Արմինֆո.Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե, իբր, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: