Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 19:12
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: >>>
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 20:19
Արմինֆո. Ղարաբաղից ռուս խաղաղապահների փուլային դուրսբերման գործընթացը շարունակվում է։ >>>
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024 15:03
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 16:15
Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ >>>
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 17:29
Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ >>>
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 16:27
Արմինֆո.Արցախցի փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է արտագաղթի ճանապարհը բռնելու մասին։ Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ >>>
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 16:08
Արմինֆո.Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ >>>
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 10:57
Արմինֆո.Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում։ Այս մասին ահազանգում է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի (Twitter) իր միկրոբլոգում: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 16:56
Արմինֆո.Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում, որը զետեղված է քաղաքական գործչի Facebook-ի էջում: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:55
Արմինֆո.Մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա։ Ղարաբաղում այլևս ոչ ոք չկա՝ խաղաղեցնելու. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր ՝ տասնամյակներ շարունակ պատրաստվելով ռևանշի։ Նման գրառում է կատարել ռուս հայտնի լրագրող, զինվորական թղթակից, վերլուծաբան և բլոգեր Յուրի Կոտյոնոկը՝ իր տելեգրամյան ալիքում: Որպես լրագրող, որը պաշտպանում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Կոտյոնոկը լուսաբանել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքը, ծանր վիրավորում է ստացել և հազիվ ողջ է մնացել: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 11:06
Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 18:11
Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ >>>
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 17:18
Արմինֆո. ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 12:36
Արմինֆո.Սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի վանական համալիրի տարածքը՝ դրանով իսկ մեկնարկ տալով այդ գործընթացին: Ադրբեջանի կամ Ռուսաստանի կողմից այդ հարցի վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չին եղել։ >>>
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 11:23
Արմինֆո. Հաագայում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության խորհրդի նիստում ընդունվել է Արցախում տիրող իրավիճակի և ԵՄ կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության կողմից ներկայացված բանաձևը: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 17:47
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 11:45
Արմինֆո.Վերջին 20 տարիներին ավտորիտար վարչակարգերի գրանցած հաջողություններին դիմակայելու համար ժողովրդավարական կառավարությունները պետք է ընդլայնեն իրենց մոտեցումը ժողովրդավարության առաջխաղացման հարցում: Այդ մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության պատրաստած "Ազգերն անցումային շրջանում 2024" ամենամյա զեկույցում ։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 10:37
Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ "Պատմական Հայաստանը" այսպես կոչված "Իրական Հայաստանին" հակադրելու փորձերին: >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 15:35
Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ մասին ասվում է «Մենք կանք» նախաձեռնության՝ ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին ուղղված դիմումի տեքստում >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 15:18
Արմինֆո. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտարարություն է հրապարակել Մարաղայի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ: >>>
|