Arminfo.info



Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին





Զդիսլավ Ռաչինսկի. ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի առնչությամբ Լեհաստանի, Շվեյցարիայի և Գերմանիայի դեսպանների հայտարարությունը հիմնադրամին համերաշխության արտահայտում է
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 12:53

 ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի առնչությամբ Լեհաստանի, Շվեյցարիայի և Գերմանիայի դեսպանների հայտարարությունը հիմնադրամին համերաշխության արտահայտում է, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

ՙՄենք խորամուխ չենք եղել այդ գործի մանրամասների մեջ, քանի որ այդ ամենը բարդ է: Հիմնադրամ այցելելով`մենք ցանկացել ենք մեր համերաշխությունը հայտնել և նշել այն ամենի կարևորությունը, ինչը կազմակերպությունն իրականացնում է Հայաստանում՚,- ընդգծել է դիվանագետը:

Ըստ որում, Ռաչինսկին հիմնադրամ իր այցը հիմնավորել է այն բանով, որ Լեհաստանի դեսպանատունը սեփական կառավարության աջակցությամբ ՙՍիվիլիթասի՚ հետ միասին իրականացրել է Հայաստան կաթի վերամշակման տեխնոլոգիաների մատակարարման նախագիծ: ՙՆախագիծն իրականացվել է, և մինչ այժմ մեր տեխնիկան հաջողությամբ գործում է: Մենք գոհ ենք ՙՍիվիլիթասի՚ հետ փոխգործակցությունից՚,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ, Լեհաստանի, Շվեյցարիայի և Գերմանիայի դեսպանները Հայաստանի իշխանություններին կոչ էին արել դադարեցնել հիմնադրամի նկատմամբ քրեական գործը:

>>>
Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ու ՀՀ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվություն չունեն արքայազն Չարլզի Հայաստան այցի վերաբերյալ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 12:03

 Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ու ՀՀ արտգործնախարարությունը ոչ մի պաշտոնական  տեղեկատվություն չունեն արքայազն Չարլզի Հայաստան այցի վերաբերյալ:

Սակայն, ԱրմԻնֆոյի աղբյուրների համաձայն, արքայազն Չարլզի հնարավոր այցի նախաձեռնողը Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, ով սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում բրիտանական թագաժառանգի հետ: Եղած տեղեկությունների համաձայն, այցը նախատեսվում է մայիսի վերջին:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիա էր մեկնել մասնավոր այցով, որը նույնպես նախապատրաստել էր Արմեն Սարգսյանը: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել էր արքայական ընտանիքի ներկայացուցիչների հետ:

>>>
Հայերեն խոսելը Բարաք Օբամայի համար սովորություն է դարձել
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 07:10

 Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Բարաք Օբաման, սովորականի նման, խուսափելով ՙGenocide՚ միջազգային տերմինից, հերթական անգամ 1,5 միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում անվանել է ՙՄեծ եղեռն՚:

Օբամայի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ եղեռնի` 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի տարելիցին ԱՄՆ հարգում է 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր գազանաբար սպանվեցին Օսմանյան կայսրության մայրամուտին: ՙՀիշելով այդ ողբերգության զոհերին` մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց աշխարհում, ինչպես նաեւ այստեղ` ԱՄՆ-ում, որոնք հարգում են նրանց հիշատակը: Մենք պարտավոր ենք պահպանել հիշողությունն այդ իրադարձությունների զոհերի մասին, որպեսզի պատմության նման մութ էջերն ապագայում չկրկնվեն: Ես բազմիցս հայտարարել եմ 1915-ի դեպքերի վերաբերյալ իմ դիրքորոշման մասին, և իմ կարծիքը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բխում են մեր ընդհանուր շահերից: Այսօր մենք համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին, հիշելով Մեծ եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակն ու վերստին հաստատելով մեր նվիրվածությունը Հայաստանի ժողովրդին՚, - հայտարարել է ԱՄՆ նախագահը

ՙՀայ դատի՚ ամերիկյան կոմիտեն այդ առնչությամբ ափսոսանքով նշել է, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ին նախընտրեց ոչ թե առաջատարի, այլ հետևողի դերը` Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում տեղի տալով Անկարայի ճնշմանը: ՙՕբաման հրապարակավ նահանջեց, չնայած այդ ոճրագործությունը ճանաչելու և մեր կառավարության դիրքորոշումը հաստատելու խոստմանը, որն արդեն ավելի քան կես դար առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` որպես ցեղասպանության ակնհայտ դեպք: Օբամայի մեղսակցությունը Թուրքիայի կողմից ճշմարտության մերժմանը և արդարադատությանը նրա հետևողական խոչընդնոտումը չեն խանգարի մեր   առաջընթացին Թուրքիայի դեռևս անպատիժ հանցագործության վերաբերյալ արդար և համապարփակ միջազգային որշման ուղղությամբ՚, - հայտարարել է Հայ դատի ամերիկյան կոմիտեի գործադիր  տնօրեն Արամ Համպարյանը:

>>>
Սուրբ տեղը դատարկ չի մնում…
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:25


Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել Ադրբեջանի կողմից  Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին: Այս տեղեկությունը, սկզբունքորեն, օրինաչափ է թվում`հաշվի առնելով վերջերս Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությունից Մոսկվայի հրաժարվելը` Բաքվի կողմից նախկինում գործող 7 մլն դոլար վարձավճարի փոխարեն տարեկան 300 մլն դոլար պահանջելու պատճառով: Սակայն, եվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացման վերաբերյալ այդ նույն ադրբեջանական ԶԼՄ-ներում գրեթե միաժամանակ հայտնված տեղեկատվությունից հետո հիշյալ տեղեկությունն սկսել է նպատակաուղղված արտանետման բնույթ կրել:

Բաքվի աղբյուրների համաձայն, Ադրբեջանը, մասնավորապես, հրաժարվել է նոր փրկարար ուղղաթիռների, T-90S տանկերի և BMP T զրահատեխնիկայի, ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրների գնումից: Նշենք, որ միայն վերջին 5 տարում Ադրբեջանը ավելի քան $1,7 մլրդ գումարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է պատվիրել Ռուսաստանում: Եվ հաշվի առնելով Մոսկվայի դյուրազգացութjունն այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը`հարվածն, ըստ էության, ճիշտ տեղին է հասցվել: Սակայն, Բաքվում ակնհայտորեն հաշիվների մեջ սխալվել են. նույնիսկ ռուսական սպառազինության նոր տեխնիկայից իրական հրաժարման դեպքում Ադրբեջանը սովետական նմուշի ռազմական տեխնիկա կշարունակի օգտագործել և դրանից խուսափել չի կարող: Հետևաբար`Բաքվի ստրատեգները, ովքեր ձգտում են սակարկելով Մոսկվայից որոշակի զիջումներ ստանալ երկկողմ հարաբերեություններում և, ինչն առավել կարևոր է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, այսպես թե այնպես, բայց դատապարտված են Ռուսաստանից առնվազն պահեստամասերի գնմանը: Եվ դա շատ լավ հասկանում են ՙՌոսօբորոնէքսպորտում՚:

Ըստ երևույթին, իրավիճակը գիտակցելով`ադրբեջանական ԶԼՄ-ները երկրորդ  տեղեկատվությունն են տարածել 2013 թ. Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Դանիայի, Հոլանդիայի, Լեհաստանի և Խորվաթիայի կողմից  Հարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի վերջին արգելքների մեղմացման վերաբերյալ: Մասնավորապես, հավաստվում է, որ ավելի վաղ Հարավային Կովկասի երկրներ այս կամ այն մասշտաբով սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ իրականացրել են Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սերբիան, Հունաստանը, Բուլղարիան, Չեխիան, Ռումինիան, Սլովակիան և Հունգարիան: Մինչդեռ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Գերմանիան միանշանակ հայտարարել են, որ մինչև տեղական հակամարտությունների կարգավորումը նման արտադրանք չեն մատակարարի Հարավային Կովկաս:

Նշենք, որ իր նավթային եկամուտների շնորհիվ Ադրբեջանը պաշտպանության նպատակով իր էքսպոնենցիալ ծախսերը հասցրել է  2003 թ. 160 մլն ԱՄՆ դոլարից մինչև 2013 թ. կանխատեսվող  3.6 մլրդ դոլար: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն, միայն անցած տարի Ադրբեջանը ռազմական ծախսերի նկատակով ավելի շատ է ծախսել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր`ավելացնելով ծախսերը 88%-ով: Այսպիսով, դժվար չէ պատկերացնել, թե Հարավային Կովկասի երկրներից որ մեկի համար կարող էին եվրոպական երկրներն այդպես հանկարծ ՙմեղմացնել՚ սպառազինությունների գնման պայմանները: Համադրելով և վերլուծելով վերոհիշյալ երկու տեղեկատվությունը` կարելի է եզրակացնել, որ Բաքուն կացնային դիվանագիտության լավագույն ավանդույթներով հերթական անգամ որոշել է Մոսկվային ցույց տալ ՙՌոսօբորոնէքսպորտին՚ պատվերներից զրկելու իր ցանկությունը: Եվ նույնիսկ եթե  երկու տեղեկատվությունները համապատասխանում են իրականությունը, ինչում կարելի է կասկածել, Մոսկվայի վրա ճնշում գործադրելու Ալիևի շրջապատի ցանկությունը չի կորչի: Եվ տվյալ դեպքում ռուսների պատասխանի բովանդակությունն ուղղակիորեն կախված կլինի այն բանից, թե ով այն կտա. այսպես կոչված, ամեն գնով Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը պաշտպանող ՙդերժավնիկները՚, թե՞ ՙսերդյուկովները՚, ովքեր պատրաստ են դավաճանել այդ շահերը ալիևյան մեկ-երկու միլիոնով և նույնիսկ մեկ տուփ սև խավիարով: Առաջին դեպքում Ալիևին կհիշեցնեն թե’ 2011 թ. Կազանում դրսևորած անզիջողությունը, թե’ Արևմուտքին սիրաշահելը, թե’ հյուսիսային և հարավային սահմաններում խնդիրները և ամենագլխավորը`Ռուսաստանին շրջանցելով էներգապաշարներ վաճառելու անթաքույց ցանկությունը: Երկրորդ դեպքում`ՙխնդիրը կկարգավորվի երկկողմ շահերի պահպանության հիման վրա՚`ռուսական իրական շահերի համար դրանից բխող բոլոր հետևանքներով: 

Այնուամենայնիվ, ամեն դեպքում, որպես կանոն, սուրբ տեղը դատարկ չի մնում: Եվ Բաքվին, որը  ռազմական համագործակցություն է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև`Պակիստանի, Խորվաթիայի, Կոլումբիայի, Ղազախստանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Կորեայի, Իսրայելի, Ավստրիայի, Ուկրաինայի, Կատարի և Բահրեյնի հետ, ըստ էության, ոչինչ չի խանգարում ռազմական հարաբերություններն դեպի այդ երկրներ վերակողմնորոշելու համար: Եվ այն, որ մինչ այսօր Ադրբեջանի դինաստիական ռեժիմը նման քայլի չի գնացել, շատ բանի մասին է վկայում, և առաջին հերթին`իր, ինչպես նաև Ադրբեջանի խոցելիության, որին եվրոպացի փորձագետներից մեկը դիպուկ կերպով բնորոշել է որպես կավե ոտներով հսկա: Եվ իրավիճակի նրբանկատությունը հասկանալով`Բաքվին այլ բան չի մնում, քան խաղալ Ռուսաստանի հետ ԶԼՄ-ների միջոցով, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են տարածում, ինչը լիովին տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի լավագույն ավանդույթներում: 

>>>
Արցախյան ազատամարտի մասին պատմող ՙԵթե բոլորը.. ՚ ֆիլմը արժանացել է երկու մրցանակի
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:09

 Երկու մրցանակ` Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնից Չինաստանի մայրաքաղաքում` ապրիլի 16-23-ը կայացած Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի ՙԵրկնային տաճարի պարգեւները՚ մրցութային ծրագրում հայկական ՙԵթե բոլորը…՚ ֆիլմը արժանացել է երկու մրցանակի. ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտորե  մրցանակը շնորհվել է  Վահագն Հայրապետյանին եւ ՙԵրկրորդական դերի լավագույն դերասանե  մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին: Արցախյան ազատամարտի մասին պատմող ՙԵթե բոլորը.. ՚ ֆլիմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը`է Միքայել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային փառատոնը հանդիսանում է ասիական տարածաշրջանի ամենահզոր փառատոնը:  Այս տարի,  ՙԵրկնային տաճարի պարգեւները՚ մրցութային ծրագրում, ընդհանուր առմամբ, ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրիի գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:

>>>
Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:08


 Ծիծեռնակաբերդում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով: Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից:

Ծառուկյանը որդու հետ միասին այցելել է հուշահամալիր և ծաղիկներ դրել Անմար կրակին: Սակայն, հուշահամալիրից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել նրան իջնել պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով: ԲՀԿ առաջնորդի այն հարցին, թե ինչու իրեն չի կարելի իջնել այդ ճանապարհով, ոստիկանները նշել են, որ հարկավոր է իջնել ընդհանուր ճանապարհով`ժողովրդի հետ միասին: Նա իջել է ընդհանուր ճանապարհով, բայց ճանապարհի կեսից շրջանցել է ոստիկաններին և շարունակել ճանապարհը պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով:

Նա նաև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին`պատճառաբանելով, որ ՙայսօր այդ օրը չէ՚:

>>>
Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին ֆրանսիական օրինագծի հեղինակը այցելել է Ծիծեռնակաբերդ
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:07

 Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին ֆրանսիական օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհդրարանական խմբի անդամ Վալերի Բուայեն այցելել է Ծիծեռնակաբերդ` Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Նա այնտեղ է գնացել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ և ծաղիներ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Վալերի Բուայելի հեղինակած Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որը 2012 թվականի հունվարի 23-ին արժանացել է Ֆրանսիայի խորհդրարանի վերին պալատի հավանությանը: Դրանից հետո Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ հայց է ներկայացվել ընդդեմ այդ օրինագծի, որն ավելի ուշ ճանաչվել է հակասահմանադրական:

>>>
Հայաստանի եզդիական համայնքի ղեկավարը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:06

Թուրքիայի կառավարությունը պետք  է ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև`եզդիների ու ասորիների, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:

Հայտարարելով, որ Հայոց հարցը պետք լուծվի`Թամոյանը նշել է, որ թուրքական կառավարության կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությունը միայն վնասում է թուրք ժողովրդին, և աշխարհին ցույց տալիս Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները:

>>>
Դիարբեքիրում նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:05

Ապրիլի 23-ին Դիարբեքիրում պատմության մեջ առաջին անգամ նշվել է Հայոց ցեղասպանության տարելիցը:

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly պարբերականը, միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլջին և  պատմաբան, Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը:

ՙ1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում ոչնչացվեց հայ մտավորականության կորիզը: Այսօր մենք առաջին անգամ նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Դա չափազանց կարևոր օր է մեզ համար: Մենք գլուխ են խոնարհում մեր հայ եղբայրների առջև և դատապարտում ենք Ցեղասպանությունը՚, - ընդգծել է Թահիր Էլջին:

Անդրադառնալով քրդերի մասնակցությանը Հայոց ցեղասպանությանը` քուրդ գործիչը նշել է, թե այսօր էլ Դիարբեքիրում իրականցվում է քրդերի ցեղասպանություն, և այդ առնչությամբ քրդական առաջնորդներին կոչ է արել սատարել հայերին ցեղասպանության դեմ պայքարում` որպես Թուրքիայի իշխանությունների պետական գաղափարախոսություն:

Միջոցառումից հետո հավաքվածները գնացել են Տիգրիս գետի ափ և ծաղկեպսակներ նետել գետը` սպանված հայերի հիշատակին:

>>>
Ֆրանսիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:04

 Ֆրանսիայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 98-րդ տարիլիցին նվիրված ակցիաներ:

Ինչպես հաղորդում է ՙNouvelles d'Armenie՚-ն, Փարիզում գտնվող Կոմիտասի հուշարձանից երթը կընթանա մինչև Ելիսեյան դաշտեր, որտեղ գտնվում է Թուրքիայի դեսպանության ներկայացուցչությունները: Նմանատիպ երթեր կանցկացվեն նաև Լիոնում (դեպի Անտոնիո Պոնսերի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը), ինչպես նաև Մարսելում (Պրադո պողոտայում, որտեղ գտնվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը):

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բացմաթիվ երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանը, Կիպրոսը, Արգենտինան, Բելգիան, Ուելսը Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպայի խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը սխալ է
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականությունը սխալ է: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՙՆոր Հայաստան՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է հետ կանչի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: ՙԵթե մենք հետևողական չլինենք մեր շահերի պաշտպանության հարցում, Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվի՚,- ընդգծել է նա:

Հովհաննիսյնաը նաև մեկնաբանել է մարզային այցելությունները`նշելով իշխանությունների հրահանգով դահլիճներ չեն տրամադրվում քաղաքացիների հետ հանդիպումների համար:

>>>
Երևան. Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատական ատյաններ դիմելու համար վաղ է
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:02

 Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վաղաժամ է համարում Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատական ատյաններ դիմելը: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Քոչարյանը:

ՙՄիջազգային դատարան դիմում են ոչ թե Ցեղասպանության ճանաչման պահանջով, այլ Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերով ու պահանջներով: Այլ կերպ ասած`Ցեղասպանության հետևանքների վերացման պահանջով`փոխհատուցման, իրավունքների վերականգնման և այլն՚,- ընդգծել է նա`ավելացնելով, որ դեռ կան փուլեր, որոնք անհրաժեշտ է անցնել:

Խոսելով 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին` Շավարշ Քոչարյանը նշել է, որ գոհ է նախապատրաստական աշխատանքների ընթացքից, որում ներգրավված են նաև Սփյուռքի ներկայացուցիչները: Նա հաղորդել է, որ ԱԳՆ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ աշխատանքներն արտերկրում, անհրաժեշտ նյութեր տրամադրում և ապահովում հետադարձ կապը: ՙՑեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, և դրա ճանաչումը և դատապարտումն անհրաժեշտ է ողջ մարդկությանը: Այս տեսսակետից դրական տեղաշարժեր կան: Աշխարհում ստեղծված միտումները պետք է հանգեցնեն այն բանին, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՚,- գտնում է Քոչարյանը:

>>>
Հայաստանում Ռուսաստանի դեսպան. Մարդիկ պետք է հիշեն Հայոց ցեղասպանությունը` որպես Թուրքիայի կողմից իրագործված բարբարոսության օրինակ
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:00

 Մարդիկ պետք է հիշեն Ապրիլի 24-ը  և Հայոց ցեղասպանությունը` որպես բարբարոսության և դաժանության օրինակ, որն արդարացում չունի և չի կարող ունենալ` նույնիսկ դրանից դարեր անց: Այդ մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ՙԱյսօր մենք ողջ դեսպանությունով այստեղ ենք եկել հարգելու այն անմեղ զոհերի հիշատակը, որոնք սպանվել են Թուրքիայի բարբարոս ձեռքով շուրջ 100 տարի առաջ: Շատ տարիներ կանցնեն, և, միևնույն է, այս օրը կմնա այդ ողբերգության զոհերի սերունդների հիշողության մեջ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի առջև և միշտ կհիշենք պատմության այդ ողբերգական էջն ու դրա մասին կպատմենք Ռուսաստանում բոլոր նրանց, ով այդ մասին չգիտի՚, - նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ին: Այժմ Ռուսաստանում դիտարկվում է Հոլոքոստի հետ մեկտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը օրենսդրական մակարդակով քրեականացնելու  հարցը:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
ԱՄՆ պետքարտուղարը հիշատակել է ղարաբաղյան հակամարտության մասին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 14:00

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սառեցված հակամարտությունների թեմային է անդրադարձել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և ուսանողների հետ հանդիպման շրջանակում իր ելույթում:

Խոսելով սառեցված հակամարտությունների մասին` Քերին հիշատակել է Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի, Մերձավոր արևելքի հաշտության գործընթացի մասին: Ընդ որում նշվել է, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի խնդիր` փորձել կարգավորել այդ հակամարտությունները, ինչը բազմաթիվ երկրների թույլ կտա ջանքերն ուղղորդել առողջապահության ենթակառուցվածքների և համակարգերի ստեղծմանը, այլ ոչ թե` հակամարտության ռազմական լուծմանը:

>>>
Եվրոպայի հայերի համագումար. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է ենթադրի նյութական վնասի փոխհատուցում
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 13:59

Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ  հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց:

ՙԵվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների հետ միակամ, ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային և արդար իր պահանջատիրությունը, մինչև ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնում: Օսմանյան կայսրության եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը չի սահմանափակվում միայն մարդկային կորուստներով, այլ հրեշավոր այդ ծրագիրը տարածվում է, հիմնականում, չորս տարբեր հարթություններ`Ցեղասպանության զոհ գնաց եւ իր հայրենիքից տարագրվեց գրեթե ողջ արեւմտահայությունը; Արեւմտահայության ողջ նյութական հարստությունը եւ ունեցվածքը բռնագրավվեց թուրքական հաջորդական իշխանությունների կողմից, նրանք տեր դարձան եւ մինչեւ այսօր էլ իրենց տիրապետության տակ են պահում հայության ունեցվածքն, ու դարերի ընթացքում կերտած ստեղծագործությունները;    Մշակութային ցեղասպանության և թալանի ենթարկվեց մեր ողջ մտավոր ստեղծագործությունն ու մշակույթը: Հիմնահատակ քանդվեցին մեր դարավոր եկեղեցիներն ու կոթողները, լռության մատնվեց մեր երգն ու երաժշտությունը, նահատակ մտավորականության եւ ստեղծագործ հանճարների հետ ջարդի ենթարկվեց նաեւ գիտությունը, գիրն ու գրականությունը, արվեստն ու արհեստը;    Հայ ժողովուրդը կորցրեց իր քանի հազարամյա հայրենիքը հանդիսացող Հայաստանի ողջ արևմտյան հատվածը եւ արևելյան հատվածի մեծ մասը, զրկվեց մարդկության բնօրրանը հանդիսացող այն հողից, որի վրա աշխատել ու ստեղծագործել էր հազարամյակներ անընդմեջ: Մարդկային կյանքի ողջ պատմությունը բաղկացած է այս չորս անբաժանելի մասնիկներից, առանց որոնցից մեկի մարդկության գոյատեւումը անհնար է: Մարդկային միլիոնավոր կյանքերի, նյութական ու մտավոր հարստության եւ հայրենիքի կորուստները այնպիսի բաներ չեն որ լոկ ցեղասպանության ճանաչմամբ ու ներողությամբ, կամ նյութական ինչ-որ հատուցմամբ հնարավոր լինի հարցը փակված համարել, այլ պայքարը հարկավոր է շարունակել եւ արմատավորել հանուն արդարության լիակատար վերականգման եւ փոխհատուցման:

Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները: Ցեղասպանության միջազգայինորեն դատապարտման փուլը ընթացել է արդյունավետ և գրեթե կարելի է ավարտված համարել, թեպետ դեռեւս այդ ուղղությամբ կարելի է կատարել շատ լրացուցիչ քայլեր, սակայն տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության դատապարտումը Հայաստան-Թուրքիա տխրահռչակ արձանագրությունների խանգարիչ հանգամանքների հետեւանքով, գրեթե իսպառ կասեցված պիտի համարել եւ հարկ է ռազմավարական թիրախ ընտրել բուն նպատակը՝ հայրենազուրկ հայության հայրենիք ունենալու իրավունքը:

Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզում է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բննօրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանավ, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առևտրի և սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հարցը և այդ գծով ցակնացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ և խորհրդակցված՚,- ասվում է ԵՀՀ հայտարարության մեջ:

>>>
Ապրիլի 24-ին Կնեսետում տեղի կունենան Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 13:57

 Ապրիլի 24-ին Կնեսետում տեղի կունենան 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ քննարկումներ:

Նախաձեռնությունը պատկանում է ՄԵՐԵՑ խմբակցությանը: ՙՀայ ժողովրդի ցեղասպանությունը հիշելը մեր բարոյական պարտքն է՚,-հայտարարել է խմբակցության ղեկավար Զախավա Գիլյոնը, միաժամանակ ընդգծելով, որ նախորդ դարի ողբերգության ճանաչումը չպետք է անդրադառնա Իսրայելի և Թուրքիայի ներկայիս հարաբերությունների վրա, որոնք Թել-Ավիվի համար ունեն ռազմավարական նշանակություն:

ՙՉնայած հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի անպատրաստ լինելուն, մենք պարտավոր ենք պարզաբանել, որ Իսրայելի կողմից պատմական այդ փաստի ճանաչումը մեր հարաբերությունները հակադրելու անգամ նվազագույն մտադրություններ չունի՚,-հայտարարել է խորհրդարանականը:

Նշենք, որ Իսրայելը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած Կնեսետում այդ թեմայով ընթացող բազմաթիվ քննարկումներին:

>>>
ԱՄՆ դեսպան. Ես եկել եմ հարգելու մեծ կոտորածի զոհերի հիշատակը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:30

 ՙԵս եկել եմ հարգելու մեշ կոտորածի զոհերի հիշատակը՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ծաղիկիներ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:

ՙ20-րդ դարասկզբին տեղի է ունեցել մեծ ողբերգություն, որը խլել է 1,5 միլիոն անմեղ մարդու կյանք, և հենց այդ պատճառով ես այսօր այստեղ եմ` հարգանքի տուրք մատուցելու այդ զոհերի հիշատակին՚, - ասել է նա:

ԱՄՆ, չնայած ազդեցիկ հայ համայնքի ջանքերին, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 30 ԱՄՆ նահանգ արդեն ճանաչել է Ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահները երկար տարիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումներ են տալիս, իսկ ընտրվելուց հետո դրժում են իրենց խոստումը:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Վարդան Օսկանյան. Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ մարդկության կողմից
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:26


Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ մարդկության կողմից: Կասեի անգամ հակառակը՝ Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը և միջազգային հանրության անտարբերությունը կարծեք թե 1915 թվականի իրադարձությունների շարունակությունը լինեն, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ նախկին նախարարը, ԲՀԿ կուսակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանը:

ՙԱյսօր Մեծ եղեռնի հուշարձան բարձրացող հարյուրհազարավոր մեր հայրենակիցների շարքում նաև Սիրիայի ողբերգությունից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն են: Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Սիրիայի անապատներում քայլած և Հալեպում ապաստան գտած վերապրողների այն սերունդն են, որը երկրորդ անգամ տեղահան է լինում մի հակամարտության արդյունքում, որի գլխավոր բորբոքողներից մեկը կրկին Թուրքիան է: Համենայնդեպս, նման ողբերգության պայմաններում ինչպիսի բախտավորություն է, երբ այդ մարդիկ անվտանգ գտնվում են իրենց հայրենիքում և այս օրն իրենց ցեղասպանված նախնիներին հարգանքի տուրք են մատուցում մայր հողի վրա:

100-րդ տարելիցի նախաշեմին մեր և՛ քաղաքական, և՛ հոգևոր, և՛ ընդհանրապես հասարակական մտածողության մեջ Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետևանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգևոր, մտավոր և բարոյական կորուստներին:
Իհարկե, խնդիրը այսպիսի հարթության վրա դնելը հայ ժողովրդի կողմից նետված լրջագույն մարտահրավեր է: Սա չի կարող զուտ հայտարարությունների տիրույթում մնալ, այլ ենթադրում է այդ նպատակի հետևողական և գործնական իրագործում: Այս խնդրի լուծումը ենթադրում է երեք գլխավոր նախապայման` Ուժեղ, միասնական, ժողովրդավար և արդար Հայաստան;
Կազմակերպված Սփյուռք, որը հավատում և վստահում է առաջին հերթին Հայաստան պետությանը, պատրաստ է համագործակցության և բոլոր հնարավոր ռեսուրսները ներդնելու;
Խնդրի քաղաքական, դիվանագիտական և իրավական այնպիսի ձևակերպում, որը հնարավորություն կտա ապահովել միջազգային առավել լայն շրջանակների համակրանքն ու ներգրավվածությունը՚,- հայտարարել է Օսկանյանը:

>>>
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ապրիլի 24-ը շատ կարևոր օր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:21

 Ապրիլի 24-ը շատ կարևոր օր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, այդ մասին ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այսօր Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում ընթանում են այդ օրվան նվիրված միջոցառումներ:  Նրա ասելով, ֆրանսիացի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավն ու վիշտը: ՙՄեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, ինչին մեծապես նպաստում է Ֆրանսիայի մեծաթիվ հայ համայնքը: Մենք հիշում ենք ապրիլի 24-ը: Դա մեզ համար շատ կարևոր օր է՚, - ամփոփել է դեսպանը:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Թերթ. Հայաստանյան շուկայում 2-3 ավիաընկերություն կհայտնվի
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:17

 ՙՀայկական ժամանակ՚ թերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ ՙԱրմավիա՚ ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն:

Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաեւ, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ եւ մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում:

Նշենք, որ ապրիլի 25-ին Հանրային խորհուրդը լսումներ կանցկացնի`նվիրված երկրի քաղաքացիական ավիացիայում առկա իրավիճակին: Նշենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը սնանկացման գործըթնաց է սկսել և դադարեցրել թռիչքները: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ՙՄիկա Լիմիթեդի՚ նախագահ Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ ՙԱրմավիայի՚ պարտքը չի գերազանցում $50 մլն-ն, որի մեծ մասը`ընթացիկ պարտքերն են: Արմավիա՚ ազգային ավիաընկերությունն ստեղծվել է 1996 թվականին Միխայիլ Բաղդասարովի կողմից, ով այն վաճառել է ռուսական S7-ին: 2005 թվականին S7 ընկերության բարժետոմսերի ողջ փաթեթը վերադարձվել է ՙՄիկա Լիմիթիդի՚ նախագահին` հարկային ծառայությունների խիստ ճնշման ներքո: Այսօրվա դրությամբ ՙԱրմավիան՚ 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի աշխարհի 20 երկրներ:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան