Արմինֆո.«Ես չեմ կարող վերջնական գնահատական տալ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, որովհետև պետք է հասկանամ, թե ինչ հիմքերով է սահմանափակվել երթևեկությունը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ շատ հնարավոր է, որ իրավապահների կողմից նման գործողությունների հիմքերը համաչափ լինեն, ինչը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ կամ այլ միջազգային չափանիշներով: "Ինձ անհրաժեշտ են պաշտոնական պարզաբանումներ հիմքերի համաչափության վերաբերյալ, որից հետո կկարողանամ գնահատական տալ", - ասել է Մանասյանը, տեղեկացնելով, որ պարզաբանումների համար երեկ դիմել է ոստիկանություն: