Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 10:02
Կանադան ափսոսանք է հայտնում օրերս «Իսլամական պետության» կողմից Սիրիայում Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության թանգարանի պայթեցման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Կանադայի կրոնի ազատության գծով հատուկ դեսպանորդ Էնդրյու Բենեթը: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 09:35
Սուրիկ Խաչատրյանի կրկնական նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում անընդունելի է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 09:11
Սուրիկ Խաչատրյանի կրկնական նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում զրնգուն ապտակ է Հայաստանի Հանրապետությանն և նրա քաղաքացիներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով ցնցված է այդ նորությունից: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 09:04
Հայաստանի կառավարությունը պետք է փոխել: Կարծում եմ, որ այն կառավարությունը, որն ընդունակ է Սուրիկ Խաչատրյանին կրկին Սյունիքի մարզպետ նշանակել, չպետք է ղեկավարի երկիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել 2013 թվականի հունիսի 1-ի` լույս 2-ի գիշերն սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը` մեկնաբանելով Խաչատրյանի երկրորդ նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 09:02
Սերժ Սարգսյանը Սյունիքի մրազպետ է նշանակել իր նմանին, այլ կերպ չէր էլ կարղո լինել: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` մեկնաբանելով Սուրիկ Խաչատրյանի վերադարձը մարզպետի պաշտոնին: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 08:58
Սուրիկ Խաչատրյանը կրկին դարձել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին որոշում է կայացվել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 08:10
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է անհնար դարձրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի լիարժեք իրագործումը: Այդ մասին հայտարարեկ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: >>> |
Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2014 08:09
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:57
|
«Ռոստելեկոմ ընկերության» տնային հեռուստատեսությունը գնալով ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:44
«Ռոստելեկոմ ընկերության» տնային ինտերակտիվ հեռուստատեսությունը գնալով ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում Ռուսաստանում, իսկ այդ հատվածում ընկերության մասնաբաժինը հասել է 56%-ի: Այդ մասին Մոսկվա կատարած մամուլի-այցելության ընթացքում հայ լրագրողներին հայտարարել է Ռոստելեկոմի մեդիա-պրոդուկտների զարգացման բաժնի ղեկավար Մաքսիմ Էլկինը: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:42
Ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ) համատեղ հանրահավաքը երկրում ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեբմերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:41
Հոկտեմբերի 10-20-ը Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում կգործի թվային մամոգրաֆիայի 50 տոկոս զեղչ: Այդ մասին հաղորդել է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:40
ԱՄՆ հայերն ուշադիր հետևում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Այդ մասին հայտարարել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:39
Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան են, այլ երկրի սահմանադրության դրույթների համատարած խախտումները, որը պաշտոնյաներին արգելում է զբաղվել ձեռներեցությամբ: Սեպտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 14:30
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ոլորտի աշխատողներին ոչ ոք ընտրության իրավունք չի ընձեռել, քանի որ խոշոր ընկերությունները պատրաստ չեն օլիգարխիկ համակարգ քանդելուն: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, խոսելով ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիայի մասին: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 10:01
Անհրաժեշտ է ստեղծել հայկական Սփյուռքի միասնական կառույց` ինչ-որ մի հավաքական մարմին, ինչն էապես կբարձրացնի Սփյուռքի արդյունավետությունը ողջ հայության համար կենսական կարևորություն ունեցող որոշմներ կայացնելիս: Սեպտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 08:45
2016-2017 թվականներին Հայաստանը կարող է արտադրել 12-14 տոննա Դորեի ձուլվածքի ոսկի: Սեպտեմբերի 23-ին լրագրողներին այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 08:32
Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 08:30
Հայաստանի պատմական ընտրությունից է կախված վերջինիս ապագան, այսօր Երևան-Մոսկվա ՙՀայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. խնդիրներ և հեռանկարներ՚ տեսակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: >>> |
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2014 08:27
Ինեկոբանկն առաջարկում է Priority Card նոր քարտատեսակը, որը ոչ միայն պլաստիկ քարտ է, այլեւ ներառում է մի շարք առավելություններ, մասնավորապես, 90 օրյա ճանապարհորդական ապահովագրություն և Priority Pass ծրագրին անդամակցություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, Priority Pass միջազգային ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է: >>> |