Arminfo.info



Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
Կարդալ ավելին





Էներգետիկայի նախարարություն. Ռուսաստանը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց վարկ տրամադրել Հայաստանին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 08:25

 Մինչև տարեվերջ Հայաստանում կընդունվի Մեծամորի ԱԷԿ շահագործման ժամկետների երկարաձգման ծրագիր: Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ ԲԲԸ գլխավոր ինժեներների հինգերորդ տեխնիկական սեմինարի ընթացքում:

Նրա ասելով, ծրագիրը մշակվում է ՙՌոսատոմի՚ մասնագետների հետ համատեղ, որոնց հետ այդ հարցի շուրջ բանակցությունները, գործնականում, ավարտվել են: Միաժամանակ, ամենաուշը 10 տարում նախատեսվում է կառուցել նոր միջուկային բլոկ` 1000 մեգավատ հզորությամբ ռուսական ռեակտորով: Ընդ որում նախատեսվում է, որ ՙմիջուկային կղզին՚ կլինի լովին ռուսական, իսկ ՙտուրբինային կղզին՚ և մյուս համակարգերը ` մրցութային հիմունքով: Ռուսական կողմը ներդրումների տեսքով կֆինանսավորի ՙմիջուկային կղզու՚ իր մասը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից համաֆինանսավորմանը, ապա, ինչպես ափսոսանքով փաստել է փոխնախարարը, երկրի պետական բյուջեում համապատասխամ միջոցներ չկան: Այդ առնչությամբ նախատեսվում է նախագծի հայկական մասում ներգրավել այլ ներդրողների, որոնց հետ բանակցություններն առայժմ ոչնչի չեն հանգեցրել: Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց Հայաստանին վարկային ռեսուրսներ տրամադրել: Մինչդեռ, ինչպես նշել է Գալստյանը, ժամանակն արդեն սուղ է: ՙ2014 թվականը կլինի կրիտիկական, որի ընթացքում անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել բլոկի կառուցման ուղղությամբ՚, - ընդգծել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով, ՀԱԷԿ 1000 ՄՎտ հզորության նոր բլոկի կառուցման նախագծի արժեքը կարող է կազմել շուրջ 5 մլրդ դոլար: Նախագծի համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006 թվականին Հայաստանի խորհրդարանը վերացրել է միջուկային էներգաբլոկների սեփականատիրության իրավունքի պետական մենաշնորհը:

>>>
Նախախորհրդարան. Հայաստանի վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:13

Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց: Այդ մասին ասվում է ընդդիմադիր ՙՆախախորհրդարան՚ հասարակական նախաձեռնության` ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում:

ՙԱյս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի, վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը:

Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը:
Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետևանքների դեմ պայքարելուն զուգընթաց, անհրաժեշտ է աշխատել նաև դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը՚, - ասվում է հայտարարության տեքստում:

>>>
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:09

 Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային  հանրության կողմից սահմանված պատժամիջոցներն էական են, մայիսի 22-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի գինը բարձր է միջազգային պատժամիջոցների պատճառով:

Ինչպես նշել է դիվանագետը, քանի որ Իրանը չի դրսևորում  միջուկային զենքի արտադրությունից հրաժարվելու մտադրություն և  հարգանք միջազգային պարտավորությունների նկատմամբ, այդ պատժամիւոցները կշարունակվեն: ՙՀայաստանը, որպես ՄԱԿ անդամ, հարգում է այդ պատժամիջոցները, և մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը՚, - հայտարարել է դեսպանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: ՙԻրանի արտահանման նկատմամբ էմբարգոյի մասին ակտ՚ նոր օրինագիծը արգելք է նախատեսում ԻԻՀ կառավարության սեփականություն հանդիսացող և դրա կողմից վերահսկվող որևէ ընկերության ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նկատմամբ: Փաստաթուղթը նաև շրափակում է Իրանի կառավարության հետ կապված ընկերությունների բոլոր ակտիվները և արգելում նրանց ապահովագրական ծառայություններ մատուցել: Օրինագիծն ուղղված է ոչ միայն իսլամական հանրապետության, այլև այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք գործեր են վարում այդ երկրի հետ: Դրա հիմնական նպատակը Իրանի ղեկավարության նկատմամբ ճնշման ուժեղացումն է, որպեսզի նրան ստիպեն կատարել միջազգային պարտավորությունները և հրաժարվել միջուկային զենք ստանալու փորձերից:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:05

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 535,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 538,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Դեսպան. ԱՄՆ հանդես է գալիս գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկա գործարքի թափանցիկության օգտին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:04

 ԱՄՆ  ներգրավված չէ գազի գնի  շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացում, սակայն, հաշվի առնելով լայն հասարակական հակազդեցությունը, Միացյալ Նահանգները հանդես է գալիս առաջիկա գործարքի թափանցիկության օգտին: Այդ մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Այդ համատեքստում դիվանագետը չափազանց կարևոր է համարել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, որպեսզի գների աճի դեպքում գնային մեծ տատանումներ չդիտվեն: Դիվանագետը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ավելի գործուն կերպով օգտագործել վերականգնվող էներգետիկան, ինչը կհանգեցնի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և էներգետիկ անվտանգության աճի:

Անդրադառնալով գների մոտալուտ աճը 30 տոկոսով սուբսիդավորելու ՀՀ կառավարության մտադրությանը` դեսպանն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ գործադիր իշխանությունը պետք է որոշում կայացնի օրենսդիրների և ողջ ժողովրդի հետ համատեղ: Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք բնական վառելիքի գների սպասվող աճը Ռուսաստանի կողմից ճնշում է Հայաստանի նկատմամբ: ՙՀայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են՚, -  հիշեցրել է դիվանագետը:

>>>
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:03

Առևտրային տեսանկյունից ռուսական գազը Հայաստանի համար իրանականից ավելի շահավետ է: Այդ մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով ռուսական գազի թանկացման առնչությամբ վերջինի նկատմամբ իրանական գազի այլընտրանքին առնչվող հարցը:

Նրա ասելով, Իրան-Հայաստան գազամուղը կառուցվել է ֆորս-մաժորային իրավիճակներում դեպի Հայաստան հուսալի և կայուն գազամատակարում ապահովելու համար, այլ ոչ թե հանրապետության գազի լայն պահանջարկի ապահովման համար: Նա հիշեցրել է, որ Հայաստանն իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայի մատակարարումներով` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հաշվարկով, և այն չի կարող ծառայել ավելի լայն առևտրային օգտագործման համար: ՙԻրան-Հայաստան գազամուղը կառուցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումների սահմանափակ քանակությամբ բարտերի համար: Մենք չունենք այնպիսի էլեկտրաէներգետիկ հզորություններ, ժամանակակից և արդյունավետ էլեկտրակայաններ և հաղորդման գծեր, որպեսզի բարտերի ճանապարհով կարողանանք ծածկել Հայաստանում գազի ողջ պահանջարկը: Ուստի, առևտրային տեսանկյունից, իրանական գազը չի կարող ռուսականից ավելի շահավետ լինել: Բացի այդ, Իրանն այսօր գազ է վաճառում ավելի բարձր գներով, քան Հայաստանին առաջարկում է ՙԳազպրոմը՚, - ասել է նախարարը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Հայաստանը  բնական գազի ներմուծումն Իրանից ավելացրել է 6 տոկոսով` մինչև 488.3 մլն խմ` 2011 թվականի 460 մլն խմ դիմաց: 2010 թվականին հանրապետություն է առաքվել 400 մլն խմ իրանական գազ: Իրանից բնական գազ է ստանում Երևանի ՋԷԿ-ը` 1 խմ գազ 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց: Պայմանագրին համապատասխան, Իրանը կարող է Հայաստան առաքել տարեկան մինչև 1,1 մլրդ խմ գազ (օրական 3 մլն խմ), իսկ 2014 թվականից` մինչև 2,3 մլրդ խմ: Նախատեսվում էր, որ էլեկտրաէներգիայի ավելցուկը Հայաստանը կսկսի մատակարարել հարևան Վրաստան և Թուրքիա, սակայն այդ երկրներ արտահանում չի իրականացվում: Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Հայաստան է առաքվել 2455.5 մլն խմ գազ` 2011  թվականի 2069.10 մլն խմ դիմաց: Ռուսաստանից բնական գազի մատակարարումները 2012 թվականին կազմել են 1967.2 մլն խմ` 2011 թվականի 1609.06 մլն խմ դիմաց: Գազի մի մասը մատակարարվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից, իսկ մյուս մասը ստացվում է սեփական կարիքների համար: Նշենք, որ Հայաստանի մենաշնորհային գազամատակարարը ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ՙԳազպրոմ՚ ԲԲԸ-ին, իսկ 20 տոկոսը` Հայաստանի կառավարությանը: Ելնելով Հայաստանի համար գազի ներմուծման գինը 1000 խմ դիմաց 180 դոլարից մինչև 270 դոլար բարձրացնելու ՙԳազպրոմի՚ առաջարկությունից` օրերս ՙՀայՌուսգազարդը՚ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել բնակչության համար գազի գինը 67,4 տոկոսով` ներկայիս 132 հազար դրամից մինչև 221 դրամ, իսկ խոշոր սպառողների համար 61,3 տոկոսով` 243 դոլարից մինչև 392 դոլար բարձրացնելու վերաբերյալ:

>>>
Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 09:01

 Կոպիտ հաշվարկներով, Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին ՙՇանթ՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:

Նրա ասելով, գազի բաղադրիչն էական է էլեկտրաէներգիայի ինքնարժեքում, և այդ պատճառով գների աճն անխուսափելի է, քանի որ հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության 42 տոկոսը բաժին է ընկնում ՋԷԿ-երին: Այժմ առավել ճշգրիտ հաշվարկներով զբաղվում է կարգավորող մարմինը, և վերջնական գինը կհայտարարվի` ելնելով գազի գնի փոփոխությունից, ասել է նախարարը: Մովսիսյանը նշել է, որ Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը բավականին երկար ժամանակ չի փոխվել, չնայած վառելիքի, նյութերի, սարքավորումների գների աճին, արժույթի փոխարժեքի տատանումներին և այլ գործոններին: Նա ավելացրել է, թե գազի գնի աճը բնակչության համար սպասվում է մինչև 20 տոկոսով, իսկ բիզնեսի համար` մինչև 15 տոկոսով, թեև գազի շուրջ բանակցությունները ՙԳազպրոմ՚ ԲԲԸ հետ դեռ շարունակվկում են, և աճը կարող է լինել ավելի զուսպ:

>>>
Տրայան Հրիստեա. Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 06:33

Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել, կապված երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ: Այս մասին այսօր ԵՄ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում, Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

Նա նշել է, որ այսօր Հայաստանը և ԵՄ–ն այժմ բանակցություններ են վարում Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ, որի բաղադրիչը ՙԽորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին՚ համաձայնագիրն է, որն այնուհետ հիմք կծառայի Հայաստանի և Եվրոպայի հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրման համար։ ՙՅուրաքանչյուր կողմը, սեփական շահերից ելնելով, ինքն է ընտրում իր ինտեգրացիոն քաղաքականությունը՚,-ընդգծել է Հրիստեան: Նա հավելել է, որ ներկայումս պաշտոնական Երևանը և Բրյուսելը բանակցում են տարբեր ոլորտներում ավելի սերտ համագործակցության ուղղությամբ, և այս առումով դեսպանը նկատել է, որ երբ խոսքը գնում է եվրաինտեգրման մասին, ապա ենթադրվում է դրա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՙԱրևելյան գործընկերության՚ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիության հարաբարություններն անհատական են և ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ երրորդ կողմի հետ հարաբերությունների վրա: ՙՅուրաքանչյուր երկիր ինքնուրույն է ընտրում համագործակցության մակարդակը ԵՄ հետ, մեկը գերադասում է ավելի ակտիվ համագործակցությունը, մյուսը` ավելի պասիվ համագործակցությունը: Պատահական չէ, որ մեր կազմակերպոթյունն իր քաղաքականությունն իրականացնում է ելնելով ՙավելին հանուն ավելիի՚ սկզբունքից՚,-ընդգծել է դիվանագետը:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, որ եթե Հայաստանը հրաժարվի միանալ Եվրասիական միությանը, ապա կբախվի որոշակի տնտեսական պրոբլեմների, օրինակ, գազի գների թանկացման տեսքով, Հրիստեան ընդգծել է, որ եթե խոսքը գնում է այն մասին, որ պաշտոնական Երևանը որոշակի տնտեսական դաշտում գործունեություն ծավալելու նպատակով պետք է հետևի որոշակի կանոնների, ապա ինքը պետք է կողմնորոշվի, ուժ կունենա՞ արդյոք իրականացնել իր գործունեությունը երկու տարբեր միջազգային կառույցներում: Նա նաև նշել է, որ ԵՄ երբեք Հայաստանի առջև չի դրել ընտրության հարցը` կամ ԵՄ, կամ Եվրասիական միության հետ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ Ռուսաստանի գազի գների թանկացման վնասները կարող են փոխհատուցվել ԵՄ կողմից, Հրիստեան նշել է, որ ԵՄ երբեք նման սխեմաներ չի կիրառել, անգամ Եվրամիության անդամ-երկրների համար, լինելով ազատական արժեքների կողմնակիցը: Դեսպանը հավելել է նաև, որ Հայաստանը, ստորագրելով ՙԽորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին՚ համաձայնագիրը, հնարավորություն կստանա օգտվել ԵՄ հիմնադիր սկզբունքների 3 և 4 կետերից, որոնք, մասնավորապես, ենթադրում են` ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժ, իսկ ինչ վերաբերվում է 4-րդ սկզբունքին, կապված մարդկանց ազատ տեղաշարժի հետ, ապա առայժմ այն մատչելի է միայն Եվրամիության անդամ-երկրներին:

>>>
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 06:32

 Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ` ՙՊարզ և արագ՚: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, մայիսի 15-ին մեկնարկել է բանկի մարկետինգյին գործընթացը, որի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին (ներառյալ մանրածախ առևտրի) առաջարկվում է վարկեր` 5-50 մլն.դրամին համարժեք դոլարով և Եվրոյով:

Այս վարկային պրոդուկտի առավելությունը կայանում է նրանում, որ այն տրամադրվում է առանձ որևէ կոմիսիա գանձելու: Գրավի գնահատումը և դրա ապահովագրությունը կատարվում է բանկի հաշվին: Վարկառուին տրամադրվում է միջազգային VISA/MC Business/Gold վարկային քարտ, առանց լրացուցիչ գրավի, ընդ որում, քարտերը կարող են տրամադրվել տվյալ ընկերության ղեկավարության երեք ներկայացուցիչներին: Դրանից բացի, վարկը հաստատվում է 2 օրում, որի համար պահանջվում են նվազագույն քանակի փաստաթղթեր:

Միևնույն ժամանակ, մայիսի 2-ից բանկը գործարկում է ՙԲերեք և վաստակեք՚ քաջալերող ծրագիրը, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ՙՊարզ և արագ՚ վարկ ստանալու նպատակով Ամերիաբանկ կներգրավեն ՓՄՁ ապագա սուբյեկտների: Ցանկացած անձ համապատասխան անվճար արժեկտրոն ձեռք բերելու նպատակով կարող է դիմել բանկ, որը հետագայում փոխանցվում է ՓՄՁ ներգրավվող սուբյեկտին: Իսկ եթե վերջինը, դիմելով բանկ, ստանում է ՙՊարզ և արագ՚ վարկը, ապա վարկառուին ներգրավող անձի համար բացվում է անհասցե մետաղական հաշիվ: Ընդ որում, եթե վարկը տրամադրվում է 5-12 մլն դրամի սահմաններում (կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո), ապա ներգրավող անձը պարգեւատրվում 1 գրամ ոսկիով, իսկ 12-50 մլն դրամ վարկի դեպքում` 2 գրամ ոսկիով: Ակցիան գործում է մինչև հունիսի 28-ը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, վարկային ներդրումների ծավալով Ամերիաբանկը 2013 թվականի առաջին եռամսյակում գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում, մեծացնելով այս ցուցանիշը տարեկան կտրվածքով 18.5%, իսկ միայն եռամսյակում` 10%, մինչև 168,3 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի կազմում ՓՄՁ բաժինը կազմել է մոտ 15%, կամ 24.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 8%, իսկ եռամսյակի աճը` 15.2%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է լավագույն տասնյակում:

Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ - ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը` 99.99%% Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից հինգը գտնվում են Երևանում, և մեկական մասնաճյուղ Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում:

>>>
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 06:31

 Ամերիաբանկը գործարկել է նոր ՙԱմերիա՚ ավանդատեսակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Բանկը ներդրել է բոլորովին նոր և յուրահատուկ ավանդատեսակ, որն արմատապես տարբերվում է շուկայում գործող մյուս ավանդային առաջարկներից՚, - ասել է Ա. Բարսեղյանը: Ընդ որում, նա պարզաբանել է, որ ՙԱմերիա՚ ավանդը ներդրողին թույլ է տալիս բազային տոկոսադրույքի հիման վրա ինքնուրույն ՙԿառուցել՚ իրեն հարմար ավանդատեսակը, այսինքն, իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ փակել կամ համալրել իր ավանդային հաշիվը: Կախված հաճախորդի ընտրությունից, բանկը սահմանում է որոշակի տոկոսադրույքը: Ավանդը կարող է լինել ցանկացած արժույթով, ցանկացած մարման ժամկետով: Բացի այդ, բանկը բարձրացրել է դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքը, ազգային արժույթով խնայողությունների աճը խթանելու նպատակով:

Բանկի նորամուծությունների թվում Ա.Բարսեղյանը նշել է նաև, որ բանկում ավանդներ ունեցող հաճախորդների համար այդ միջոցների գրավադրման միջոցով կարող է բացվել վարկային գիծ, ավանդի գումարի մինչև 30%-ի չափով: Այդ վարկից ներդրողը կարող է օգտվել վարկային քարտի միջոցով: Ընդ որում, վարկային գիծը բացվում է այն արժույթով, որով ներգրավվել է ավանդը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2013 թվականի առաջին եռամսյակում տվյալներով բանկը պարտավորությունների ծավալով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջին դիրքը, տարեկան կտրվածքով աճելով 66.7%, միայն եռամսյակում` 30%, մինչև 270,7 մլրդ դրամ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը ապրիլի 1 – ին գերազանցել է 90.2 մլրդ դրամը, կամ ընդհանուր պարտավորությունների 34.3% - ը, տարեկան կտրվածքով աճելով 30%: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ - ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը` 99.99%% Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից հինգը գտնվում են Երևանում, և մեկական մասնաճյուղ Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում:

>>>
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:28

 ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հիմնավորելով իր կարծիքը`քաղաքագետը գտնում է, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջադեպից հետո երկու երկրների նախագահները խոսելու բան չունեն, առավել ևս, որ իրենք միանգամայն տարբեր հայացքներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի առնչությամբ:

Միաժամանակ Մինասյանը կասկած է հայտնել որևէ փաստաթուղթ ստորագրելու նպատակով հակամարտող կողմերի վրա միջազգային կառույցների ճնշման առկայության առնչությամբ:
Հակամարտության գոտում լարվածության պահպանումը ռացիոնալ մոտեցում է պաշտոնական Բաքվի համար, որը փորձում է լարվածությունը որպես վերջին ռեսուրս օգտագործել`ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության նկատմամբ: Հետևաբար, գտնում է նա, եթե հնարավոր չէ բանակցություններ վարել հանրագումարային փաստաթղթի կամ շփման գծից դիպուկահարների հեռացման վերաբերյալ միջանկյալ փաստաթղթի շուրջ, հարց է առաջանում`ինչի՞ մասին պետք է խոսեն երկու նախագահները և ինչի՞ շուրջ պետք է ընթանա բանակցային գործընթացը: Փորձագետը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումները ֆորմալ բնույթ են կրում, քանի որ դրանք ապարդյուն են և բանակցային գործընթացի առաջմղմանը չեն նպաստում:

>>>
Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:27

 Հակակարկտային կայանները Հայաստանում խիստ անարդյունավետ են. դրանք անօգտակար էին վերջերս Արագածոտնի և Արմավիրի մարզերում ցանքատարածությունները ոչնչացրած ուժեղ կարկուտի հանդեպ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Փորձագետը հայտարարել է, որ ժամանակին Արգենտինայից այդ կայանների մատակարարումների հակառակորդներից մեկն է եղել: Նրա խոսքով, այդ թնդանոթները նախատեսված են հատուկ ացետիլենային նյութով աշխատելու համար: ՙԻսկ մեզ մոտ
ացետիլենի թանկության պատճառով, այն փոխարինվել է պրոպան-բութանով, ինչն զգալիորեն նվազեցրել է կայանի արդյունավետությունը: Հակակարկտային կայանների շահագործման հետ կապված երկրորդ խնդիրն այն է, որ դրանք տեղադրվել են ընտրողաբար` ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚՚,- նշել է Բերբերյանը:

Միության ղեկավարն առաջարկել է հակակարկտային կայանները փոխարինել հատուկ հակակարտային ցանցերով, որոնցով ծածկվում են ցանքատարածությունները, և դրանց թվում ամենաամուրը, որակյալը և հուսալին իտալական արտադրության են: ՙԴրանք թե համեմատաբար էժան են, թե’ շատ ավելի հուսալի՚,- ընդգծել է Բերբերյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ուժեղ կարկտահարության հետևանքով տուժել են Արմավիրի և Արագածոտնի մարզի երեք քաղաքների և շուրջ 20 գյուղերի ցանքատարածությունները: Վնասի չափը, նախնական գնահատականների համաձայն, կազմել է $35-40 մլն:

>>>
ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:25

Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավը, նույնիսկ ԱՀ ՄՄ կողմից անհամարժեք օրինագծի վերաբերյալ տեղեկատվության հերքումից հետո, առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

Մայիսի 20-ին ԱՀ Միլլի մեջլիսի մամուլի ծառայությունը հերքել է նախորդ շաբաթ մի շարք կառավարամետ ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդումները, որոնցում վկայակոչվում էր նույնիսկ ՙԱդրբեջանի օկուպացված տարածքների մասին՚ օրինագծի տեքստը: Օրինագիծը քրեական պատիժ էր նախատեսում հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների, ինչպես նաև Ադրբեջանի առանձին քաղաքացիների նկատմամբ` ՙմինչև օկուպացված տարածքների ազատագրումը՚ Հայաստանի հետ համագործակցության համար:

ՙԱմեն դեպքում մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը նույն ձևով, ինչպես այն իրականացվել է նախկինում: Մենք նաև մտադիր ենք անցկացնել առցանց հարցազրույցներ միջազգային փորձագետների հետ, այդ թվում` նաև այդ հարցի շուրջ, խնդրելով մեկնաբանել այդ իրավիճակը, դրա առաջացման հնարավոր պատճառները: Շատ ափսոս կլիներ խաչ քաշել վերջին տարիներին մեր ծրագրերի շրջանակներում ողջ կատարվածի վրա, իսկ արվել է շատ բան: Միայն այն, որ հայերն ու ադրբեջանցիները հանդիպում են, շփվում և մեկը մյուսի մեջ տեսնում մարդկանց, այլ ոչ թե գազանների, շատ բան արժե: Եվ ճիշտ չէր լինի արգելաձող դնել մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու ճանապարհին՚, - նկատել է Բաղդասարյանը:

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը և Ադրբեջանի խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների հետ համատեղ առցանց մամուլի ասուլիսներ  է կազմակերպում  Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար: Հարցազրույցներ են կազմակերպվում ՙՄիմյանց մասին հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում:

Բաղդասարյանի կարծիքով, նման օրենքի ընդունումն ուժգին հարված կհասցներ երկու երկրների հասարակությունների շրջանում իրականացվող բոլոր նախագծերին, քանի որ հայերի հետ շփման համար քրեական պատասխանատվությունը կարող է չափազանց վախեցնել ադրբեջանցիներին` հոգեբանորեն: Այդ համատեքստում փորձագետն անհամարժեք է համարում նման օրինագիծը, որը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շահերին:

>>>
Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:23

Ֆինանսների նախարարությունը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ինչպես ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, վերը նշված տեղեկատվությունը ՙորևէ առնչություն չունի իրականության հետ՚: ՙՊաշտոնապես հայտնում ենք, որ  ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել՚, - ասվում է հաղորդագրության մեջ:

>>>
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:22

 Եթե ՀՀ կառավարության նախորդ ծրագիրը կենացների ժողովածու էր, ապա ներկայիս ծրագրի մասին կարելի է միայն մեկ բան ասել`կենացները քաղցրանում են: Այդ մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր  Արզումանյանը:

Նա նշել է, որ ներկայիս ծրագրում ուրախացնում է մեկ բան. ըստ երևույթին, այն  խմբագրել է մեկ մարդ, քանի որ վառ արտահայտված հակասություններ դրանում չկան: Արզումանյանը նշել է, որ չնայած դրական տարրերի առկայությանը`ծրագիրը նախընտրական է: Այստեղ ավելի շատ էմոցիաներ են, քան տրամաբանություն՚,- հայտարարել է Արզումանյանը`ավելացնելով, որ երեկ խոսվել է հասարակության գիտակցության մեջ հեղափոխություն կատարելու մտադրության մասին: ՙԲայց դուք միսիոներ չեք, որ եկել եք հասարակությանը լուսավորելու, այնպես որ` սկսեք ձեզանից՚,- նշել է ընդդիմադիր գործիչը:

Նա ընդգծել է, որ ծրագրում նշվում ենք նպատակները, բայց չեն նշվում, թե ինչպես դրանք պետք է ձեռքբերվեն, ինչ ցուցանիշներ պետք է սպասել որոշակի ժամանակաշրջանի ավարտից հետո: ՙՊետության գործառույթների մեջ չպետք է մտնի աշխատատեղերի ստեղծումը, խորհրդային ժամանակներում նույնպես ստեղծվել են աշխատատեղեր, բոլորն աշխատանք ունեին, բայց ի՞նչ ստացանք արդյունքում՚,- հայտարարել է նա`նշելով, որ աշխատատեղերի, նոր ձեռնարկությունների ստեղծումը պետք է կարգավորվի շուկայով: ՙԵկեք պարզենք, թե որ ոլորտներում են գործում մոնոպոլիաները, հեռացնենք դրանք վիրահատական ճանապարհով, և շուկան կսկսի աշխատել՚,- հայտարարել է Արզումանյանը:

Արզումանյանի զարմանքն են հարուցել նաև ծրագրի`արտաքին քաղաքական նպատակների վերաբերյալ դրույթները: ՙԱյստեղ կան բոլորը`թե’ ԱՊՀ-ն, թե’ ՀԱՊԿ-ն, բայց, չգիտես ինչու, չկա ՆԱՏՕ-ն: Եթե նշվում է ֆրանկոֆոնիայի կազմակերության մասին, ապա արժեր և ՆԱՏՕ-ն նշել՚,--ասել է Արզումանյանը: Բացի այդ, նշել է Արզումանյանը, ծրագրում նշվում է, որ Հայաստանը ջանք կգործադրի ցեղասպանությունների կանխարգելման և միջազգային ճանաչման ուղղությամբ: ՙԴա նշվում է մի երկրի կառավարության ծրագրում, որտեղ մերժվել է պոնտացի հույների ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը, երկրի, որը, Հայոց ցեղասպանությունից բացի, որևէ ցեղասպանություն չի ճանաչել՚,-ընդգծել է Արզումանյանը:

>>>
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:21

 ՀԱԿ խմբակցությունը չի կարող քվեարկել Հայաստանի այն կառավարության ծրագրի նախագծի օգտին, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, այսօր ՀՀ Աժ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում կառավարությունը խոստացել է վերջ դնել մոնոպոլիաներին, հարկային դաշտ բերել օլիգարխներին, ապահովել մրցակցություն շուկայում, բայց ոչինչ չի արվել: Նա նշել է, որ այսօր Հայաստանում որևէ մարդ չի գտնվի, ով չվկայի այն մասին, որ կառավարող կուսակցությունն ուղղակի գնում է ձայներն ընտրություններում, և այդ պատճառով ընտրությունների արդյունքները ՙկառավարության գործունեության գնահատականը համարել չի կարելի՚: Անդրադառնալով ռուսական գազի սակագների բարձրացմանը`նա նշել է, որ դա ՙքաղաքական հարց՚ է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի չընտրված իշխանությունների լեգիտիմացման դիմաց գին: Մանուկյանը նաև ընդգծել է, որ ծրագրի ընդունումը կհանգեցնի կամ ըմբոստացման, կամ քաղաքացիների արտագաղթի տեմպերի ակտիվացման:

ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին նշել է, որ մտադիր է դեմ քվեարկել, քանի որ ՙկարևոր է ոչ միայն ծրագրի բովանդակությունը, այլ նաև այն, թե ով է այդ ծրագիրն իրականացնելու՚: Նա հիշեցրել է, որ ծրագրի հիմնական թիրախներն են`աղքատության, արտագաղթի, գործազրկության կրճատումը, բայց այս խոստումները տալիս է կառավարությունը, որի գործունեության տարիներին բոլոր հիշյալ ցուցանիշները միայն ավելացել են:

>>>
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:18

 Այն ժամանակ, երբ վերջին հինգ տարիներին Հայաստանը լքել է մոտ քառորդ միլիոն մարդ, իսկ դրա հետ մեկտեղ նշել, իբր ապահովվել է տնտեսության 6% աճ, կառավարության նախորդ ծրագրի հաջողության մասին խոսելն անիմաստ է: Այս մասին, մեկնաբանելով կառավարության 2013-2017 թվականների ծրագիրը, հատարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով, իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ էլ չկա: Կարող է թվալ, որ 600 մլրդ.դրամն ավելացել է մինչև 1 տրլն.դրամ, բայց երբ համադրում ենք վերջին թիվը հարկային վարչարարության և ինֆլյացիայի հետ, ապա պարզվում է, որ բյուջեն ոչ մի աճ էլ չի ապահովել: ՙԻ՞նչ է նշանակում հարկային վարչարարության բարձրացման անհրաժեշտության մասին դրույթը: Այդ գործընթացը պետք է լինի մշտական, ցանկացած կառավարությնա պարագայում և ցանկացած երկրում՚,-նշել է Բագրատյանը, հավելելով, որ այդ կետը չի կարող լինել ծրագրային թեզ: ՙԻսկ ի՞նչ ասել 7 միլիոնանոց սփյուռքի մասին, որն ապահովում է դեպի երկիր ներդրումների հիմնական հոսքը, որոնց մասին կառավարությնա ծրագրում ոչինչ չի ասվում: Սակայն, սփյուռքի կողմից ներդրվող առնվազն 3-4 մլրդ.դոլարը պետք է ուղղվի տնտեսության զարգացմանը՚,-գտնում է Բագրատյանը, գործադիր իշխանությանը կոչ անելով կարգավորել օդանավակայանի և քաղաքացիական ավիացիայի հետ կապված պրոբլեմը, ինչը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 5 մլրդ,դոլարի ներդրումներ: ՙԿարող եք ընդհանրապես ոչինչ չանել, միայն լուծեք այս հարցը և պետբյուջեի հարցը կլուծվի՚ հայտարարել է նախկին վարչապետը, ով զարմացած է այն հայտարարությամբ, որ առողջապահությունը, պարզվում է, նախատեսվբած է երկրի քաղաքացիների համար: ՙԻսկ ո՞վ դա չգիտի: Բոլորս էլ գիտենք՚,-նշել է Բագրատյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ անելով ուշադրությունը սևեռել Ազգային վիճակագրկան ծառայությունում տիրող իրավիճակին: Նրա խոսքերով, հանրապետությունում ֆիզիկապես անհնար է արտադրել 241 հազ.տոննա խաղող և 812 հազ.տոննա բանջարեղեն: Նախկին վարչապետը գործադիր իշխանությանը կոչ է արել նստել համակարգչի դիմաց և դիտել, թե ինչ է եղել և ինչպիսի թվեր են նկարվում: ՙԹվերը չափազանցված են ավելի քան 3 անգամ՚,-նշել է Բագրատյանը, կառավարությանը և անձամբ վարչապետին կոչ անելով ՙերկնքից իջնել ցած՚ և խոսել իրական արդյունքներից:

Հիշեցնենք, որ 2013-2017 թվականներին ՀՀ կառավարոթյունը նախատեսում է ապահովել ՀՆԱ-ի 5-7% աճ: Բացի այդ, նախատեսվում է ներմուծման համեմատ ապահովել արտահանման աճի առաջադեմ տեմպեր, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, ապահովել բնակչության ծնելության մինչև 1.8 աճ: Կառավարությունը մտադիր է նաև 5-6 տարեկան երեխաների 90%-ի համար ապահովել նախադպրոցական կրթություն, բարձրացնել միջին աշխատանքային ¥ապահովագրական¤ կենսաթոշակի չափը, հասցնելով այն աղքատության շեմի 125%-ին, աղքատությունը կրճատել 8-10 տոկոսային կետով, ինչպես նաև ստեղծել ավելի քան 100 հազ.աշխատատեղ:

>>>
ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:16

 Հնարավոր է, որ Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Այվազյանը:

ՙՄայիսի 23-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ, այն մասին, թե որքանով է գազի սակագների բարձրացումը համարժեք և անհրաժեշտ: Սակայն, Ռուսաստանի հետ գազի սակագների շուրջ բանակցություններից բացի անհրաժեշտ է համապատասխան ճնշումներ գործադրել նաև Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության վրա՚,-հայտարարել է նա:

Պատգամավորը իրոնիայով ընդգծել է, որ Մոսկվայի կողմից Երևանի վրա տեղի ունեցող քաղաքական ճնշումների մասին խոսակցութոյւններն անհիմն են, իսկ եթե, այնուամենայնիվ, ռուսական կողմը նման գործողութոյւններով փորձում է ազդել Հայաստանի վրա, ապա անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազաների տեղակայման հարցը: ՙՍա տնտեսական հարց է և դրա լուծման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի քաղաքացիների վճարունակությունը՚,-նշել է նա:

>>>
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 16:12

 Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները: Այս մասին է նշվում ԱՄն Պետդեպարտամենտի` 2012 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է նախօրեին:

ՙՀայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն, և անցյալ տարի այդ ազատությունների ոտնահարման էական դեպքեր չեն արձանագրվել, սակայն որոշ օրենքներ և իրականացված քայլեր դրանք սահմանափակում են՚,-ընդգծում է Պետդեպը:

Զեկույցում նշվում է նաև, որ օրենքը Հայ Առաքելական Եկեղեցուն տրամադրում է արտոնություններ, ինչից զրկված են մյուս կրոնական խմբերը: Պաշտոնապես գրանցված կրոնական խմբերի մեծ մասն իրենց գործունեության ընթացքում չեն բխվել լուրջ պրոբլեմների, բայց, ինչպես ասված է զեկույցում, ՙԵհովայի վկաներ՚ կազմակերպության 31 ներկայացուցիչ մինչ օրս գտնվում է բանտում` պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Նշված է նաև, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ որոշ դեպքերում արժանանում են հանրության խտրական և անհանդուրժողական վերաբերմունքին, ինչը նկատվում է նաև աշխատավայրերում, իսկ լրատվմիջոցները հաճախ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում այդ խմբերի նկատմամբ: ՙԱՄՆ կառավարությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է ընդունել այլընտրանքային ծառայության մասին նոր օրենք, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին՚,-նշվում է զեկույցում:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 07:54

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 536 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 539 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,5 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին