Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 15:46
Դեկտեմբերի 17-ին ՀՀ Աժ ընդդիմադիր խմբակցությունները /ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚ և Հայ ազգային կոնգրես/ երթ կանցկացնեն`ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և կդիմեն Սահմանադրական դատարան`այդ օրենքի սահմանադրականությունը քննարկելու նպատակով: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 15:45
Զբոսաշրջային ոլորտի պաշտոնյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կրկին զարմացրել է լրագրողներին ակնհայտի իր հերքմամբ` պնդելով, թե հանգիստը Հայաստանում իբր 10% -ով ավելի էժան է, քան Վրաստանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա իր գնահատակաները հիմնավորել է հետևյալ անտրամաբանական հայտարարությամբ: ՙՕբյեկտիվ գնահատականի համար հարկավոր է միմյանց հավասար մեծություններ վերցնել` հանգիստը Հայաստանի մայրաքաղաք Երևանում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի հետ, Ջերմուկը Բորժոմի հետ, բայց ոչ Երևանը Քոբուլեթիի հետ, ինչից էլ արտերկրում հանգստի էժանության վերաբերյալ սխալ լուրեր են տարածվում: Կարևոր է նաև այն փաստը, որ համեմատության համար տվյալներ պետք է վերցնել միևնույն աղբյուրից, օրինակ` booking.com կայքը՚: Անհասկանալի է միայն, թե վարչության պետը ինչու է որոշել հիմարության և, ըստ երևույթին, անհայրենասիրության մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր, նրա կարծիքով, ՙանհեթեթ լուրեր են տարածում՚, թեև բոլորին է հայտնի, որ ամռան շրջանում հարյուր հազարավոր մարդիկ հանգստի են մեկնում Վրաստանի սևծովյան ափ`ոչ միայն այն պատճառով, որ, ըստ Ապրեսյանի, չեն սիրում կամ թերագնահատում են մասնավորին ծախված Սևանի ափերը: |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:50
Մարդու իրավունքները Հայաստանում շարունակում են սիստեմատիկորեն խախտվել, ասվում է ամենամյա Իրավունքի երթի` Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը հանձնվածուղերձում: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:32
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ինչպես հաղորդում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:32
Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:31
ՀՀ ԱԺ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգություն՚ խմբակցություններն ստորագրահավաք են սկսել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար: Տվյալ պահին պատգամավորներին հաջողվել է ավելի քան 30 ստորագրություն հավաքել, իսկ ՍԴ դիմելու համար բավարար է նաև 27 ստորագրությունը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:18
Երևանի պատմական նկարագրի պահպանումը վերաճում է հողմաղացի դեմ պայքարի: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:14
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել ՙԱզգային դեղեր-միջազգային որակ՚ խորագրի ներքո անցկացվող ՙՄարդու առողջությունը՚ տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:10
Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Անուշակե հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:09
Մենք դասեր չենք քաղել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:08
2013 թվականի դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, ՙԱրմենՏել՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:05
Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Կիեւում արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել առկա փակուղային իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ին: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:04
ՙԴեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:03
Արտառոց ոչինչ պետք չէ ակնկալել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան այցից: Դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել չգրանցված «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 14:02
ՀԱԿ ներկայացուցիչները Երևանում երթ են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առնչությամբ: Երթն սկսվել է Ազատության հրապարակից: Կուսակցության անդամների ու կողմնակիցների ձեռքներին կային դրոշներ և պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ու՞ր են մարտի 1-ի մարդասպանները», «Ոչ ոստիկանական բռնություններին», «Առաջ, դեպի անսերժ Հայաստան»: Ներկա են եղել նաև Արցախյան պատերազմի վետերաններ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կողմնակիցներ, ում ձերբակալել են նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ոստիկանների հետ ընդհարումից հետո: Երթն ուղեկցել են ոստիկանական ստորաբաժանումներ` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 08:31
Թուրքիայի պաշտոնական անձինք մեծ ակնկալիքներ չունեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցից: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 08:29
Պաշտոնական Երևանն Անկարային նոր «ճանապարհային քարտեզ» է առաջարկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը` վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ իր աղբյուրները: Ըստ պարբերականի, 10 օր առաջ փաստաթուղթը փակ խողովակներով փոխանցվել է անձամբ Թուրքիայի արտգործնախարարին։ Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերի 12-ին ժամանում է Երևան` մասնակցելու ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 08:29
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, նրա փոխարեն Ադրբեջանը նիստում կներկայացնի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչ Շովգի Մեխտիզադեն: Ուշագրավ է, որ Երևանում կայանալիք նիստում նախագահությունը պետք է անցներ Ադրբեջանին: Սակայն Եվրախորհրդում նախագահության առնչությամբ Ադրբեջանը ՍՏՀԿ նախագահությունը զիջել է Բուլղարիային: >>> |
Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 08:28
Դեկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: >>> |
Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2013 16:40
Մի խումբ լրագրողներ դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով հրաժարվել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումից: >>> |