Arminfo.info



Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
Կարդալ ավելին





ՀՅԴ. Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:44

Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը, ասվում է ՀՅԴ կուսակցության հայտարարության մեջ:

ՙՄայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը: Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել: Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:  Ե՜վ նրանց, և՜ բոլոր երևանցիներին, և՜ Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության՚,- ասվում է հայտարարության մեջ:

>>>
Հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը վավերագրողների համար դասընթացներ կբացի Երևանում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:43

 Հայտնի ռեժիսոր, ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը վավերագրողների համար դասընթացներ կբացի Երևանում:

Ինչպես պատմել է Հարությունյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, վավերագրողների համար դասընթացները կբացվեն արդեն այս տարի և կգործեն Երևանի թատրոնի և կինոյի պետինստիտուտի հիմքի վրա: Ռեժիսորը նշել է, որ նախատեսում է հավաքել առնվազն 4-6 ուսանող, ինչը թույլ կտա անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ: Իրենից բացի, կդասավանդեն նրա գործընկերներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, ինչպես նաև կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից: Դասընթացների տևողությունը 5 տարի է:

Այս տարի Հարություն Խաչատրյանը Հայաստանի ազգային կինոյի մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ և ՙԼավագույն ռեժիսոր՚ անվանակարգերում իր վերջին`ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ ֆիլմի համար:

>>>
Թուրք նախարար. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող որոշակի քայլերի դեպքում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:42

 ՙԵս հավատում եմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարող են կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու դեպքում՚: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասին հայտարարել է Թուրքիայի մաքսատան և առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է (1991 թ. դեկտեմբերի 16), և պաշտոնական Անկարան մեծ կարևորություն է տալիս խաղաղության և կայունության վերականգնմանը Հարավային Կովկասում, տարածաշրջանում համագործակցության մշակույթի ստեղծմանը: ՙՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մեր այդ դիրքորոշման դրևորումն է՚, - ասել է նա, ավելացնելով, թե ՙ2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունը երկու երկրների ջանքերի և քաղաքական որոշումների հաջողության արդյունք է՚:

Հիշեցնենք, որ 1993 թվականից ի վեր հայ-թուրքական սահմանը փակ է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ` որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի դիրքորոշմանը, ինպես նաև` որպես հակազդեցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս վավերացված չեն: 

>>>
Ռոստելեկոմի ծառայություններն արդեն մատչելի են Կապանում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:41

 Կապան քաղաքի բնակիչները այսուհետ ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմ գերարագ ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից, (շուտով նաև հեռուստատեսության), այլ նաև մայիսի 2-ից կկարողանան այցելել ծառայությունների և սպասարկման բարձրակարգ սրահ Շահումյան 20 հասցեով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, վերջապես Կապան քաղաքը ևս կունենա գերարագ ինտերնետ օպտիկական մանրաթելի միջոցով. Ռոստելեկոմն առաջին ընկերությունն է, որ Կապանում կառուցել է գերժամանակակից օպտիկա-մանրաթելային ցանց:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Ռոստելեկոմը ևս մեկ անակնկալ է մատուցել Կապանի բնակիչներին՝ քաղաքապետարանի հետ կնքվող հուշագրի շրջանակներում ընկերությունն անվճար WiFi ինտերնետով է ապահովելու Կապանի թվով 4 (չորս) այգիներ, ուր բնակիչները կկարողանան լիարժեք վայելել իրենց հանգիստը: 2013թ-ի ընթացքում համագործակցության հիմնական ուղղություններից են լինելու Կապան քաղաքում ՏՏ և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, Կապան քաղաքի չորս այգիներում անվճար WiFi ցանցի կառուցումն ու սպասարկումը, կրթական և այլ կարևոր ծրագրեր:

Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայումՌոստելեկոմապրանքանիշի ներքո:

Ռոստելեկոմի բարձրակարգ ծառայություններն արդեն իսկ հասանելի են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր քաղաքներում և Նուբարաշենում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր և Չարենցավան քաղաքներում: Շուտով Ռոստելեկոմի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև Քաջարան, Արմավիր, Մեծամոր, Հրազդան քաղաքների, Երևան քաղաքի Էրեբունի, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչները:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

>>>
Քաղաքագետ. Հանրապետականները հաղթեցին Հայաստանի բոլոր մակարդակի ընտրություններում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:39

Հանրապետականները հաղթեցին Հայաստանի բոլոր մակարդակի ընտրություններում. 2012 թ. մայիսի 6-ին`մեծամասնություն կազմելով խորհրդարանում, փետրվարի 18-ին`նախագահական ընտրություններում, և, վերջապես, մայիսի 5-ին`իրենց պահելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Այսպիսով`ՀՀԿ-ն լիակատար հեգեմոնիա հաստատեց Հայաստանի քաղաքական դաշտում, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՙՀանրապետականների հաղթանակը բազմաթիվ նախադրյալներ ուներ: Առաջին հերթին`փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի ստացած ձայների 49%-ը: Սպասել, թե դրանից հետո ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններում ավելի քիչ ձայն կստանա, առնվազն միամիտ կլիներ: Հետևաբար`մայիսի 5-ին արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, և ուժերի նման դասավորությունն Ավագանու խորհրդի ընտրություններում կանխատեսելի էր, հատկապես`նախագահական ընտրություններին մասնակցելուց ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո՚,- հայտարարել է Իսկանդարյանը:



>>>
ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ կնպաստի Կապանում տեղկատվական տեխնոլոգիաների զարգացմանը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:39

 Ռոստելեկոմը կնպաստի Կապանում տեղկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցությունների զարգացմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
Ռոստելեկոմի և Կապանի քաղաքապետարանի միջև կնքված հուշագիրը, որ ստորագրվեց սպասարկման սրահի բացումից հետո, նպատակ ունի զարգացնելու ՀՀ Սյունիքի մարզի հեռավոր այս քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցության ոլորտը, ինչը կարևոր դեր ու ռազմավարական նշանակություն ունի քաղաքի (նաև մարզի) տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և հասարակության միջին խավի ձևավորման ապահովման գործում:
 
Հաղորդագրության մեջ ասվբած է, որ Կապան քաղաքի բնակիչները այսուհետ ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմ գերարագ ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից, (շուտով նաև հեռուստատեսության), այլ նաև մայիսի 2-ից կկարողանան այցելել ծառայությունների և սպասարկման բարձրակարգ սրահ Շահումյան 20 հասցեով: Վերջապես Կապան քաղաքը ևս կունենա գերարագ ինտերնետ օպտիկական մանրաթելի միջոցով. ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ առաջին ընկերությունն է, որ Կապանում կառուցել է գերժամանակակից օպտիկա-մանրաթելային ցանց:

Նշենք, որ Ռոստելեկոմն արդեն մատուցում է ինտերնետի և տելեֆոնիայի ¥շուտով նաև հեռուստատեսության¤ ծառայություններ և սպասարկման գրասենյակներ է բացել Աբովյանում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, Չարենցավանում: Ընկերության սրահներում քաղաքացիները կարող են ձեռք բերել նաև համակարգիչներ և աքսեսուարներ: Առաջիկայում ընկերության ծառայությունները մատչելի կլինեն նաև Քաջարանում, Արմավիրում, Մեծամորում, Հրազդանում, ինչպես նաև Երևանի Էրեբունի, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում:

Նշենք, որ Ռոստելեկոմն իր դուստր կազմակերպության` GNC-ALFA ընկերության միջոցով Հայաստանում ծառայություններն է սկսել մատուցել 2012 թվականի վերջից: Իսկ GNC-ALFA ընկերությունը Ռոստելեկոմի դուստր կազմակերպությունն դարձել 2012 թվականի փետրվարից, երբ 22.5 մլն.դոլարով ձեռք բերեց ընկերության բաժնետոմսերի 75%-1 փաթեթը:

>>>
ՀՀ Ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ 143 հաղորդագրություն
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:38

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայութոյւնը, ՀՀ ոստիկանության ՙԹեժ գիծ՚ է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՙԹեժ գիծ՚՝ 54 ահազանգ:
 
 Նշված դեպքերից` ընտրակաշառք – 40, ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22, թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18, քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6, այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ - 27:
 
Ահազանգերը ստացվել են` ՀՅԴ – 11, ՙԲարև Երևան՚ դաշինք, ՙԺառանգություն՚ – 12, ՙՀայ Ազգային Կոնգրես՚ – 6, ՙՕրինաց երկիր՚ – 1, ՙԲՀԿ՚- 2, Այլ աղբյուր ¥ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ¤ - 111:

Աղբյուրի համաձայն, բողոքներ են ստացվել, ըստ տարածքների` Կենտրոն-5 դեպք, Մալաթիա-34 դեպք, Արաբկիր-28 դեպք, Քանաքեռ-18 դեպք, Շենգավիթ-16 դեպք, Նոր Նորք-9 դեպք, Էրեբունի-7 դեպք, Մաշտոց-26 դեպք:
 
Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով ¥կրկնակի քվեարկության փորձ¤:

>>>
Ռուբեն Քոչարի ՙԻմ անունն է Վիոլա՚ սկանդալային ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:37

Մայիսի 22-ին Ռուբեն Քոչարի ՙԻմ անունն է Վիոլա՚ սկանդալային ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Ֆիլմն իրարանցում առաջացրեց այն բանից հետ, երբ ֆիլմի թրեյլերը հայտնվեց Youtube-ում.անկողային տեսարանների առկայության պատճառով ինտերնետ հանրության ներկայացուցիչները շտապեցին էրոտիկ ֆիլմ կոչել այն:

Իրականում սյուժեի հիմքում հոգեբանական միստիկ դրամա է`երիտասարդ աղջկա պատմություն, ով փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով` կարծելով, որ դա կլինի իր փրկությունը շրջապատից, որտեղ կորցրել է իր եսը: Մտնելով ընկերուհու կյանքը` պարզվում է, որ նա նույնպես խնդիրներ ունի շրջապատում: Ռեժիսորի խոսքով, ֆիլմի գաղափարը պարզ է`գեղեցկություն պետք է փնտրել ամենից առաջ ինքդ քո մեջ:



>>>
ԿԸՀ. Ընդդիմադիր ուժերի բողոքը դա նրանց սուբյեկտիվ գնահատականն է ընտրական գործընթացին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:36

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կարգով կքնարկի երևանյան ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ստացված բոլոր բողոքները, եթե նման բաներ, ընդհանրապես, լինեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ ԿԸՀ-ն առայժմ ստացել է միայն մեկ հայտ, որն ուղղել էր  ՙԲարև Երևան՚ բլոկի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ՙԱյդ հայտարարության մեջ նշված են թերությունները մի շարք ընտրատեղամասերում: Նշված բոլոր հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն՚,- ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ընդդիմադիր ուժերն ազդել ընտրությունների արդյունքների վրա, Մուկուչյանը պատասխանել է, որ, հաշվի առնելով ներկա պահին ունեցած փաստացի տվյալները, կարելի է պնդել, որ այդ բողոքները միայն ընդիմադիր ուժերի սուբյեկտիվ գնահատականն են ընդտարական գործընթացին: ԿԸՀ ղեկավարը հաղորդել է նաև, որ ներկայումս տեղի են ունենում բոլոր բողոքների ուսումնասիրությունները, և դրանց մի մասը հերքվել է:

>>>
Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց հաղթանակը գիշերը հրավառությամբ տոնած հանրապետականներին պատասխանատվության են ենթարկում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:35

 Մայիսի 5-ի` լույս 6-ի գիշերը, Երևանի ավագանու ավագանու խորհրդի ընտրությունների ավարտից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում եղել է հրավառություն, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների անդորրը: Ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հրավառություն կազմակերպելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել երեք մարդ: Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.

ՙՀաշվի առնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն, գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն, այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք: Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվւմ են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության՚, - գրել է Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի  արդյունքների էլեկտրոնային հաշվարկի նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը կամ 235512 ընտրող:

>>>
ՙԺառանգություն՚. Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին հասարակության նկատմամբ փողերի և վարչական ապարատի հերթական հաղթանակով
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:33

 Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին հասարակության նկատմամբ փողերի և վարչական ապարատի հերթական հաղթանակով: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի  արդյունքների էլեկտրոնային հաշվարկի նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը կամ 235512 ընտրող: Երկրորդ տեղն զբաղեցրել է  ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ցուցակը, որը գլխավորում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ստանալով երևանցիների ձայների 23,07 տոկոսը կամ  97189 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքը, ով փետրվարի նախագահական ընտրություններում Երևանում հավաքել էր ընտրողների ձայների 42,9 տոկոսը, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում, չգիտես ինչու, ապահովել է ընտրողների 8,48 տոկոսի աջակցությունը` ստանալով 35732 քվե: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը: Հաշվի առնելով, որ Երևանի ավանագու խորհուրդ անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 6 տոկոսի, իսկ դաշինքները 8 տոկոսի  շեմը, Երեւանի ավագանիում կլինի միայն երեք ուժ: ՙՀայ ազգային կոնգրեսը՚ հավաքել է 4,39 տոկոս կամ 18499 ձայն; Հայ հեղափոխական դաշնակցությունը`  3,8 տոկոս կամ15999 ձայն; ՙՕրինաց երկիրը՚` 3,73 տոկոս կամ 15733 ձայն; ՙԱռաքելությունը՚` 0,64 տոկոս կամ 2692 ձայն:

ՙԸնտրություններն ընթացան սարսափելի պայմաններում, երբ գաղափարների ցանկացած քարոզչություն, քաղաքական կապիտալ առանձնապես դեր չխաղացին: Համանման ինչ-որ բան էր տեղի ունեցել նախորդ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններում, երբ իշխանությունն ամեն տեսակի փոխադրամիջոցներով քաղաքացիներին բերում էր ընտրատեղամասեր: Հազարավոր քաղաքացիների ՙվերևից՚ կարգադրություն էր արվում ներկայացնել ընտրողների ցուցակները, ապահովել որոշակի թվով անձանց քվեարկությունը և այլն: Մայիսի 5-ի քվեարկությունը նույնպես վերահսկվում էր իշխանության կողմից և չէր վերահսկվում ընտրական հանձնաժողովների անդամների, ընդդիմության կողմից: Ընտրությունները դուրս էին բերվել ընտրատեղամասերի  սահմաններից և ընտրական հանձնաժողովների աշխատանքի շրջանակներից՚, - հայտարարել է Սաֆարյանը:

Ավելի վաղ ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել էր ՙԲարև Երևան՚ դաշինքի կողմից մայիսի 5-ի քվեարկության արդյունքները բողոքարկելու հնարավորության մասին, հաղորդելով, որ վերջնական որոշում կայացնելուց հետո կուսակցությունն այդ մասին կհայտարարի օրենքով նախատեսված ժամկետում:

>>>
ՀԱԿ մամուլի քարտուղար. Կեղծարարությունը մեր կրեդոն չէ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:31

Ընտրություններում կեղծարարությունը մեր կրեդոն չէ: Եվ մայիսի 5-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում իբր ՀԱԿ կուսակցության օգտին տեղի ունեցած կեղծարարության վերաբերյալ Ոստիկանության հրապարակած տեղեկատվությունը մենք գնահատում ենք որպես սադրանք: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ կուսակցության մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում թիվ 8/23 ընտրատեղամասում ընտրողներից մեկի մոտ հայտնաբերվել է ՀԱԿ-ի օգտին նշումներով 3 քվեաթերթիկ, փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Ավելացնենք, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններն ընթացել են մի շարք խախտումներով և միջադեպերով, այդ թվում` Ավագանու խորհրդի թեկնածուների մասնակցությամբ: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել ԲՀԿ-ից Երևանի ավագանու խորհրդի անդամության թեկնածու Ջիվան Պողոսյանի և տեղամասայիան ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Զաքարյանի միջև:

Նույն Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/08 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը, որը ներկաայցնում էր ԲՀԿ-ն, Ոստիկանությանը խնդրել է խստացված վերահսկողություն իրականացնել միջադեպերը կասեցնելու և լարվածությունը մեղմելու նպատակով: Նրա խնդրանքի համար առիթ  է ծառայել ՙՔաղաքացի դիտորդ՚ նախաձեռնության դիտորդների հայտարարությունը:  Նրանք, մասնավորապես, պնդել են, որ ընտրողների ընտրությունն ուղղորդվում է, խոչընդոտում են դիտորդների աշխատանքին, փորձ է արվել անջատել և խլել նրանց տեսախցիկները, սպառնացել և վիրավորել են ՀՀԿ ներկայացուցիչները: Ի պատասխան` տեղամասում ՀՀԿ վստահված անձը  մտացածին և կանխամտածված սադրանք է որակել դիտորդների պնդումները:

Մայիսի 5-ին Երևանի 12 վարչական շրջաններում կայացել են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ: Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, մասնակցությունը կազմել է 437021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետին ընտրում և հաստատում է Ավագանու խորհուրդը, որը բաղկացած է 65 մարդուց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի  արդյունքների էլեկտրոնային հաշվարկի նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը կամ 235512 ընտրող:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:27

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 415 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,4 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Ոստիկանությունը 4 քրեական գործ է հարուցել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների առնչությամբ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:26

Ոստիկանությունը 4 քրեական գործ է հարուցել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների առնչությամբ:

Ինչպես նշվում է Ոստիկանության կայքում զետեղված հաղորդագրությունում, Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյմալ ահազանգերի առնչությամբ երեք գործ է հարուցվել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների թթ. 8/23, 11/32 և 4/23 ընտրատեղամասերում կրկնակի քվեարկության փորձի առնչությամբ: Չորրորդ գործը հարուցվել է Մալաիթա-Սեբաստիա վարչական կենտրոնի թիվ 7/18 ընտրտեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ:
Մայիսի 5-ին Երևանի 12 վարչական շրջաններում կայացել են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ: Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը կազմել է 437 212 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,55%: Տարածքային ընտրական հանձնաժողովներին տրամադրվել է 829 հազար քվեաթերթիկ, մարվել է 391 039 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 15250 քվեաթերթիկ: Անճշտությունների ընդհանուր թիվը` 288: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության օրից մեկ շաբաթ անց` մայիսի 12-ին:

>>>
ՙՆախախորհրդարան՚ հասարակական նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնի Գյումրիում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:24

 Մայիսի 9-ին ՙՆախախորհրդարան՚ հասարակական նախաձեռնության անդամները հանրահավաք են կազմակերպում Գյումրիի թատերական հրապարակում: Այդ մասին նշվում է նախաձեռնության հայտարարությունում:

Աղբյուրի համաձայն, հանրահավաքի ընթացքում նախաձեռնության անդամները կներկայացնեն իրենց ծրագիրը և գործնական քայլերը նոր որակի պետության կառուցման և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ծրագիրը նախատեսում է իշխանափոխություն համակարգից դուրս ընթացող պայքարի` ժողովրդի միավորման և յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության միջոցով: ՙՆախախորհրդարանի՚ անդամները կարծում են, որ, որպես առաջին նախապայման, անհրաժեշտ է խուսափել համակարգի հիմնական ծուղակից` կեղծ ընտրություններից, ինչպես նաև հիասթափությունից, որը դրանք հրահրում են:

Հանրահավաքում ելույթ կունենան նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը և ՙՆախախորհրդարանի՚ այլ անդամներ և կողմնակիցներ:

>>>
Սոցիոլոգ. ՀՅԴ և ՕԵԿ-ը պետք է կոալիցիա կազմել ՀՀԿ հետ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:23

 Գլխավորն այն է, որպեսզի ընտրական տեղամասում  ամեն ինչ լինի օրենքին համապատասխան, իսկ թե ինչ է կատարվում դրանից դուրս, հասարակության խնդիրն է, այլ ոչ թե` իշխանությունների: Այդ մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` մենկաբանելով Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները:

Նրա ասելով, մայրաքաղաքային ընտրություններում ընդդիմության ստացած ցածր տոկոսները վատ աշխատանքի արդյունք են: ՙՀնարավոր է, եղել է նաև 4-5 տոկոս կեղծարարություն, սակայն դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, ամեն դեպքում, այդ ձայները պատկանել են կառավարող ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, այլ ոչ թե` ընդդիմությանը՚, - ընդգծել է նա: Ընդ որում սոցիոլոգը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի հիմնական սխալը մայրաքաղաքային ընտրություններին որպես քաղաքական գործընթացի վերաբերվելն էր, քանի որ քաղաքացիները դրանց այլ կերպ են նայում: ՙԱյդ իմաստով ճիշտ էր աշխատում ԲՀԿ-ն, համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը քաղաքական քարոզչություն էր վարում, իսկ երրորդ համար Գուրգեն Արսենյանը` տնտեսական՚, - նկատել է փորձագետը:

Ադիբեկյանի կարծիքով, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը պետք է լրջորեն մտածեն իրենց ապագայի մասին: ՙՆրանք պետք է դադարեցնեն իրենց խաղերը և ստեղծեն իշխանությունների հետ կոալիցիա, միավորել ուժերն ու սկսել պայքար՚, - հայտարարել է նա: Սոցիոլոգը նաև կարծում է, թե ՙԲարև Երևան՚ դաշինքը 8,48 տոկոս է հավաքել բացառապես իր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանշի շնորհիվ:

Մայիսի 5-ին Երևանի 12 վարչական շրջաններում կայացել են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ: Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, մասնակցությունը կազմել է 437021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը: ՀՀԿ օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը, ԲՀԿ օգտին` 23,07 տոկոսը, ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքի օգտին` 8,48 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին`4,39 տոկոսը, ՀՅԴ օգտին` 3,8 տոկոսը, ՕԵԿ օգտին` 3,73 տոկոսը, ՙԱռաքելություն՚ կուսակցության օգտին` 0,64 տոկոսը:

>>>
Եվրոպացի դիտորդը մտահոգություն է հայտնում Երևանի ընտրություններում փողեր բաժանելու և վարչական ռեսուրս կիրառելու առնչությամբ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:22

 Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչ Սթյուարտ Դիքսոնը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել մայիսի 5-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում, մտահոգություն է հայտնել ՙփողերի հնարավոր բաժանման և վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման՚ առնչությամբ: Իր մտահոգությունը եվրոպացի դիտորդն արտահայտել է մայիսի 6-ին մամուլի ասուլիսում:

Նրա ասելով, պատվիրակության անդամները նախօրեին դիտարկում են անցկացրել ավելի քան 100 ընտրատեղամասերում: ՙՄենք հաղորդումներ ենք ստացել այն մասին, որ ընտրողների նկատմամբ ճնշում է գործադրվում, հաճախ նրանց ուղղորդում են քվեարկության ընթացքում, բաժանում են կաշառքներ: Այդ առնչությամբ մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել այդ պրակտիկային, որպեսզի ընտրություններում վախի և փողերի մթնոլորտ չտիրի՚, - հայտարարել է Դիքսոնը: Նա կարծում է, որ անկախ այն բանից, թե որքանով ճշմարտանման են հաղորդումները, դրանք ստվեր են նետում ընտրությունների որակի վրա և խաթարում հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ: Ըստ Դիքսոնի, ընդհանուր առմամբ, ընտրություններն, այդուհանդերձ, անցել են հանգիստ իրադրությունում:

Դիտորդը նաև տեղեկացրել է, որ մինչև ընտրություններն իրենք հանդիպել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ, բացի այդ, մտադիր են նրանց հետ քննարկել նաև ընտրությունների արդյունքները, լսել նրանց տեսակետը քվեարկության ընթացքի վերաբերյալ: Դիքսոնը հաղորդել է, որ վերջնական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում, այն բանից հետո, երբ կամփոփվեն դիտորդական առաքելության անդամների բոլոր միջանկյալ եզրակացությունները, ինչը կօգնի կազմել ընտրությունների լիարժեք պատկերը:

ԵԽ ներկայացուցիչը նաև ընդգծել է, թե առաջընթաց է արձանագրվել ԶԼՄ-ների ազատության, հակակոռուպցիոն միջոցառումների, զսպումների և հակաշիռների համակարգի ձևավորման առումով:

Մայիսի 5-ին Երևանի 12 վարչական շրջաններում կայացել են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ: Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, մասնակցությունը կազմել է 437021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը: ՀՀԿ օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը, ԲՀԿ օգտին` 23,07 տոկոսը, ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքի օգտին` 8,48 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին`4,39 տոկոսը, ՀՅԴ օգտին` 3,8 տոկոսը, ՕԵԿ օգտին` 3,73 տոկոսը, ՙԱռաքելություն՚ կուսակցության օգտին` 0,64 տոկոսը:

>>>
ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:21

 ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին:

ՙՇնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար: Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:
Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, <<Օրինաց երկիր>> կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին՚,- ասվում է ՕԵԿ`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կուսակցությունը նման արդյունքներ չէր սպասում ընտրություններում /3,73%-խմբ./

>>>
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:19

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել են հետևյալ անձինք` Հրաչյա Աշոտի Ասմարյանը՝ ծնված 1941թ., Անահիտ Սերյոժայի Գրիգորյանը` ծնված 1953թ., Հասմիկ Սուրենի Փիլիպոսյանը՝ ծնված 1943թ., Դոլարես Հակոբի Դավթյանը՝ ծնված 1955թ., Գագիկ Կառլենի Բունիաթյանը՝ ծնված 1969թ., Գայանե Հրանտի Ներսիսյանը՝ ծնված 1949թ., Տիգրան Մնացականի Պետրոսյանցը՝ ծնված 1951թ., Դավիթ Հարությունի Ալեքսանյանը՝ ծնված 1956թ., Արա Թորգոմի Նալչաջյանը՝ ծնված 1969թ.:Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը մինչ Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ապրիլի 30-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները, որոշում է կայացրել հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին:

>>>
Հանրապետական. Մայրաքաղաքային ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 12:55

 2009 թվականի Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների համեմատ անցած ընտրություններն ավելի հաջող էին և կայացած: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով եվրոպական դիտորդական առաքելության հայտարարությունները:

Նրա ասելով, հաջող են ընթացել ինչպես նախընտրական քարոզարշավը, այնպես էլ բուն քվեարկությունն ու ողջ ընտրական գործընթացը: ՙՉգիտեմ, թե ինչու է առաքելությունը նման կարծիք հայտնում, սակայն, իմ կարծիքով, այդ ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել ինչպես ԶԼՄ-ների ազատության, այնպես  էլ քաղաքացիների կամքի ազատ արտահայտման համատեքստում՚, - ընդգծել է հանրապետականը:

Մայիսի 6-ին Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչ Սթյուարտ Դիքսոնը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել մայիսի 5-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում, մտահոգություն է հայտնել ՙփողերի հնարավոր բաժանման և վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման՚ առնչությամբ: ՙՄենք հաղորդումներ ենք ստացել այն մասին, որ ընտրողների նկատմամբ ճնշում է գործադրվում, հաճախ նրանց ուղղորդում են քվեարկության ընթացքում, բաժանում են կաշառքներ: Այդ առնչությամբ մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել այդ պրակտիկային, որպեսզի ընտրություններում վախի և փողերի մթնոլորտ չտիրի՚, - հայտարարել է Դիքսոնը

Մայիսի 5-ին Երևանի 12 վարչական շրջաններում կայացել են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ: Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ, մասնակցությունը կազմել է 437021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը: ՀՀԿ օգտին քվեարկել է ընտրողների 55,89 տոկոսը, ԲՀԿ օգտին` 23,07 տոկոսը, ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքի օգտին` 8,48 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին`4,39 տոկոսը, ՀՅԴ օգտին` 3,8 տոկոսը, ՕԵԿ օգտին` 3,73 տոկոսը, ՙԱռաքելություն՚ կուսակցության օգտին` 0,64 տոկոսը:

>>>



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին