Արմինֆո. Ադրբեջան պետական այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ մայիսի 17-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ:
Արմինֆո.Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
Արմինֆո.Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Միրզոյանի ելույթում ասվում է.
Արմինֆո. Մինչ Երևանը բավարարվում էր ձևական փաստաթղթերով, Բաքուն ակտիվորեն աշխատում էր, որպեսզի Հայաստանի դաշնակիցներն աջակցեն Ադրբեջանին, իսկ, առնվազն, չեզոք դիրք բռնեն: Այսպես է մեկնաբանել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Բաքու և այցի ընթացքում արված հայտարարությունները:
Արմինֆո. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանիպուլյատիվ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հայկական կողմը խնդրել է Մոսկվային, որպեսզի Ռուսաստանի սահմանապահները շարունակեն պահպանել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները, ինչպես այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Արմինֆո.Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն:
Արմինֆո.Վրաստանը սատարում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին և մշտապես պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության առաջմղման գործընթացում: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել Է Անկարայում ՝ ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները։
Արմինֆո.ՀՀ ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա:
Արմինֆո.Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։ Նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: