Arminfo.info



Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին





Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 15:53


Պրն. Գրիգորյան, Հայաստանի նախագահական ընտրություններից հետո մեզ առաջարկվող գլոբալ խաղացողների ինտեգրացիոն նախագծերի համադրման կամ հակադրման խնդիրն արդիական է դարձել, ինչին նպաստել է նաև Սերժ Սարգսյանի`սկզբում Մոսկվա, հետո Բրյուսել այցը: Ի՞նչ հնարավոր սցենարներ են այստեղ դիտարկվում:

Կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո Մոսկվա կատարած իր առաջին այցով ցույց տվեց Հայաստանի ռազմավարական գերակայությունները, և ես կշռադատված և գրագետ քայլ եմ համարում դա: Նրա այցը Մոսկվա որոշակի քաղաքական ժեստ էր պարունակում: Այո, Մոսկվայում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Մաքսային միության հարցը: Բայց աստեղ ես համաձայն չեմ այն պնդմանը, թե Հայաստանին ստիպում են միանալ այդ կառույցին: Պետք չէ մոռանալ նաև վերջերս մի քանի հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում: Այդ առնչությամբ միանգամայն հաջող եմ համարում նախագահի այցը Մոսկվա: Ինձ թվում է, որ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում այդ հարցը քննարկվել է, և հայկական կողմը կարողացել է նշել անհրաժեշտ փաստարկներ այդ կազմակերպությանն անդամակցումը մերժելու օգտին: Իսկ այդ փաստարկները, ըստ երևույթին, Կրեմլին բավարարել են:

Դուք բացառու՞մ եք Մոսկվայի կողմից Հայաստանի համար տնտեսական անհարմարություններ ստեղծելու հնարավորությունը, օրինակ`գազի գնի բարձրացման տեսքով:

Վերջին տարիներին գազի գինը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, և` առանց որևէ քաղաքական նկատառման, հետևաբար, ՙերկնագույն վառելիքը՚ որպես Երևանի նկատմամբ ճնշման գործիք դիտարկելն աննպատակահարմար է: Մենք շատ հաճախ խոսում ենք այն լուրջ և անգնահատելի դերի մասին, որ Հայաստանը խաղում է Ռուսաստանի համար Հարւհավային Կովկասում: Չէ որ հենց Հայաստանն է ապահովում Մոսկվայի ռազմական ներկայությունն այստեղ. մեր տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան: Որպես դաշնակից Հայաստանը Ռուսաստանի համար նոր նշանակություն է ձեռք բերում` Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ շահագործումը դադարեցնելուց հետո: Գաբալայի փակումը վերջակետ կդնի Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայությանը:

Մաքսային միության հարցում այժմ Ռուսաստանի համար անհամեմատ ավելի կարևոր է Ուկրաինան` իր վիթխարի շուկայով: Այդ պատճառով ճնշում կլինի այնտեղ, այլ ոչ թե այստեղ: Իհարկե, Մոսկվան ամբողջովին հաշվից դուրս չի գցի Հայաստանին: Այստեղ խորհրդաժողովներ կանցկացվեն Մաքսային միության թեմայով, պարբերաբար պատվիրակություններ կժամանեն`փորձելով թեկուզ փորձագիտական հանրությանը համոզել Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերին մասնակցության անհրաժեշտության մեջ: Բայց ավելի արմատական միջոցներ, որակական տեղաշարժեր տեսանելի ապագայում չեն սպասվում:

>>>
Տնտեսագետ. Հայաստանը չի խուսափի արտաքին նեգատիվից, քանի որ մեզ մոտ դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 15:51

Չնայած, որ Հայսատանի տնտեսությունն այնքան էլ ինտեգրված չէ համաշխարհային շուկաներին, երկիրը չի կարող խուսաթել արտաքին բացասական ազդեցությունից, որը կարող է գալ հիմնականում Եվրոպայից: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նախկին պատգամավոր, տնտեագետ Վարդան Բոստանջյանը:

ՙՄենք չենք կարող խուսափել արժույթի տատանումներից և դոլարի փոխարժեքի աճից, քանի որ Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է, իսկ ֆինանսական իշխանությունների զսպող կառույցները բավականաչափ հզոր չեն` այն իջեցնելու համար՚,-նշել է Վ.Բոստանջյանը:

Նրա խոսքերով, դոլարիզացիայի մակարդակի վրա ազդում է նաև դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը, ինչն իր հերթին պայմանավորված է երկրում ընտրական գործընթացներով, ինչպես նաև դրա հետ կապված գործարար շրջանների որոշակի ակտիվացումով, որոնք հիմնականում աշխատում են դոլարով: Բացասական գործոնների շարքում տնտեսագետը նշել է բնակչության մշտական միգրացիան, որը բերում է մասնավոր տրանսֆերտների ներհոսքի աճին: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին այդ ցուցանիշը, ՀՀ բանկային համակարգով, կազմել է մոտ 1.7 մլրդ.դոլար, իսկ ոչ պաշտոնական աղբյուրների միջոցով` մոտ 3.5 մլրդ.դոլար: Իր մեջ զգալի վտանգ է պարունակում նաև Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալների ավելացումը, ինչը պայմանավորված է հայրենական գործարարների կողմից ներդրումներ կատարելու հետ կապված դժվարություններով:

Բոստանջյանը նշել է նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկն ամեն ինչ անում է գները կայունությունն ապահովելու համար, առավելագույնս օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող գործիքները, այդ թվում կիրառելով նաև արժութային միջամտություններ: ՙԵս հասկանում եմ, որ արժութային միջամտությունները փոխարժեքի տատանումների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ, բայց մեզ համար այն ամենաընդունելին է՚,-նշել է տնտեսագետը: Նա նշել է, որ մեգառեգուլյատորն ի վիճակի չէ միայնակ լուծել այդ պրոբլեմները, քանի որ գների աճը հանդիսանում է տնտեսական քաղաքականության արդյունք և ԿԲ միջոցառումները կարող են արդյունավետ լինել միայն դրամավարկային և հարկաբյուջետային համակարգված և հիմնավորված քաղաքականությունների առկայության պայմաներում:

ՀՀ ԿԲ տվյալներով, Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակն 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 45%, տարեկան կտրվածքով աճելով 3.2 տոկոսային կետով:

>>>
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ վարչապետն ունի բոլոր անհրաժեշտ պրոֆեսիոնալ որակներն իր պարտականությունները կատարելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 13:02

 Մինչև ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության արարողությունը Հայաստանի հետընտրական ներքաղաքական իրավիճակի կարգավորումը բխում է ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության շահերից, քանի որ հասարակությունում պառակտումը ոչ ոքի պետք չէ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ որում, նա դրական է համարել այն փաստը, որ կողմերի միջև ծավալվել է թեկուզ նամակագրական, բայց երկխոսություն: Նրա խոսքով, այժմ անհրաժեշտ է ընդդիմության դերի ինստիտուցիոնալացում, ինչն իշխանության կառուցվածքում արմատական փոփոխությունների իրականացման երաշխիք կլինի: ՙԱնհրաժեշտ է պաշտպանել քաղաքացիների այն 37%-ի շահերը, ովքեր քվեարկել են գործող վարչակարգի դեմ` հատկապես, եթե հաշվի առնենք, որ դա ձայների բավականին մեծ քանակություն է: Իշխանությունները պետք է հասկանան, որ անհնար է ևս 5 տարի կառավարել`աշխատանքի իմիտացիա անել, փոփոխություններն անխուսափելի են՚,- նշել է Արզումանյանը:

Նրա խոսքով, վարչապետին փոխելն էական խնդիրներ չի լուծի, քանի որ հարցն անձերի մեջ չէ, այլ`համակարգի: ՙՀարկավոր են համակարգային փոփոխություններ, իսկ գործող վարչապետն ունի բոլոր անհրաժեշտ պրոֆեսիոնալ որակներն իր պարտականությունները կատարելու համար՚,- հայտարարել է Արզումանյանը:

>>>
Ռիչարդ Մորնինգսթար. Անհրաժեշտ է աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 12:51

 ՙՄենք պետք է աշխուժացնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը՚: Ըստ APA-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Գուբա կատարած այցի ժամանակ:

Նրա ասելով, ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հնարավորինը կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ՙԵս գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը: Այլապես այդ հակամարտության կարգավորումը 20 տարի չէր պահանջի: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն այդ ուղղությամբ: Ես և Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը կշարունակենք համատեղ աշխատանքը Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ` հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ առաջ քաշելու նպատակով՚, - ամփոփել է նա:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 11:35

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 419 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 535 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,5 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 420 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 536,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,5 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Երևանը կանաչ տարածքների քանակով զիջում է, գործնականում, ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներին
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 11:32

Երևանը կանաչ տարածքների քանակով զիջում է, գործնականում, ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա ասելով, եթե խորհրդային տարիներին մայրաքաղաքում մեկ մարդուն բաժին էր ընկնում 14 քմ կանաչ տարածք, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 3 քմ: Ինչպես նշվել է, դրա պատճառները հարկավոր է  փնտրել Երևանի ակտիվ կառուցապատման մեջ, որը  հաճախ իրականացվում է քաղաքաշինության նորմերի խախտումներով: Մինասյանն ընդգծել է, որ իրավիճակը չի փրկի նույնիսկ Փոքր կենտրոնի կառուցապատման ավելի վաղ ընդունված հայեցակարգը, քանի որ այդ փաստաթուղթը փոքր-ինչ ուշացել է: ՀՃՄ ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Համագործակցության երկրների շատ քաղաքներ ավելի խնամքով են վերաբերվում կանաչ տեղամասերի պահպանմանը, քան` Երևանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր ընթացիկ տարում Երևանում  50 հազար ծառ տնկելու իր ծրագրերի մասին: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանը մտադիր է 1,7 մլրդ դրամ հատկացնել կանաչապատման աշխատանքներին:

>>>
Հայաստանը ներառվել է ՙԵվրատեսիլ-2013՚ մասնակիցների վարկանշային աղյուսակի առաջատարների եռյակում
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 11:30

 Հայաստանը ներառվել է ՙԵվրատեսիլ-2013՚ մասնակիցների վարկանշային աղյուսակի առաջատարների եռյակում : Այս տարի հանրապետությունը ներկայացնելու պատիվը բաժին է ընկել Գոռ Սուջյանին և Dorians ռոք-խմբին, ովքեր հանդես կգան Lonely planet երգով: Բառերի հեղինակն է հայտնի բանաստեղծ-երգահան Վարդան Զադոյանը, իսկ երաժշտությունը գրել է Black Sabbath-ի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին: escrating.ru վարկանշային աղյուսակը կազմվում է տեսահոլովակների գնահատման հիման վրա, որոնք գտնվում են YouTube-ում Եվրատեսիլի պաշտոնական ալիքում: Ընդ որում վարկանշային աղյուսակը թարմացվում է ամեն օր: Պորտալում զետեղված տեղեկատվության համաձայն, առաջին տեղն զբաղեցնում է Չեռնոգորիան, իսկ երկրորդը` Դանիան:

>>>
Ծածկած շուկայի շուրջ ստեղծվել է անհեթեթ իրավիճակ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 11:29

Շինարարական աշխատանքները Ծածկած շուկայում շարունակվում են, հաղորդել է  Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը մարտի 28-ի մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Ծածկած շուկայի հետևի մասի ապօրինի կառույցը պետք է ապամոնտաժվեր: Սակայն արդյունքում ստեղծվել է հակառակ իրավիճակ. Մինասյանի ասելով, իրականում, շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում շարունակվում են: ՙՍտեղծվել է անհեթեթ իրավիճակ: Հարց է ծագում. Ծածկած շուկայի սեփականտերը որքանով է հաշվի առնում քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կարծիքը՚, - ասել է նա:

Հիշեցնենք, որ շատերը Ծածկած շուկայի անպատիժ ոչնչացման հանգամանքը պայմանավորում են դրա սեփականատիրոջ` օլիգարխ-պատգամավոր    Սամվել Ալեքսանյանի անձով:

>>>
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում ՙԺառանգության՚ հետ կոալիցիա ստեղծելու հարց չի քննարկի
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 11:24

 ՀՀԿ գործադիր մարմինն այսօր ուշ երեկոյան կայանալիք նիստում կքննարկի մի շարք արդիական ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե գործադիր մարիմնի նիստում ՀՀԿ կքննարկի ՙԺառանգություն՚ կուսակցության հետ կառավարող կոալիցիա ստեղծելու հարցը: Նրա ասելով, այսօրվա ԳՄ նիստում, ինչպես նաև մյուս բոլոր նիստերում, կքննարկվեն արդիական ներքաղաքական և ներկուսակցական հարցեր, ինչպես նաև Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին նախապատրաստման հարցեր:

>>>
ՙՄորգանի խնամին՚ և ՙԱբգար դպիրը՚ կիսել են ՙԱրտավազդ՚ մրցանակը ՙՏարվա լավագույն ներկայացում՚ անվանակարգում
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 09:05

 Մարտի 27-ին Երևանում ընթացել է ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակաբաշխությունը:

ՙՏարվա լավագույն ներկայացում՚ անվանակարգում մրցանակի են արժանացել ՙՄորգանի խնամին՚ (Պարոնյանի անվան երաժշտական թատրոն) և ՙԱբգար դպիրը՚ (Վանաձորի Աբելյկանի անվան դրամատիկական թատրոն):

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը կիսել են Ալեքսանդր Գրիգորյանը ՙԲադի որսը՚ և ՙՖիլումենա Մարտուրանո՚ ներկայացումների համար (Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն) եւ Հակոբ Ղազանչյանը` ՙՆապոլեոն Կորկոտյանի՚ (Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն) և ՙՎիրուս՚ (Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն) ներկայացումների համար:

Լավագույն տղամարդ դերակատար է ճանաչվել Երվանդ Ենգիբարյանը ՙԲադի որսը՚ նրկայացման դերակատարման համար և Դավիթ Հակոբյանը` ՙԿարոտ՚ բեմադրությունում (Հ.Մալյանի անվան թատրոն): ավագույն կին դերակատար` Լուիզա Ղամբարյան (ՙՌոմանտիկ կոմեդիա՚, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն): ՙԼավագույն երիտասարդական ներկայացում՚ անվանակարգում հաղթել է Արշալույս Հարությունյանը ՙՍկոտչ և Վիսկի՚ ներկայացման համար (Երևանի Կամերային պետ. թատրոն): Լավագույն երիտասարդ բեմադրիչ` Սամսոն Մովսեսյանը ՙԱլիսան հրաշքների աշխարհում՚ ներկայացման համար (Երևանի Հ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն):  Լավագույն երիտասարդ դերասանուհի է ճանաչվել Անի Գրիգորյանը` ՙՊարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ՚ ներկայացման դերակատարման համար: Լավագույն երիտասարդ դերասան` Արմեն Մարգարյանը ՙԿրքոտ հաշվետվություն՚ ներկայացման մեջ:

Լավագույն սցենոգրաֆիայի համար մրցանակի է արժանացել Վահագն Թևանյանը ՙՌոմանտիկ կոմեդիայի՚ (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն) և ՙՄորգանի խնամին՚ (Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն) ներկայացումների համար: Երաժշտության լավագույն հեղինակ է ճանաչվել Արամ Սաթյանը ՙՄորգանի խնամին՚ (Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն) ներկայացման երաժշտության համար: Լավագույն պիես է ճանաչվել Սամվել Խալաթյանի ՙՊադամ, պադամ, պադամ...՚ ներկայացումը: Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար` Սերգեյ Թովմասյան (ՙՀացի խնդիր՚, Համազգային թատրոն):

>>>
Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են արագացնել համատեղ էներգետիկ նախագծերի իրագործումը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 08:17



Երևան:  ԱրմԻնֆո: Թբիլիսիում կայացել է Ուկրաինայի էներգետիկայի և քարածխի արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկու հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Քալաձեի հետ: Ինչպես նշվում է Ուկրաինայի էներգետիկայի և քարածխի արդյունաբերության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում նշվել է էներգետիկայի ոլորտում ուկրաինավրացական համագործակցության զարգացման լիովին չօգտագործված ներուժի առկայության մասին: Էդուարդ Ստավիցկին հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանում է Վրաստանի ծրագրած գազափոխադրման նախագծերը և շահագրգռված է դրանց իրագործմամբ: Նրա ասելով, Ուկրաինան շահագրգռված է նաև Տրանսանատոլիական գազամուղի նախագծի իրագործմամբ, որի գործարկումը թույլ կտա զգալիորեն ավելացնել Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման ծավալները: Խոսքը վերաբերում է Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկմանը Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա գազամատակարարման նպատակով: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են գործուն երկխոսություն վարել էներգետիկայի ուղղությամբ և արագացնել համատեղ նախագծերի իրագործումը:

>>>
Գաբալայում կքննարկվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 07:49

Երևան: ԱրմԻնֆո:  Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան հերթական գործարար համաժողովը տեղի կունենա մայիսի 21-ին Գաբալայում` երեք երկրների նախարարների և գործարար շրջանակների մասնակցությամբ: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը, երրորդ անգամ կազմակերպվող եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում կքննարկվեն տնտեսական համագործակցության և կապերի ընդլայնման հեռանկարները: Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Թբիլիսիում և Կարսում:

Աղբյուրի հավաստմամբ, 2012  թվականի արդյունքների համաձայն, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,12 մլրդ դոլար: Ընդ որում ըստ ներմուծման ծավալի Թուրքիան 15,75 տոկոս տեսակարար կշռով առաջին տեղն է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին առևտրի գործընկերների շրջանում: Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլրդ դոլարը: Ադրբեջանական կապիտալով ընկերությունների թիվը Թուքիկայում հասել է 1,1 հազարի: Ադրբեջանի և Վրաստանի միջև արտահանման-ներմուծման գործառնությունները նախորդ տարվա արդյունքներով կազմել են 700,66 մլն դոլար: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի տնտեսությունում ուղիղ ներդրումների ծավալով, և ադրբեջանական ներդրումները կազմում են Վրաստանում բոլոր ուղիղ ներդրումների 12 տոկոսը: Միայն անցյալ տարի Վրաստանում գրանցվել է ադրբեջանական մասնակցությամբ 134 ձեռնարկություն, և դրանց ընդհանուր թիվն արդեն անցնում է 500-ից: -գ-

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակումը կամրապնդի ժողովրդավարությունը երկրում
 Հինգշաբթի, 28 Մարտի 2013 07:48


Երևան:  ԱրմԻնֆո: ԱՄՆ պետդեպարտամենտը տարածել է հայտարարություն, որում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը շնորհավորել է երկրի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների ընդունման առնչությամբ, որոնք առնչվում են բարձրագույն օրենսդիր մարմնի լուծման դեպքում միանձնյա նախարարների կաբինետ նշանակելու  նախագահի իրավունքի սահմանափակմանը:

Ինչպես հաղորդում է ՙԲլաք Սի Պրեսը՚, նախօրեին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն երկրի Արդարադատության նախարարության օրենսդրական տեղեկատուի կայքում հրապարակումից հետո:

Աղբյուրի համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը դրական է գնահատել ՙքաղաքական փոխհամաձայնությունը, որը դարձել է այդ համաձայնության հիմքը՚:  ՙԱՄՆ շնորհավորում է Վրաստանի ղեկավարությանը, խորհրդարանի մեծամասնությանն ու փոքրամասնությանը: Դա կարևոր քաղաքական որոշում է: Այն ճանապարհ կհարթի Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման համար և կառավարությանը հնարավորություն կընձեռի կենտրոնանալ իշխանությունների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վրա՚, - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում: Ընդ որում Պետդեպարտամենտը Վրաստանի քաղաքական ուժերին կոչ է արել պահպանել ՙկառուցողական տոնը՚ հրապարակային քննարկումներում` հաշվի առնելով երկրի քաղաքացիների շահերը:

Աղբյուրը նաև հաղորդում է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և ընդլայնման ու հարևանության եվրոպական քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես տարածել են հայտարարություն, որում դրական են գնահատել Վրաստանի խորհրդարանի վերը նշված սահմանադրական փոփոխությունը:

>>>
Դիվանագետ. Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի խոշոր խաղացողների կողմից առաջարկվող բոլոր ինտեգրացիոն նախագծերից
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 18:41

 Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի խոշոր խաղացողների կողմից առաջարկվող բոլոր ինտեգրացիոն նախագծերից, լինի դա ռուսաստանը կամ Եվրամիությունը: Այս մասին այսօր Կովկասի ինստիտուտում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքերով, ժամանակին, անկախության կայացման ընթացքում, հայկական դիվանագիտությունը հաջողություններ չունեցավ մի շարք կենսական խնդիրներում, դուրս մղվելով տարածաշրջանային բազմաթիվ ծրագրերից: Իրավիճակն ավելի սրվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված տրանսպորտային և տնտեսական շրջափակումով: ՙՀետագա զարգացման նպատակով մեր երկիրը պետք է մասնակցի հնարավոր բոլոր նախագծերին: Այդ առումով էլ, ինչպես եվրաինտեգրումը, այնպես էլ մասնակցությունը Ռուսաստանի կողմից նախաձեռնված նախագծերին, լավ հնարավորություն են Հայաստանի համար,  կենսական կարևորագույն խնդիրների լուծման ընթացքում՚,-նշել է Նավասարդյանը:

Նա նաև հավելել է, որ հայկական դիվանագիտությունը կարող է, և պարտավոր է, ըստ սեփական շահերի համակցել նշված երկու արտաքին քաղաքական վեկտորները, տանելով ճկուն քաղաքական գիծ:

>>>
Սևանի իշխան.Լինել թե՞ չլինել
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 18:40

Իշխանի բնական վերարտադրությունը Սևանա լճում փորձագետները շարունակում են համարել անբավարար:

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում Սևանի հիմնահարցերի Հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին 10 տարիներին Սևան է գցվել իշխանի 1.8 մլն.շերեփուկ ¥գեղարքունիի և բախտակի տեսակներ¤: ՙԲայց մենք չենք կարող արհեստականորեն անվերջ պահպանել իշխանի պոպուլյացիան: Ներկայումս բնական վերարտադրություն, գործնականում, չկա, քանի որ Սևան լցվող գետերը կեղտոտված են, կամ էլ դրանց վրա գործում են փոքր ՀԷԿ-եր՚,-նշել է նա: Նրա խոսքերով, ներկայումս Սևան լցվեղ գետերի վրա գործում է 8 հիդրոէլեկտրակայան: ՙՄենք առաջարկում ենք` կամ ձվադրման ժամանակահատվածում արգելել այդ փոքր ՀԷԿ-երի աշխատանքը, այսինքն ապրիլից մինչև հունիսը, կամ էլ պարտադրել` որպեսզի տեղադրվեն ձկնամիջանցքներ՚,-հայտարարել է Մովսիսյանը:

Իր հերթին, ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշել է ևս մեկ պրոբլեմ, որը խոչընդոտում է իշխանի պոպուլյացիայի աճին` դա ձկան որսագողությունն է: Նրա խոսքերով, սեռական հասունության շրջանին հասած իշխանը պարզապես որսվում է դեռ գետերում, ձվադրման ճանապարհին: ՙԳետերի ակունքներում դրվում են ծուղակներ, ցանցեր, և ոչ մի ձուկ, գործնականում, չի հասնում ձվադրմանը՚,-նշել է փորձագետը:

Նրա խոսքերով, ձվադրման մեծ գետերը գտնվում են վատթար վիճակում, որոնց մի մասն ամռանը չորանում է, ինչը խախտում է էկոլոգիական ողջ համակարգը, իսկ մյուս գետերն անցնում են ՀԷԿ-երի տուրբիններով: Բացի այդ, գետերի ջրերի մի մասը լցվում է ավազաններ, որտեղ աճեցվում է ծիածանափայլ իշխան, որը հանդիսանում է գիշատիչ, հետևաբար, փորձագետները կոչ են անում Սևանի ավազանում արգելել դրանց բազմացումը:

ՙՊետությունն ամեն տարի միջոցներ է հատկացնում իշխանի պոպուլյացիան համալրելու նպատակով: Մի կողմից, դա ողջունելի է, իսկ մյուս կողմից` այդ քայլերն արդյունավետ չեն, քանի որ հատկացվող գումարները վերջին հավով նստում են ձկնագողերի գրպաններում, որոնք որսում են ձուկը, թույլ չտալով կատարել ձվադրում՚,-նշել է Գաբրիելյանը:

>>>
Սևանի բացասական հաշվեկշիռը. ամեն ինչում մեղավոր են ձկնային տնտեսությունները՞
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 14:03

 Սևանա լճի բացասական հաշվեկշռի պատճառ է դարձել 2012 թվականի մեծածավալ ջրառը: Այդ մասին հայտարարել է Սևանի հիմնարար հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը մարտի 27-ի մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով, լճի մակարդակը 3 սմ ցածր է 2012 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշների համեմատ: Այսօրվա դրությամբ Սևանի մակարդակը կազմում է 1900 մ 18 սմ: Մովսիսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի որոշում էր կայացվել լճից ջրառը 170 մլն խմ-ից մինչև 323 մլն խմ ավելացնելու մասին: Ընդ որում, ինչպես նշվել է, հանձնաժողովը հանձնարարել էր ջրառն իրականացնել 280 մլն խմ ծավալով:

Փորձագետը նշել է, որ մեծածավալ ջրառի պատճառ է դարձել Արարատյան հարթավայրում ծագած բարդ իրավիճակը: Այստեղ ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարը կազմում է 1.226 մլրդ խմ, սակայն Բնապահպանության նախարարությունը ձկնային տնտեսություններին թույլ է տվել 1.496 մլրդ խմ չափով ջրօգտագործում: Այդ քայլը որակելով անպատասխանատվության արդյունք` Մովսիսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդյունքում` հարթավայրի 638 արտեզյան հորերից 122-ը ցամաքել է, և 6200 հա հող մնացել է, գործնականում, առանց ջրի:

Խոստովանելով, որ Բնապահպանության նախարարությունում ոչ ոք այդպես  էլ պատասխանատվության չի ենթարկվել ճակատագրական որոշման համար, փորձագետը հաղորդել է, որ հանձնաժողովը հանդես է եկել ստորգետնյա աղբյուրների օգտագործումն արգելելու առաջարկությամբ, կամ էլ ձկնային տնտեսություններում ջրօգտագործման կիսափակ ցիկլ կիրառել, ինչի արդյունքում նրանք տարեկան կսպառեն առավելագույնը 450 մլն խմ ջուր, այսինքն, մի քանի անգամ պակաս` քան այժմ:

>>>
ՀՀ նախագահը պատրաստ է հանդիպել ՙԺառանգության՚ առաջնորդի հետ`բացառապես իր նստավայրում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 14:02

 ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: ՀՀ նախագահի մամլո խոսնակի`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

ՙՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում, Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը, Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում՚:
 
Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև նամակագրական շփումն սկսվել է այն բանից հետո, երբ մարտի 22-ին Հովհաննիսյանը հայտարարել էր, որ համաձայն է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը` պայմանով, որ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում: Մինչ այդ պահանջել է Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում: Բացի այդ, պահանջել է ընդդիմությանը զիջել 8 հիմնական պորտֆելները `ՀՀ դատախազություն, Հարկային և մաքսային պետական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, Արտգործնախարարություն,  Կրթության եւ գիտության նախարարություն, ԱԺ վերահսկիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:

Իր պատասխան նամակում Սերժ Սարգսյանը գրել էր. ՙՈրքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք: Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը՚: Այնուհետև կրկին հաջորդել էր Հովհաննիսյանի պատասխանը. ՙԴրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում՚:

>>>
Վլադիմիր Մովսիսյան.Սևանի առափնյա անօրինական կառույցները կապամոնտաշվեն, անկախ այն բանից, թե ում են պատկանում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 14:02

 Սևանի առափնյա անօրինական կառույցները կապամոնտաշվեն, անկախ այն բանից, թե ում են պատկանում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սևանի հիմնահարցերի գծով Հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, ծովի մակարդակից 1905 մետրից ցածր են գտնվում 4717 շինություններ, որոնց 27%-ը քարից են: Մովսիսյանի խոսքերով, ներկայումս ապամոնտաժվել է 451 շինություն, իսկ այս տարի նույն բախտին կարժանանան ևս 177 շինություն: Բացի շինություններից, Սևանի մակարդակը մինչև 1905 մետր բարձրացնելուց հետո, ջրի տակ կհայտնվեն նաև 4 հազ.հեկտար անտառներ ու թփուտներ: Լճի մակարդակի բարձրացման ծրագրի մեկնարկից ի վեր թփուտներից ու ծառերից մաքրվել է առափնյա 1113 հա տարածք, իսկ 2013 թվականին նախատեսվում է մաքրել ևս 112 հա տարածք:

Սևանի մակարդակի բարձրացման ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին: Մինչև 2030 թվականը նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով: Նախորդ 11 տարիներին հաջողվեց լճի մակարդակը բարձրացնել 3.78 մետրով: Ներկայումս շարունակվում է Արփա-Սևան թունելի 3.5 կմ հատվածի վերանորոգումը, իսկ վերականգնման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 11.8 մլրդ.դրամ: Սպասվում է, որ դրանք կավարտվեն 3-4 տարուց, որից հետո Սևանը թունելի միջոցով տարեկան կստանա 290 մլն.խոր.մետր ջուր:

>>>
Սպառողնեորի ասոցիացիայի ղեկավար.Զատիկի հայկական սեղանի ուտելիքները թանկացել են 10 տոկոսով
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 14:00

Վերջին մի քանի շաբաթում Զատիկի հայկական սեղանի ուտելիքները թանկացել են 10%: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, հավելելով, որ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի արձագանքել միջոցառմանը մասնակցելու առաջարկին:

Ըստ Պողոսյանի, ձվի գները 50-60 դրամից բարձրացել են մինչև 76 դրամ: Թանկացել է նաև ձուկը և կանաչին: Նա գտնում է, որ շուկայում կատարվող նախատոնական սպեկուլյացիաները պետք է կանխի ՊԵԿ-ը, հարկելով սպեկուլյատիվ շահույթը: Նրա կարծիքով, գյուղատնտեսական շուկաներում սպեկուլյացիան կարելի է արմատախիլ անել մեծածախ առևտրի և մթերումների մեխանիզմների ստեղծման միջոցով, ինչը թույլ կտա վերացնել միջնորդների ազդեցությունը, որոնք թելադրում են գները գյուղատնտեսական շուկաներում: Պողոսյանը նշել է, որ Հանձնաժողովը նույնպես չի արձագանքել գների հետ կապված նախատոնական սպոկուլյացիաներին:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՏՄՊՊՀ սկսեց ձվի շուկայի ուսումնասիրությունը, ինչի արդյունքում խոշոր արտադրողներն ու սուպերմարկետներն զգուշացվեցին` ձվի գներն անհիմն բարձրացնելու անթույլտրելիության կապակցությամբ: Նրա խոսքրեով, այնուհետև արտադրողները ներկայացրեցին իրենց հիմնավորումները, ինչը նույնպես քննարկվեց Հանձնաժողովի կողմից: Ուսումնասիրվեց նաև խոշոր ձկնաբուծական ընկերությունների գործունեությունը: Սակայն, ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ձվի գները չեն բարձրացել: Իսկ ձկան գները, նրա կարծիքով, բարձրացել են միայն ՍԱՍ սուպերմարկետներում, ընդամենը 4-5%:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Ընդդիմության ներկայացրած պահանջների էությունը հանգեցվում է երկրում իրական իշխանության բաժանմանը ժողովրդի և երկրի ղեկավարության միջև
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2013 13:59

 ՙՔաղաքական ճգնաժամի հաղթահարման պայմանները, որոնք ես ներկայացրել եմ Հայաստանի իշխանություններին, անքակտելի են՚, - հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա ասելով, նախագահ Սերժ Սարգսյանի օրինականությունը ճանաչելու համար իր ներկայացրած պայմանները նվազագույն շեմն են, և եթե հնարավոր բանակցությունների ընթացքում պետության ղեկավարը որոշի հանել կետերից թեկուզ մեկը, ապա նա պետք է ավելացնի իր` նախորդին համարժեք կետը: Հովհաննիսյանը կարծում է, որ ՙԺառանգությանն՚ իշխանության հետ գործարքի համար մեղադրող մարդիկ իրենք են գնացել այդ գործարքին: Ավելին, Հովհաննիսյանի առաջ քաշած պայմանները ոչ թե կառավարությունում իրեն պաշտոն տալու խնդրանք են, այլ երկրում իրական իշխանությունը ժողովրդի և երկրի պաշտոնական իշխանության միջև բաժանելու միջոց: ՙԵս ուրախ կլինեմ, եթե Սերժ Սարգսյանն ինձ հետ հանդիպի Ազատության հրապարակում: Քանի դեռ մեր պայքարը չի մոտեցել տրամաբանական հանգուցալուծման, ես այս հրապարակը չեմ լքի: Իմ բնույթն ու խիղճն ինձ թույլ չեն տալիս գնալ իշխանությունների հետ մութ գործարքների, ամեն ինչ կարվի բացահայտ և թափանցիկ՚, - հայտարարել  էՀովհանննիսյանը, ով Ազատության հրապարակում հացադուլի 17-րդ օրն է անցկացնում:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան