Arminfo.info



Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին





ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ բարեգործական տոն էին կազմակերպել մանկատների սաների համար
 Շաբաթ, 8 Հունիսի 2013 08:01

 ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ  հետ համատեղ  հունիսի 7-ին անցկացրեց բարեգործական ակցիա Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ընկերության  աշխատակիցների երեխաների համար: Թատրոնի փոքրիկ այցելուներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ` հեքիաթային հերոսներ, անիմատորներ, ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ, ինչպես նաև հյուրասիրություն, փուչիկներ և նվերներ: Ուրախ մրցույթները, ակտիվ խաղերը, հնարամտության և ճարպկության առաջադրանքները երեխաներին հիացմունք պատճառեցին ու երջանկացրին շատ մանկական սրտեր: Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի ՙԱնխելք մարդը՚ հեքիաթի բեմականացումը: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ե ընկերության  աշխատակիցները: Ներկա էին նաև ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսևն ու ՙՀայաստանի Էլեկտրական ցանցերե ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել հոգածության և ուշադրության կարիք ունեցող երեխաների կյանքում: Ուրախ ենք, որ  ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցերե ընկերության  կազմակերպած միջոցառումը դուր եկավ երեխաներին: Բարեգործությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդույթներից է: Բանկը միշտ պատրաստ է աջակցել սահմանափակ կարողություններով երեխաներին ինտեգրվել հասարակություն՚, - ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:

ՙԵրեխաները մեր ընկերության բարեգործական ծրագրի առաջնահերթ ուղղությունն են: Մենք պատասխանատու ենք նրանց առջև: Ծնողազուրկ, առանց ծնողների խնամքի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ադապտացիան, երեխաների ու պատանիների մտավոր, ստեղծագործական կյանքի զարգացման աջակցությունը այն խնդիրներն են, որոնցով մենք զբաղվում ենք արդեն 10 տարի: Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ  նրանց համար տոն ենք կազմակերպում՚, - նշեց ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ  գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկե՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲ ընկերությունը հանդիսանում է ՙԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ՚ ՓԲԸ դուստր ընկերություն: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հանդիսանում է երկրի խոշոր հարկատուներից մեկը:

>>>
Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն առաջարկում են “0%, 0%, 0%+” վարկային ակցիան
 Շաբաթ, 8 Հունիսի 2013 07:56

 Յունիբանկի կողմից իրականացվող “0%, 0%, 0%+”  ակցիան, որի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր “երեք զրո” պայմաններով խոշոր առևտրային ցանցերում ապրանքներ ձեռքբերելու համար, սկսել է մեծ պահանջարկ վայելել բնակչության շրջանում: Ինչեպս ԱրմԻնֆոյին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկի հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է առաջարկվող պայմանների բացառիկությամբ` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% միջնորդավճար:

Ներկա դրությամբ Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն իրականացնում են  “0%, 0%, 0%+”  ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով կահույք ձեռքբերել առավելագույն մատչելի պայմաններով: Այսինքն, հաճախորդը վճարում է միայն կահույքի արժեքը` զերծ մնալով հավելավճարներից: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչև  300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն: Ակցիան գործում է մինչև 2014թ.-ի ապրիլի 20-ը:

Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմաններն էապես բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը: Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ:

>>>
Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ քննարկել է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպը
 Շաբաթ, 8 Հունիսի 2013 07:50

 Հունիսի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Գորիսի միջադեպը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՙՆիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կուսակցական հարցեր, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականին առնչվող հարցեր, սակայն հարցն իրավական հարթությունում է, և բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առջև՚, - հայտարարել է նա: Ընդ որում Շարմազանովն ավելացրել է, որ նոր մարզպետի թեկնածություն և կադրային փոխատեղումներ չեն քննարկվել:

>>>
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է
 Ուրբաթ, 7 Հունիսի 2013 15:08

Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է: Այդպիսի կրածիք է հայռտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի  հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության:

ՙԲնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը: Ակնհայտ է, որ նման “զարգացման” դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է՚, - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը:

>>>
Ուկրաինայի խորհրդարանի օրակարգ է մտել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը
 Ուրբաթ, 7 Հունիսի 2013 11:03

Ուկրաինայի խորհրդարանում շրջանառության մեջ է մտել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Օրինագիծը դեռ չի դրվել Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում: Փաստաթղթի հեղինակներն են`պատգամավորներ Արսեն Ավակովը ¥Բատկիվշչինա¤ և Վիլեն Շատվորյանը (Տարածաշրջանների կուսակցություն):

>>>
2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում բնական գազի և էլկտրաէներգիայի գները համապատասխանաբար կաճեն 18.2% եւ 26.7%
 Ուրբաթ, 7 Հունիսի 2013 11:01

2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում բնական գազի և էլկտրաէներգիայի գները համապատասխանաբար կաճեն 18.2% եւ 26.7%: Հունիսի 7-ին նման որոշում է կայացվել Հայստանի Հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի կողմից ¥ՀԾԿՀ¤:

Ինչպես հաղորդել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը, որոշումն ընդունվել է, ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության հայտի հիման վրա, մասամբ բավարարելով այն: Համաձայն որոշման բնական գազի գինը բնակչության, ինչպես նաեւ մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողների համար կկազմի 156 հազար դրամ` հազար խորանարդ մետրի դիմաց, նախկին 132 հազար դրամի փոխարեն: Կոմերցիոն սպառողների համար, որոնք սպառում են ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ, գազի գինը կկազմի $ 276,98, նախկին $ 243-ի փոխարեն (աճը` 14%):

Գազի մատակարարման օպերատորի ծառայությունների սակագինը կբարձրանա, ընթացիկ 20.618 դրամից մինչեւ 25.637 դրամ` յուրաքանչյուր հազար խոր.մետրի համար: Բնական գազի բաշխման գինը յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համարներկայիս 13709.698 դրամից կաճի մինչեւ 19278.021 դրամ:

Բնական գազի տեղափոխման սակագինը յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի տեղափոխման ներկայիս 6948.266 դրամից կաճի մինչեւ 9806.045 դրամ:

Բաղրամյանը հավելել է, որ գազի գների աճի հետեւանքով Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշում է ընդունել բարձրացնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ կբարձրանան էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ծախսերը: Այսպես,  ցերեկային ժամերին սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ 1 կՎտժամի դիմաց, ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային ժամերին 28 դրամի փոխարեն այն կկազմի 25 դրամ: Կոմերցիոն սպառողների համար գները կաճեն ըստ սպառման ծավալների, ցերեկային ժամերին 29 դրամից մինչեւ 35 դրամ` 1 կՎտժամի դիմաց, իսկ գիշերը կլինի 25 դրամ:

Նշենք, որ Հանձնաժողովը մասամբ բավարարեց ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությնա դիմումը: Սպառողների համար գների աճը պայմանավորված է նրանով, որ 2013 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը Ռուսաստանից հազար խոր.մետր գազը գնում է $ 270-ով, նախկին $ 180 փոխարեն: ՀՀ կառավարությունը հայտարարեց ներմուծվող գազի գների 30% սուբսիդավորման մասին, եւ հաշվի առնելով այս հանգամանքը, ռուսական գազի գինը սահմանին կազմում է $ 189, ասել է վարչության ղեկավարը:

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ պայմաններ:
 Ուրբաթ, 7 Հունիսի 2013 09:33

 ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ       պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Դուբայ (ՄԱԷ) մեկնող գործարարների և զբոսաշրջիկների համար VISA միջազգային վճարային համակարգը հանդես է գալիս նոր առաջարկությամբ:

VISA քարտի միջոցով Atlantis the Palm առաջնակարգ հյուրանոցում սենյակ ամրագրելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենաք օգտվել VISA FAMILY FUN PACKAGE զեղչային փաթեթից` նախատեսված երկու մեծահասակների և երկու երեխաների համար: Առաջարկը գործում է մայիսի 1-ից (կամ հունիսի 1-ից հյուրանոցում ժամանելուց) մինչև սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ամրագրման դեպքում: Վերոնշյալ փաթեթը ներառում է մեկօրյա հանգիստ հյուրանոցի շքեղ համարներից մեկում, 800 AED գումարի չափով ընթրիք երեք ռեստորաններից մեկում, երկու SPA-սեանս` մեկ սեանսի գնով, ակվապարկի, ակվարիումի և մանկական ակումբի անվճար այցելություն, ինչպես նաև ծովածոցում դելֆինների հետ լողալու արտոնյալ սակագին:

VISA FAMILY FUN փաթեթով վճարման դեպքում անհրաժեշտ է այցելել հետևյալ ինտերնետային կայքը` www.atlantisthepalm.com/visafamily:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Ուրբաթ, 7 Հունիսի 2013 08:58

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`546 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.8 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 549 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13.1 դրամ:

>>>
Հայաստանն ազատականացնում է օդային փոխադրումների շուկան
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 13:34

Նախատեսվում է, որ Հայաստանում կսկսեն գործել միանգամից երեք ավիափոխադրողներ, ինչը դրականորեն կանդրադառնա ավիափոխադրումների ոլորտում տիրող մրցակցային միջավայրի վրա: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսիսյանը:

Իր այսօր կայացած նիստում կառավարութոյւնն ընդունել է երկրի օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգը: Ըստ Մովսիսյանի, առաջիկայում ՔԱԳՎ-ն կհայտարարի ավիաչվերթների մրցույթների մասին: Համաձայն ընդունված հայեցակարգի, ազգային ավիափոխադրողների համար որևէ արտոնություններ կամ բացառիկ իրավունքներ չեն նախատեսվում, ինչպես դա տեղի ուներ ՙԱրմավիայի՚ պարագայում, ասել է Մովսիսյանը: Նա նշել է, որ Հայաստանում գրանցված է 10-12 ավիաընկերություն, որոնց կեսն ունի ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիա: Մրցույթների պահանջները կլինեն` ինքնաթիռների տեխնիկական վիճակը, տոմսերի վաճառքի համակարգը, թռիչքների անվտանգությունը և ընկերությունների ֆինանսական կայունությունը: Մրցույթները կլինեն հիմնական գործող չվերթների գծով: Քանի որ Մոսկվան հանդիսանում է բավականին գրավիչ ուղղություն, այն անպայման ընդգրկված կլինի բոլոր մրցույթներում, նշել է Մովսիսյանը, հավելելով, որ մրցույթներ կհայտարարվեն նաև դեպի Եվրոպա, ԱՊՀ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներ ուղղություններով: Նա չի բացառել նաև հայ ավիափոխադրողների չվերթների օգտագործումը ոչ ռեզիդենտների կողմից` ՀՁ ստեղծելու դեպքում, որտեղ բաժնետոմսերի 51%-ին պետք է տիրապետի հայկական կողմը, նշել է Մովսիսյանը:

Մովսիսյանը հույս է հայտնել, որ օդային թռիչքների շուկայի ազատականացումը կառաջացնի մրցակություն և տոմսերի արժեքները կնվազեն: Հայեցակարգի քննարկման ընթացքում արտահայտվել են նաև հակասական կարծիքներ, սկսած պետության 100% մասնակցությունից մինչև լիովին բաց երկնքի սկզբունքները: Վերջինը ներկայիս փուլում անընդունելի է, քանի որ Հայաստանում դեռ ձևավորված չեն կայացած ազգային ավիաընկերությունները, նշել է նա: Այս կապակցությամբ էլ նախատեսվում է օդային փոխադրումների շուկայի փուլային ազատականացում: Առաջին փուլը հաշվարկվել է 5 տարիների համար: Ըստ Մովսիսյանը, 5 տարին լիովին բավական է ներդրված միջոցները ետ վերադարձնելու համար: Հայեցակարգով նախատեսվում է նաև ԵՄ հետ` Հայաստանը միասնական եվրո գոտու մեջ ներգրավելու վերաբերյալ :

>>>
Ադրբեջանը նոտա է հանձնել Իսպանիային Մոնսերատ Կաբալիեի ԼՂՀ այցի առնչությամբ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 13:33

 Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է անձնել երկրի ԱԳՆ` աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի ԼՂՀ այցի առնչությամբ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել հունիսի 5-ին: Այցի շրջանակում աշխարհահռչակ երգչուհուն ընդունել  էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երևանում Կաբալիեի համերգը կկայանա հունիսի 9-ին` Օպերային բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

>>>
Մալթայի մարզիչ. Մենք գոհ կլինենք Երևանում վաստակած նույնիսկ մեկ միավորով
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 11:46

 Մալթայի հավաքականը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի միավորներ կորզի հայ ֆուտբոլիստներից: Այդպիսի վստահություն է հայտնել մալթացիների մարզիչ Պիետրո Գեդինը` հունիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ Մայթայի հետ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հունիսի 7–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

ՙԵթե մեզ հաջողվի Երևանում գոնե մեկ միավոր վաստակել, մենք շատ գոհ կլինենք, ապացուցելով, որ եկել ոչ որպես զբոսաշրջիկներ: Մալթայի հավաքականը պայքարում է բոլոր խաղերում և միշտ ձգտում է հաղթանակի, և ոչ ոք չի կարող մեզ մեղադրել այն բանի համար, որ մենք երեք միավոր ենք նվիրում մրցակցին: Հայկական թիմը ՙԲ՚ խմբում ուժեղագույններից մեկն է` չնայած վերջին անհաջողություններին խմբային մրցաշարում։ Թիմում կան հինգ-վեց գերազանց ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են բարձրակարգ ակումբներում։ Մենք վախենում ենք հայկական թիմի ցանկացած խաղացողից, հաշվի առնելով, որ Երևան չեն կարողացել ժամանել մեր չորս լեգեոներներ։ Ի դեպ, մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել նրանց՚, – հաղորդել է  Գեդինը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը նույն խմբում է իտալացիների, բուլղարացիների, չեխերի, դանիացիների և մալթացիների հետ։ Առայժմ առաջատար է Իտալիայի հավաքականը` տասներեք միավոր հինգ խաղում, հետո բուլղարացիներն են` տասը միավոր վեց խաղերում, չեխերը` ութ միավոր հինգ խաղերում, դանիացիները` վեց միավոր հինգ հանդիպման արդյունքում։ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նախավերջին տեղը` հավաքելով երեք միավոր չորս խաղում։ Մալթայի հավաքականը հինգ խաղի արդյունքում զրոյական արդյունք ունի։

>>>
Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցները Հրանտ Դինքի անվան խորհրդանշանական պողոտա են բացել
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 11:43

 Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդանշական պողոտա են բացել ՙԱգոսի՚ խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին, ով 2007 թվականին սպանվեց թուրք ազգայնականի արձակած գնդակից:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հարյուրավոր ակտիվիստներ բացել են նաև Խաղաղության խորհդրանշական հրապարակ՝ երգելով թուրքերեն և քրդերեն երգեր: Հրանտ Դինքի պողոտան իրար է կապում Խաղաղության հրապարակը և մանկական խաղահրապարակը: Ակտիվստները ցուցատախտակներ են տեղադրել, որոնց վրա գրված է. ՙՄենք այստեղ ենք, եղբայր՚ կարգախոսը: Այն օգտագործվել է Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը:

>>>
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 11:41

 Հիմք ընդունելով ՙԶինվորական ծառայություն անցնելու մասին՚ ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը` ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, ՙմաթեմատիկա՚ և ՙֆիզիկա՚ առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար:

Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները մինչև ս.թ. հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:

>>>
Մալթայի հետ խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Հայաստանին
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 11:40

Հունիսի 7-ին Երևանի ՙՀանրապետական՚ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մալթա ֆուտբոլային հանդիպմանը, որի ընթացքում կվիճարկվի ՙԲ՚ ընտրախմբում երկրորդ տեղի համար պայքարին մասնակցելու և  Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրավունքը, բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում տանտերերին:

Բոլոր միջազգային բուքմեյքերական գրասենյակները, գործնականում, Վարդան Մինասյանի սաների հաղթանակի հավանականությունը գնահատում են 1.25 գործակցով, ոչ ոքիի հավանակությունը` 5,70, իսկ մալթացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 15 գործակցով: Հաշվի առնելով Իտալիայի հավաքականից 1-3 և Չեխիայից 0–3 հաշվով վերջին խոշոր պարտությունները` սեփական դաշտում Մալթայի հետ հանդիպումը և դանիացիների հետ հունիսի 11-ի արտագնա խաղը մեր տղաների համար կլինեն բեկումնային, քանի որ 2014 թվականի առաջնությանը մասնակցելու տեսական հնարավորություններ դեռ կան:

>>>
Զինկոմիսարիատի աշխատակիցները ձերբակալվել են կաշառք ստանալու պահին
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 10:31

 Հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի ՙԱ՚-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան  տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու  դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում  է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

>>>
Վրացի իրավապաշտպան. Վրաստանում ազգային փոքրամասնությունների և վրացիների իրավունքների պաշտպանության գործում առայժմ մեծ տարբերություն չկա
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 09:45

 Վրաստանում փոքրամասնությունների, այդ թվում ազգային փոքրամասնությունների և վրացիների իրավունքների պաշտպանության գործում առայժմ մեծ տարբերություն չկա: Հետևաբար հարկ չկա այդ առումով առանձնացնել այս կամ այն ազգային խումբը: Այդպիսi կարծիք է հայտնել փաստաբան, վրացական ՙԳերակայություն ըստ մարդու իրավունքների՚ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Լիա Մուխաշավրիան` առցանց հարցազրույցում պատասխանելով Վրաստանում ազգային փոքրամասնությունների և վրացիների իրավունքների պաշտպանության տարբերության վերաբերյալ ԱրմԻնֆոյի հարցին:

Մեկնաբանելով օրերս Բիձինա Իվանշվիլիի արած հայտարարությունը, որում որպես իր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը նա նշել էր Վրաստանում ժողովրդավարական արժեքների հաստատումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավապաշտպանը  նշել է, թե իրավիճակն, անշուշտ, բարելավվել է: ՙԴադարեցվել են խոշտանգումները բանտերում, կալանավորների թիվը նվազել է ավելի քան 60 տոկոսով, իսկ բոլոր ամենացավոտ խնդիրները, որոնք առնչվում էին լեփ-լեցուն հաստատություններին, վերացել են: Ավարտվել է այսպես կոչված դատավարական համաձայնագրերի շրջանը, երբ մարդիկ փողով ազատություն էին գնում դատախազի հետ դատավարական պայմանագրի տեսքով: Դադարեցվել են զանգվածային ձերբակալությունները, որոնք իրականացվում էին ոչ թե մեղավորներիn պատժելու, այլ դատավարական պայմանագրի հաշվին բյուջեն համալրելու համար՚, - նկատել է Մուխաշավրիան:

Նրա կարծիքով, այսօր Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանություններում շատ լուրջ աշխատանք է ընթանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը բարելավելու համար: Ընդ որում Մուխաշավրիան առանձնապես կարևորել է դատական համակարգի բարեփոխումը, հաշվի առնելով, որ այդ համակարգը երկրում խախտված իրավունքի վերականգնման երաշխավորն է: ՙՄենք լիահույս ենք, որ մեզ կհաջողվի բարենորոգել դատական համակարգը առանց լուրջ կորուստներi ու տեղաշարժի: Սակայն արդեն այսօր, ես համոզված եմ, մենք  ապրում ենք ժողովրդավարական երկրում՚, - ընդգծել է իրավապաշտպանը:

Նա նաև համաձայնել է վրացական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների այն կարծիքին, որ մայիսի 17-ին Թբիլիսիում ՈԿԿ կազմակերպած ՙՆույնականություն՚ ակցիան սադրիչ բնույթի էր: Ոչ ավանդական կողմնորոշումների ներկայացուցիչները, նրա գնահատմամբ, պարզապես, նշում էին հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Արդյունքում` իրավիճակը դուրս եկավ հոգևորականության վերահսկողությունից, որը, նրա կարծիքով,  չէր սպասում հակացուցարարների այդպիսի մեծ թիվ և այդպիսի ագրեսիա: ՙԻսկ ընդհանուր առմամբ, նման սադրանքներն, անշուշտ, ձեռնտու են ՙԱզգային շարժում՚ նախկին քաղաքական ուժին, որն այժմ իրեն ներկայացնում է որպես ընդդիմություն՚, - ամփոփել է Մուխաշավրիան:

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան) Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսներ են կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար: Հարցազրույցները կազմակերպվում են ՙՄիմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում` առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում:

>>>
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարության շենք` սոցիալական պայմանները բարելավելու պահանջով
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 08:51

Արդեն մի քանի օր Ազատության հրապարակում բողոքի նստացույց անցկացնող Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, ովքեր պահանջում են բարելավել իրենց սոցիալական պայմանները, երթով շարժվում են դեպի կառավարության շենք`  այնտեղ հնչեցնելու իրենց պահանջները:

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները պահանջում են, մասնավորապես, իրենց թոշակների կրկնակի բարձրացում, կոմունալ ծախսերի 50 տոկոսով կրճատում, անվճար բուժում և անվճար կրթություն իրենց ընտանիքների անդամների համար:

>>>
Ամերիաբանկը հայ գործարարների համար կազմակերպել էր հանդիպում-սեմինար միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի թեմաներով
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 08:46

 Ամերիաբանկը կազմակերպել էր Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի թեմաներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը հրավիրել էր  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային առևտրի ֆինանսավորման հարցերով փորձառու խորհրդատու Իգոր Ռուսինին, որը 2010-2012 թթ.-ին խորհրդատվական հարցերով այցելել է աշխարհի 9 երկրի 42 բանկ, որոնք հանդիսանում են ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի մասնակից:

Իգոր Ռուսինը կարևորել է այս ոլորտում խորհրդատվության դերը և աշխատանքը հաճախորդների հետ: Նա մասնավորապես նշել է. ՙՇուրջ մեկ տարի համագործակցում եմ Ամերիաբանկի հետ ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման աջակցման (TFP) ծրագրի շրջանակներում որպես խորհրդատու:  Խորհրդատվության մեջ, ըստ իս, առաջնային խնդիրը կայանում է աշխատանքը հաճախորդների հետ, և մենք խնդիր ենք դնում հաճախորդների համար պարզաբանել առևտրի ֆինանսավորման գործիքների առավելությունները, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել պրակտիկայում: Դա շատ մեծ ու կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մենք կարողացանք այսօր հաջողությամբ դա իրականացնել՚:
 
Հանդիպման ժամանակ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները և ՎԶԵԲ-ի խորհրդատու Իգոր Ռուսինը  ներկայացրել են միջազգային առևտրում կիրառվող վճարային գործիքների` ակրեդիտիվների, երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների առավելությունները և կիրառման հնարավորությունները գործարարների համար: Հանգամանորեն ներկայացվել են տեղական և միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` ընդգծելով միջազգային առևտրում ֆակտորինգի կիրառման առավելությունները: Ամերիաբանկը, հանդիսանալով միջազգային խոշորագույն FCI ֆակտորինգային միության անդամ, առաջարկում է ֆակտորինգային ֆինանսավորման, ռիսկերի ապահովագրման և դեբիտորական պարտքի կառավարման ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում առևտրով զբաղվող արտահանող և ներմուծող ընկերություններին: Ամերիաբանկը, լինելով առաջին հայաստանյան բանկը, որը հաստատող բանկի կարգավիճակ ստացավ ՎԶԵԲ-ի կողմից, արդեն որպես հաստատող բանկ կարող է աջակցել արտահանողներին ` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Ընդ որում, այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի անդամակից երկրների բանկերի հետ  կլինի երկկողմանիորեն փոխշահավետ:

Աղբյուրի համաձայն, այդ սեմինարը  նախատեսված էր տնտեսության տարբեր ոլորտների արտադրողների, ներմուծողների և արտահանողների համար, ովքեր իրականացնում են տեղական և միջսահմանային առևտուր: Այս հանդիպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` կապված Ամերիաբանկի` Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCI) միջազգային խոշորագույն ֆակտորինգային միությանն անդամակցելու հետ, ինչպես նաև բանկի կողմից առաջարկվող` առևտրի ֆինանսավորման գործիքների հնարավորություններն ու առավելությունները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն: Սեմինարն  ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց խորհրդատվություն ստանալ միջազգային առևտրի ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ և սեմինարի այլ մասնակիցների հետ փոխանակել սեփական փորձը:

ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի 99,99 տոկոս բաժնետոմսերի փաթեթը պատկանում է America Group CY Ltd-ին, որը զբաղվում է ներրդումային հոլդինգի գործունեությամբ:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 08:45

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,8 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙՎՏԲ-Հայաստան Բանկն՚ առաջարկում է առաջնային և երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 08:39

 ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ շարունակում է համալրել իր ավտովարկերի ընտրանին և ներկայացնում է նոր բացառիկ վարկատեսակ` ՙԱվտովարկավորում  անշարժ գույքի գրավադրմամբ՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, այժմ  նոր կամ օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելը դարձել է ավելի հեշտ, քանի որ վարկը տրամադրվում է առանց հաճախորդի վճարունակության վերլուծության իրականացման: Բացի այդ մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում կանխավճարի իրականացում հաճախորդից չի պահանջվում: Վարկավորման հիմնական պայմաններն են. նվազագույն կանխավճար    0%` մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում, 10%` 5,5 մլն ՀՀ դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում: Վարկավորումն իրականացվում է ՀՀ դրամով` 17%
տարեկան տոկոսադրույքով: Վարկի մարման առավելագույն ժամկետը     5 - 7 տարի է, կախված այն բանից, թե ավտոմեքենան որ շուկայից է ձեռք բերվում` առաջնային թե երկրորդային: Վարկի առավելագույն գումարը մինչև 10 մլն ՀՀ դրամ է` կախված ավտոմեքենայի արտադրման երկրից:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ շարունակում է համալրել իր պրոդուկտային շարքը և առաջարկում է իր հաճախորդներին օգտվել ՙԱվտովարկավորում  անշարժ գույքի գրավադրմամբ՚ բացառիկ առաջարկից: Բանկն իր հաճախորդներին տալիս է հնարավորություն` ստանալու ավտոմեքենայի ձեռքբերման վարկ` միայն աշխատանքի փաստը հաստատելով և առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Անշարժ գույքի գրավադրմամբ ավտովարկավորումը ՀՀ մանրածախ վարկավորման շուկայում մեծ պահանջարկ վայելող վարկատեսակ է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ձեռք բերել նոր և օգտագործված ավտոմեքենաներ: Մեր առաջարկը առավել արդիական է` հաշվի առնելով հաճախորդների` կանխավճարի հետ կապված դժվարությունները: Հենց այդ նախապայմանի բացակայությունը վկայում է Բանկի`իր հաճախորդների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին: Բանկը համագործակցում է երկրում գործող գրեթե բոլոր ավտոսրահների հետ, ինչը իր հերթին ապահովում է ավտոմեքենաների լայն ընտրություն՚, -  նշել է ՙՎՏԲ- Հայաստան Բանկ՚  ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:    

ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգի տվյալներով, ըստ ավտովարկերի պորտֆելի ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ երրորդ դիրքն է զբաղեցնում երկրի բանկային շուկայում: 2012 թվականին այդ վարկերի ծավալը բանկն ավելացրել է 94 տոկոսով, իսկ 2013 թվականի առաջին եռամսյակում` 5 տոկոսով: Հայաստանի բանկերի ավտովարկերի միագումար պորտֆելում ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ բաժինը կամզում է ավելի քան 13 տոկոս: Իսկ բանկի սպառողական պորտֆելում ավտովարկերի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 4 տոկոս:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան