Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:37
Հայաստանն, անկասկած, այս տարի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ համաձայնագիր կստորագրի, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:36
Իրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ուժերի տեղակայմանը, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին`մեկնաբանելով ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ հարցը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:35
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության եւ աշխատանքի անընդհատության վրա Բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:20
Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ դատավճիռը կրկին ցույց տվեց, որ Հայաստանում փորձում են ազատվել արդար, անկեղծ և պայքարող քաղաքացիներից, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախյան պատերազմի վետերան Սուրեն Սարգսյանը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:09
Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը`պատասխանելով սահմանին լարվածության մեծեցմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:06
Թեթև արդյունաբերության վիճակը Հայաստանում անուշադրության է մատնված, բայց անհույս չէ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՏոսպ՚ ԲԲԸ տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին`մեկնաբանելով առաջընթացի բացակայությունը Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման գործում: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:05
Հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ձերբակալությունից հետո կտրուկ վատթարացել է, հայտնում է Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 11:03
Նիդերլանդների իշխանությունների կողմից ՀՀ արտգործնախարարությանը տրամադրված տեղեկությունների համաձայն, վթարի ենթարկված մալազիական օդանավի զոհված ուղևորների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 08:37
ՙՄոսկվա-Չելյաբինսկ՚ Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած հայ երեխաների վիճակը գնահատվում է ծանր: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 08:35
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 07:41
Հայաստանի անկախ փորձագետները ոչ մի կապ չեն տեսնում Լևոն Հայրապետյանի գործի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի միջև: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 07:39
Արդշինինվեստբանկը շարունակում է ցւցադրել հիմնական ցուցանիշների կայուն աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2.8 մլրդ.դրամ, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 36.2%: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 07:38
Կոնվերս Բանկը՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 07:35
Արցախի ՊԲ հրամանատարությունը քննարկում է Քարվաճառում աօրող պայմանագրային ծառայողներին զինելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: >>> |
Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 07:32
Վերջին շրջանում հայ - ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների ու Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն խմբերի ներթափանցման հետևում կանգնած է Ռուսաստանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ընդդիմադիր գործիչ, նախկինում Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: >>> |
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 15:10
Մոսկվա, 17 հուլիսի 2014թ. – Մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր ժամկետայնությամբ) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են ս.թ. հուլիսի 16-ից հետո: Վերոհիշյալ սահմանափակումները չեն ազդում ԳՊԲ (ԲԲԸ) գործունեության վրա. բանկն աշխատում է բնականոն: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև միջազգային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: >>> |
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 11:25
Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ահմեդովի հարազատների խոսքով, նա բազմիցս այցելել է Քարվաճառում գտնվող հարազատների գերեզմանները: >>> |
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 11:20
Հայկական կողմը կականապատի Ադրբեջանից Քարվաճառ ներթափանցման բոլոր հնարավոր ուղիները, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`ՀՀ վարչապետի առաջարկով զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին >>> |
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 11:05
Մոտավորապես չորս տարի Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Դրանք կարելի է համարել հայաստանյան նորագույն դիվանագիտության ամենահաջողված բանակցությունները: Այդ բանակցությունները որոշակիորեն հակասում են համընդհանուր այն պատկերացումներին, որ Եվրամիությունը կոշտ երկխոսություն է վարում բոլոր նրանց հետ, ովքեր իր հետ մտերմության փորձեր են անում: Դրույթների մեծ մասում, որոնք կարող էին Երևանի համար «դիսկոմֆորտ» առաջացնող պայմաններ պարունակել և կոնկրետ պարտավորությունների կատարման առումով սկզբունքային խոչընդոտներ հանդիսանալ, հայաստանյան բանակցողների թիմը բավական ճկուն ձևակերպումներ «պոկեց»: >>> |
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 10:37
ՙԵղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում՚: Ինչպես հայտնում է Artsakh Today-ը, այդ մասին հայտարարել է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը: >>> |