Arminfo.info



Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին





Ջրածիծառների պոպուլյացիայի կրճատումը Երևանում հանգեցրել է թռչող միջատների թվաքանակի աճի
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 11:34

 Երևանում սև ջրածիծառների պոպուլյացիայի կրճատումը  հանգեցրել է թռչող միջատների թվաքանակի աճի: Այդ մասին հայտարարել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ նախագահ Սիլվա Ադամյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա ասելով, սև ջրածիծառները դարձել են Երևանի աշխույժ կառուցապատման զոհ: Եթե այլ երկրներում տների նախագծման փուլում հաշվի են առնվում թռչունների բնադրման վայրերը շենքերի խոռոչներում, ապա Հայաստանի մայրաքաղաքում ճիշտ հակառակն է: Արդյունքում, ինչպես ընդգծել է Ադամյանը, սև ջրածիծառները զրկվել են Երևանի նորակառույցներում բնադրման հնարավորությունից: Քաղաքաշինական նման  մոտեցումը, ինչպես նաև ծառահատումները հանգեցրել են թռչող միջատների թվաքանակի աճի:

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե 80-ականների վերջին Երևանում բնակվում էին 180 թռչնատեսակներ, ապա վերջին տարիներին դրանց թիվը հասել է 135-ի: ՙՀայաստանի մայրաքաղաքը կորցնում է կանաչ գոտիները. Դալմայի այգիները, Հաղթանակի զբոսայգուն հարող այգիները, այդ ամենը ոչնչացվեց` հանուն ակտիվ կառուցապատման բիզնես շահերի: Հարկավոր է վերջ դնել քաղաքաշինական այն մոտեցմանը, երբ ծառեր են հատվում՚, - ընդգծել է Ադամյանը:

>>>
Երևանում թունավոր օձի հանդիպելու հավանականությունը նվազագույն է, կարծում է փորձագետը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 11:34

Վերջին 2-3 տարիներին մեծացել է Երևանում օձի հանդիպելու հավանականությունը, հայտարարել է փորձագետ-սողունաբան, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսւոմ:

Նրա ասելով, հանդիպում է 15 տեսակի օձ, որից թունավոր է միայն գյուրզան: Վտանգավոր սողունին կարելի է հանդիպել Երևանի մի քանի շրջաններում` Հրազդանի կիրճին, Հաղթանակի զբոսայգուն և Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներում: Փորձագետը համաձայն չէ այն կարծիքին, թե վերջին տարիներին օձերի թիվը մայրաքաղաքում ավելացել է: Նրա ասելով, տարբեր պատճառներով, որոնց թվում է քաղաքաշինության հետևանքով սողունների բնակության սովորական վայրերի խախտումը, սոսկ մեծացել է օձի հանդիպելու հավանականությունը: Միևնույն ժամանակ, Աղասյանը նվազագույն է համարում Երևանում հատկապես թունավոր օձի հանդիպելու հավանականությունը. ըստ մոտավոր հաշվարկների, 2-3 հա-ին բաժին է ընկնում մեկ գյուրզա: Բայց ի՞նչ անել, եթե ճակատագրական հանդիպումն, այնուամենայնիվ, կայացել է: Եթե խոսքը վերաբերում է 1-2 մետրին, փորձագետը խորհուրդ է տալիս հեռանալ: Ավելի մոտ տարածության վրա արժե կանգնել անշարժ, սպասելով, մինչև օձն ինքը հետ սողա:

Տարեսկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 20 դեպք, իսկ Արցախում` 10 (հունիսի 13-ի դրությամբ):

>>>
Լեհ պատգամավորները մտադիր են ջանք գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի աշխուժացման գործում
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 11:33

Սեպտեմբերի վերջին` հոկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության Լեհաստան այցի ընթացքում:

Սահակյանի ասելով, լեհ խորհրդարանականների առաջիկա այցի նպատակը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է: ՙԴեռ 2005 թվականին Լեհաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ լեհ խորհրդարանականները մտադիր են այցելել Հայաստան` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, որպեսզի հասկանան, թե ինչով կարող են նպաստել միջազգային մակարդակով Ցաղասպանության ճանաչման գործընթացի աշխուժացմանը: Իմ գործընկեր Լուկաշ Աբգարովիչը և նրա գլխավորած խումբը պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների սահմանում աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացմանը 100-ամյա տարելիիցի նախաշեմին՚, - հաղորդել է Սահակյանը: Նա նաև նշել է, որ լեհ խորհրդարանականները մտադիր են տեղում ավելի մանրամասն ծանոթանալ ղարաբաղյան հակամարտության պրոբլեմատիկային:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-26-ը Լեհաստանում էր պաշտոնական այցով:

>>>
ՀՀ վարչապետ. Չինովնիկները բողոքի հանրահավաքներ են հրահրում կառավարության շենքի դիմաց
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 11:32

Միջին օղակի չինովնիկները  բողոքի հանրահավաքներ են հրահրում կառավարության շենքի դիմաց, հունիսի 27-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՙԱյսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում՚,- ասել է վարչապետը:

Հարկ է նշել, որ որպես կանոն, յուրաքանչյուր հինգշաբթի`հերթական նիստի անցկացման ժամանակ, կառավարության շենքի մոտ են հավաքվում քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ`իրենց դժգոհությունը հայտնելով այս կամ այն հարցի առնչությամբ:

>>>
Փորձագետ. Պաշտպանության ոլորտի գնումները պետք է իրականացվեն մրցակցության պայմաններում
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 10:32

 Պաշտպանության ոլորտի գնումները պետք է իրականացվեն մրցակցության պայմաններում` ձեռք բերվող ապրանքների որակը բարձրացնելու համար: Այդ մասին հունիսի 27-ին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախկին նախարար Վիմ Վան Էէկելենը` Հայաստանի խորհրդարանում պաշտպանական ոլորտի պետական գնումների թափանցիկությանը նվիրված սեմինարի ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել Ժնևի զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կնետրոնի, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի, ինչպես նաև Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներ:

Նիդերլանդների պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է խորհրդարանի կարևոր դերը պետական գնումների գործընթացում` հատկացվող միջոցները նպատակահարմար ծախսելու, կոռուպցիան բացառելու առումով: ՙՊետական գնումներ իրականացնելիս կառավարությունը պետք է պահպանի հրապարակայնություն և հաշվետվություն, իհարկե, թույլատրելի նորմերի սահմաններում, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է պաշտպանական ոլորտին, որին բնորոշ են գաղտնիության որոշ տարրեր՚, - ասել է Էէկելենը:

Նրա կարծիքով, ցանկացած երկրի կառավարություն մշտապես փորձում է հնարավորինս շատ միջոցներ հատկացնել ռազմական կարիքների համար, սակայն, քանի որ բյուջեի միջոցները սահմանափակ են, անհրաժեշտ է նախանշել գերակայությունները, ինչպես նաև ապահովել մրցակցություն գնումները կազմակերպելիս:

>>>
Թեղուտ գյուղում փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 10:30

 Հունիսի 26-ին, ժամը 17.43-ին Լոռու մարզի Թեղուտ գյուղում՝ ՙԹեղուտ՚ ՓԲԸ-ի տարածքում, փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Տեղանքն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրի հեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և չնայած դրան՝ իրենից վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 10:29

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 531,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,4 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 536 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,5 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԵԽԽՎ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 07:47

 Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիակազմ նիստից հետո ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների երկժամյա հանդիպում:

Ինչպես հաղորդել է APA-ն, հանդիպումից հետո Ժան Կլոդ Մինյոնն այն գնահատել է որպես բարի կամքի հանդիպում: ՙԴա բարեկամների, ադրբեջանցիների, հայերի, խորհրդարանականների հանդիպում էր Վեհաժողովի նախագահի մասնակցությամբ: Մենք որոշեցինք հանդիպել որպես բարեկամներ այստեղ` ժողովրդավարության տանը, և քննարկել այն, թե  ինչպես կարող ենք միասին կառուցել մեր գերծունեությունը: Պետք է նշեմ, որ ես զգացի համատեղ գործունեության  անկեղծ ցանկության, քաղաքական կամքի առկայություն երկու կողմերում: Մենք որոշեցին շարունակել նման հանդիպումները: Հանդիպումներ կկայանան նաև հաջորդ նստաշրջաններում՚, - ասել է նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ենթակոմիտեի գործունեության դադարեցումից հետո կառույցի նոր ղեկավար Ժան Կլ դ Մինյոնը չհամաձայնեց ենթակոմիտեի վերականգնմանը, սակայն հանդես եկավ երկու երկրների պատվիրակությունների միջև ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: ԵԽԽՎ գրեթե յուրաքանչյուր նստաշրջանում անցկացվել են նման հանդիպումներ, սակայն մինչ այժմ դրանք անցկացվել են պատվիրակությունների ղեկավարների միջև: Այս նստաշրջանի ընթացքում առաջին անգամ հանդիպմանը մասնակցել են ԵԽԽՎ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների անդամները: Հանդիպման մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չկա:

>>>
ՙԱմերիա՚ ՓԲԸ-ն ավարտել է Հայաստանի դատական համակարգի մոնիտորինգի ծրագիրը
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 21:26

ՙԱմերիա՚ ՓԲԸ-ն ավարտել է Հայաստանի դատական համակարգի մոնիտորինգի ծրագիրը: Այս մասին այսօր, Ծաղկաձորում, ծրագրի արդյունքների ամփոփման ընթացքում հայտարարել է ՙԱմերիա՚ ՓԲԸ իրավաբանական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Նա նշել է, որ ծրագրի նպատակը երկրում դատական մարմինների միասնական մոնիտորինգի համակարգի ներդրումն էր: Ծրագիրն ուղղված էր դատական համակարգի մոնիտորինգի մեթոդաբանության մշակմանը, որը խահագրգիռ անձանց, մասնավորապես, տարբեր պետական կառույցներին, Փաստաբանների պալատին, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և մասնավոր անձանց, հնարավորություն է տալիս որոշել դատական մարմինների գործունեության արդյունավետությունը, բացահայտել թերությունները և մշակել բարեփոխությունների մոդելները:

ՙԻնչպես գիտեք, դատական համակարգը տարբեր կառույցների կողմից մշտապես ենթարկվում է մոնիտորինգի և վերլուծությունների: Բայց այդ հետազոտությունների արդյունքները փոխհամադրելի չեն կարող լինել, քանի որ տվյալների հավաքումը տեղի է ունենում տարբեր մեթոդներով և չի արտացոլում իրական պատկերը: Միասնական մեթոդաբանությունը թույլ է տալիս առավելայույնս ճշգրտորեն որոշել դատական ծառայությունների որակը և մատչելիությունը, դատական գործունեության թափանցիկությունը և հաշվետվությունը, համապատասխանությունը օրենսդրական նորմերին, ինչպես նաև դրանց մատչելիությունը հանրությանը և ԶԼՄ-ներին՚,-ընդգծել է Դ.Սարգսյանը: Նրա կարծիքով, միայն միասնական մեթոդաբանության միջոցով հավաքված տվյալների հիման վրա կարելի է առավելագույնս ճշգրտորեն 1վերլուծել դատական մարմինների գործունեությունը:

Իր հերթին, ՙԱմերիա՚ խորհրդատվական ընկերության ավագ մասնագետ Տիգրան Գրիգորյանը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվեց 6 փուլով: Ընդ որում, առաջին փուլում ուսումնասիրվեց դատական համակարգերի մոնիտորինգի միջազգային փորձը, երկրորդ փուլում տեղի ունեցավ իրականացված աշխատանքների վերաբերյալ սեմինար: Երրորդ փուլում տեղի է միջազգային փորձի հիման վրա մշակվեց մեթոդաբանությունը: Չորրորդ փուլում իրավաբանները ծանոթացան նոր մեթոդաբանությանը և վերլուիծություններին: Հինգերորդ փուլում կազմակերպվեցին մոնիտորինգի դաշտային աշխատանքներ, այցելելով դատարաններ և ծանոթանալով դատական գործերին, որը տեղի ունեցավ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի և ՀՀ Դատական դեպարտամենտի հետ համագործակցությամբ: Իսկ վեցերորդ փուլում տեղի ունեցավ սեմինար, որտեղ ընկերությունները ներկայացրեցին իրենց հետազոտությունների վերջնական արդյունքները:

Նշենք, որ մոնիտորինգում ընդգրկված էին` դատական մարմինների ենթակառույցները, հարկադիր կատարողների կառույցը, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայությունը դատական նիստերին և այլ ոլորտներ: Հայաստանի դատական համակարգի մոնիտորինգի ծրագիրն իրականացվեց ՀՀ արդարադատության նախարարության Դատա-իրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով, որը ֆինանսավորել էր Համաշխարհային Բանկը: Ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին:

>>>
Երևան. Ադրբեջանական դրոշը Ստեփանակերտում կարող է ծածանվել միայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 12:59

 Ադրբեջանական դրոշը Ստեփանակերտում կարող է ծածանվել միայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում: Այդ մասին հունիսի 26-ին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մենկաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՙամենամոտ ժամանակներս ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում՚:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ՙժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է՚, Քոչարյանը նկատել է. ՙԱլիևի կողմից պատմական և աշխարհագրական իրողությունների անհամարժեք ընկալումը նորություն չէ: Ես բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնեմ, որ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու համար Բաքուն պետք է ճանաչի ԼՂՀ, հաստատի դիվանագիտական հարաբերություններ, փոխհամաձայնության գա Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանության հետ և դրանով իսկ կատարի իր բաղձալի երազանքը՚, - նշել է Քոչարյանը: Նա նաև նկատել է, որ ղարաբաղյան  հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության մասին կարելի է դատել Ալիևի նման ապակառուցողական հայտարարություններից ելնելով:

Հունիիս 26-ին նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ հայտարարել էր, թե իրավունքի միջազգային նորմերը, քաղաքական գործոնները, Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունն իրենց դերը կխաղան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ՙԱդրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում, մյուս օկուպացված տարածքներում, Ստեփանակերտում, Շուշիում կծածանվի ադրբեջանական դրոշը՚, - հավաստացրել էր Ալիևը:

>>>
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ֆոտբոլ է խաղում հարկատուների հաշվին
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 12:57

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ապրիլին շուրջ 1 մլն դրամ է հատկացրել մարզական ապրանքներ ձեռք բերելու համար: Ինչպես գրում է  ՙԺողովուրդը՚, Կոմիտեն իր աշխատակիցների համար ֆուտբոլի առաջնություն է կազմակերպել հարկատուների հաշվին:

Պարբերականը նշում է, որ Կոմիտեն գնումներ է կատարել մարզական ապրանքների ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցում, որը պատկանում է ՙԿուլինարի դիստրիբյուտորս՚ ՍՊԸ-ին: ՙԱվելին, նույն խանութներից երեք գավաթների ձեռք բերման համար Կոմիտեն վճարել է 63 հազար դրամ: Մինչդեռ նույն ապրանքներն անհամեմատ ավելի էժան գներով կարելի է ձեռք բերել այլ խանութներում կամ տոնավաճառներում: Այսպիսով, հարկային կառույցը, հարկատուների ՙկաշին քերթելով՚, համալրում է պետբյուջեն, որպեսզի հետո մի քանի միլիոն դրամ դուրս գրի մեկ խաղի կազմակերպման համար` հանուն սեփական հաճույքի՚՚, - նշում է ՙԺողովուրդը՚:

Ավելացնենք, որ, որոշ տվյալների համաձայն, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին:

>>>
Ընդդիմադիր. ՀՀ ՎՊ հաշվետվությունն անխուսափելի գնաճից առաջ ներկայացված հերթական շոու է
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 12:56

ՀՀ ՎՊ հաշվետվությունը հերթական շոու է` ներկայացված հուլիսի  7-ից հետո հանրապետությունում գների անխուսափելի աճից առաջ, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, եթե իշխանություններն, իրոք, հոգ տանեին ժողովրդի մասին և փոփոխություններ ցանկանային, արդեն որոշակի քայլեր կձեռնարկեին այդ ուղղությամբ: Ըստ որում, նա ավելացրել է, որ եթե Վերահսկիչ պալատի ղեկավարն ընդդիմադիր թեկնածու լիներ, մերկացումներն ավելի մասշտաբային կլինեին

Միաժամանակ Մարտիրոսյանը նշել է, որ նա ունի նաև երկրորդ տարբերակը, ըստ որի, ներսում տեղի է ունենում գոյություն ունեցող ռեսուրսների նկատմամբ ազդեցության վերաբաժանում: ՙՀանրապետությունում գոյություն ունեցող ռեսուրսները լրջորեն կրճատվել են, ինչի հետ կապված`սկսվել է ներքին նեղ վերաբաժանում, և դա ապացույց է այն բանի, որ մենք գտնվում ենք ընդհատակում: Հայաստանը, որպես պետություն, գտնվում է ցածր մակարդակի վրա, և ի վիճակի չէ պայքարել գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՚,-նշել է ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով, կառավարման համակարգում բոլորը միմյանց դեմ կոմպրոմատ ունեն, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգտագործել:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը`Մարտիրոսյանը հայտարարել է, որ վարչապետը փաստորեն արևմտյան մշակույթի կրող է, և դրանում նա այլընտրանք չունի: ՙԻշխանության կառուցվածքում ես չգիտեմ այլ մարդու, ով կկարողանար գրագետ կերպով ներկայացնել Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը, իսկ աշնանը, ինչպես հայտնի է, ենթադրվում է Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ավելին, Սարգսյանն իր աշխատանքով գոհացնում է երկրի նախագահին, և այս առնչությամբ, գտնում եմ, որ փոփոխություններ չեն լինի՚,- ասել է նա:

>>>
ՀՀ պաշտպանության նախարար. Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների թափանցիկությունը հանգեցնում է Ադրբեջանին զենքի յուրաքանչյուր մատակարարման վերահսկելիության
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 12:56


 Հայաստանին չի կարող չմտահոգել սպառազինության վաճառքն Ադրբեջանին, հատկապես` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազք վարելու չդադարող փորձերը: Հունիսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՙՍակայն մենք բազմիցս ասել ենք, որ, շեշտարդում կատարելով որակի վրա, Ադրբեջանին թույլ չենք տա կուրորեն մեզ ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ: Ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ բավականին բարձր մակարդակում է, ինչը մեզ թույլ է տալիս ուժերի հաշվեկշիռ պահպանել ոչ միայն քանակական, այլև որակական գերազանցության շնորհիվ: Հենց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների թափանցիկությունը հանգեցնում է զենքի յուրաքանչյուր մատակարարման և  Ադրբեջանի կողմից ուժերի  հաշվեկշռի խախտման վերահսկելիության, հաշվի առնելով, որ Մոսկվան տարածաշրջանի երկրների առջև որոշակի պարտավորություններ է դնում զենքը չկիրառելու առումով՚, - ընդգծել է նախարարը:

Հիշեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ հարաբերությունների մասին` Օհանյանը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ հունիսի 25-ին ստորագրված կարևոր փաստաթուղթը հնարավորություն կընձեռի այն զարգացնել ավելի բարձր, միջպետական մակարդակով` պայմանագրեր կնքելով երկու երկրների ռազմական արդյունաբերության նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման շուրջ՚, - ամփոփել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

>>>
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն Ալիևին խորհուրդ է տալիս ծանոթանալ անտիկ գիտնականների գործերին` իր ելույթներում պատմական անճշտություններից խուսափելու նպատակով
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 11:11

Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու՚ մտադրության մասին` ՙներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը՚: ՙՈրքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան ավելի լավ նրա համար, այնքան ավելի արագ տեղի կունենա Բաքվի ադապտացումը կայացած իրողություններին՚, - նշել է Շարմազանովը: Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ՙժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է՚, փոխխոսնակն ԱՀ նախագահին խորհուրդ է տվել ծանոթանալ Ստրաբոնի, Պլուտարքոսի և Պտղոմեոսի պատմական գործերին. ՙԿարծում եմ` այն ժամանակ Ադրբեջանի նախագահն իր խոսքում թույլ չի տա նման տհաճ պատմական անճշտություններ, որոնք հարիր չեն պետության առաջին դեմքին՚: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. ՙԼեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ժամանակակից Հայաստանի տարածքը, որն ստեղծվել է Իրևանի խանության հողերում, Ադրբեջանի պատմական հողեր են: Ես չեմ կասկածում, որ հակամարտությունը կգտնի իր արդար լուծումը, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի և Խանքենդի վրա՚, -հավաստիացրել էր Ալիևը:

>>>
Սերժ Սարգսյան. Ռազմական բաղադրիչի զարգացման ռազմավարության մշակումը ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ տարածքում անվտանգության եւ կայունության հասնելու հնարավորություն է
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 09:46

 ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի օրինաչափ զարգացումն ու կատարելագործումն, անկասկած, կնպաստի կազմակերպության պատասխանատվության գոտում կայունության ու անվտանգության ապահովմանը եւ դրա հեղինակության բարձրացմանը միջազգային անվտանգության համակարգում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձում ՙՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները՚ երկրորդ ռազմավարական քաղաքական համաժողովի մասնակիցներին:

ՙՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների հետևողական և համալիր իրագործումը թույլ կտա կատարելագործել կազմակերպության մեխանիզմները 21-րդ դարի նոր մարտահրավերների ժամանակակից բացահայտման, կասեցման ու կանխարգելման նպատակով: Այդ որոշումները հիմնվում են ՀԱՊԿ շրջանակներում միավորված պետությունների հանրության անվտանգ և հաստատուն զարգացման կենսական խնդիրների համակարգային վերլուծության վրա և կանխորոշում են մեր հավաքական անվտանգության համակարգի զարգացման գլխավոր ուղենիշները: Այդ առումով, համոզված եմ, ՀԱՊԿ երկրների առաջատար մասնագետների և մեր հարգարժան գործընկերների երկրորդ ռազմավարական քաղաքական համաժողովը թույլ կտա իմաստավորել վերը նշված որոշումների իրագործման գործնական կարևորությունը և մշակել գիտական մոտեցումներ դրանց իրականցման նկատմամբ՚, - նշվում է նախագահի ողջույնի ուղերձում:

Սարգսյանը գոհունակությամբ նշել է այն փաստը, որ Հայաստանը, ՀԱՊԿ գծով մյուս դաշնակիցների հետ միասին, դարձել է համընդհանուր ճանաչման արժանացած ակադեմիական հարթակ կազմակերպության նորացմանը նպատակաուղղված ստեղծագործական գաղափարների փոխանակման համար` համապատասխան դրա` նոր որակի հավաքական անվտանգության ժամանակակից բազմաֆունկցիոնալ միջազգային համակարգի նպատակաուղղղված փոխակերպման տրամաբանությանը: ՙՄեր պետությունների բարձր որակավորում ունեցող գիտնականների համատեղ աշխատանքն արտացոլում է առաջավոր դիքրերում լինելու ՀԱՊԿ ձգտումը` եվրասիական տարածքում խաղաղության և անվտանգության երաշխավորման առավել արդյունավետ ուղիների որոնման գործում: Մեր կարծիքով, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ռազմավարության մշակումը թույլ կտա բարձրացնել անվտանգության եւ կայունության հասնելուն ուղղված համագործակցությունը ՀԱՊԿ-ի ամբողջ տարածքում՚, - նշվում է Հայաստանի նախագահի ուղերձում:

Հունիս 26-ին Երևանում աշխատանքն է սկսել  ՙՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները՚ երկրորդ քաղաքական ռազմավարական  համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Համաժողովին ելույթներով հանդես կգան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաժողովը կավարտվի հունիսի 27-ին` արդյունքների ամփոփմամբ: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և ՙՀԱՊԿ-ի ինստիտուտ՚ ոչ առևտրային կազմակերպությունը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 09:06

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 535 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,4 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,7 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 537 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը մտահոգություն է հայտնում Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի առնչությամբ
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 09:05

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, ասվում է ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության լրատվական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարության տեքստում:

ՙՆկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը: Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ  իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:
Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք՚, - ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 15-ից ԶԼՄ-ները հեղեղված են Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի գարնանն սկսված մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Սպառազինությունների վերջին խմբաքանակի շրջանակում Մոսկվան Բաքու կառաքի 94  Տ-90Ս տանկ, մոտ 100  զրահամեքենա, 18 ՙՄստա-Էս՚ հրետանային ինքնագնաց կայանք, 18 ՙՍմերչ՚ ԲՄ-30  համազարկային հրթիռային համակարգ, 18  ՙՎենա՚ ինքնագնաց հրետանային կայանք և 6  ՙՍոլնցեպյոկ՚ ծանր հրանետային համակարգ: Տանկերի հետ միասին գնվում են նաև զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներ և ինժեներական մեքենաներ, ինչպես նաև համազարկային հրթիռային համակարգերի սպասարկման և հրաձգության կառավարման համար անհրաժեշտ բոլոր մեքենաները: Պայմանագրերով նախատեսված  համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմում առնվազն 700 մլն դոլար,  հնարավոր է, 1 մլրդ դոլար: Միայն 2010-2011 թթ. Ռուսաստանն Ադրբեջան է առաքել 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի սպառազինություն:

>>>
Ն.Բորդյուժա. Ադրբեջանին զենք վաճառելիս Ռուսաստանը ղեկավարվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կողմերի հավասարության պահպանմամբ
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 07:50

 Ադրբեջանին զենք վաճառելիս Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կողմերի հավասարության պահպանմամբ: Այդ մասին հունիսի 26-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա ասելով, Ռուսաստանը զենք է վաճառում աշխարհի տասնյակ երկրների: Այդ բիզնեսն առաջնայիններից մեկն է Ռուսաստանի տնտեսության զարգացման գործում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զենք է վաճառվում նաև ՀԱՊԿ  անդամ չհանդիսացող պետությունների: Հարավային Կովկասի, ավելի ստույգ, Ադրբեջանի պարագայում որոշում կայացնելիս ամենակարևորը կողմերի հավասարության պահպանումն էր անվտանգության ոլորտում, եզրափակել է Ն.Բորդյուժան:

Հունիսի 15-ից ԶԼՄ-ները հեղեղված են Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի գարնանն սկսված մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Սպառազինությունների վերջին խմբաքանակի շրջանակում Մոսկվան Բաքու կառաքի 94  Տ-90Ս տանկ, մոտ 100  զրահամեքենա, 18 ՙՄստա-Էս՚ հրետանային ինքնագնաց կայանք, 18 ՙՍմերչ՚ ԲՄ-30  համազարկային հրթիռային համակարգ, 18  ՙՎենա՚ ինքնագնաց հրետանային կայանք և 6  ՙՍոլնցեպյոկ՚ ծանր հրանետային համակարգ: Տանկերի հետ միասին գնվում են նաև զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներ և ինժեներական մեքենաներ, ինչպես նաև համազարկային հրթիռային համակարգերի սպասարկման և հրաձգության կառավարման համար անհրաժեշտ բոլոր մեքենաները: Պայմանագրերով նախատեսված  համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմում առնվազն 700 մլն դոլար,  հնարավոր է, 1 մլրդ դոլար: Միայն 2010-2011 թթ. Ռուսաստանն Ադրբեջան է առաքել 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի սպառազինություն:

>>>
ԵԽ ՆԿ-ում նախագահությունից Հայաստանին զրկելու ադրբեջանցի լոբբիստների առաջարկը ձախողվել է
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 14:39

ԵԽ ՆԿ-ում Հայաստանի նախագահությունը կասեցնելու վերաբերյալ ԵԽԽՎ 31 պատգամավորի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստի ընթացքում մերժվել է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

ՙՔննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանք ադրբեջանական խավիարակերներ համարվող պատգամավորներն են, և հենց դա է պատճառ հանդիսացել, որպեսզի ԵԽԽՎ քարտուղարությունն անլուրջ համարի այդ առաջարկը՚,- նշել է նա:

Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Վեհաժողովի անդամներին կոչ են արել ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա`ՙագրեսոր պետության՚ վերջինիս դիրքորոշման հետ կապված: ՙԿարծում ենք, որ ճիշտ կլինի Նախարարների կոմիտեին առաջարկել լրջորեն վերանայել Հայաստանի դիրքորոշումն առաջիկա նախագահության շրջանակներում և հնարավոր ճնշումներ կիրառել ՀՀ իշխանությունների նկատմամբ`ագրեսոր պետության դիրքորոշման շտկման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Բացի այդ, մենք Վեհաժողովի Բյուրոյին առաջարկում ենք պատրաստել զեկույց և քննարկման առարկա դարձնել  ՀՀ-ի` Նախարարների կոմիտեի նախագահության ձախողման հարցը: Զեկույցը պետք է հստակորեն մատնանշի խոչընդոտները և քաղաքական դերակատարներին, նրանց պարտականությունները և համապատասխան եզրահանգումներ անի՚,- նշվում է պատգամավորների փաստաթղթում:

>>>
Իրավաբան. Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը քաղաքական ենթատեքստ ունի
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:13

 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը քաղաքական ենթատեքստ ունի, հունիսի 25-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրիկյանի ընկեր, փաստաբան Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով, նախընտրական շրջանում Հայրիկյանը և ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես են եկել բավականին համարձակ`փորձելով վերացնել վախի մթնոլորտը: ՙԵս համաձայն եմ Հայրիկյանի կարծիքին և վստահ եմ, որ մահափորձը կազմակերպել է ռուսական իմպերիալիզմը՚,- հայտարարել է նա: Նրա կարծիքով, Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը շղթայի օղակն է: ՙԱյժմ ամեն բան արվում է, որպեսզի շղթան Սեդրակյանի վրա փակվի, և օգտագործվում են այնպիսի զազրելի միջոցներ, ինչպես ապատեղեկատվությունը՚,- ընդգծել է իրավաբանը: Նրան վրդովել է նաև ՙՍիրունյան՚ իրավաբանական գրասենյակի այն հայտարարությունը, թե Հայրիկյանի հագուստի վրա չեն հայտնաբերվել երկրորդ գնդակի հետքերը: ՙԻնչու՞ է բոլորին հետաքրքրում երկրորդ գնդակը՚,- նշել է Եղնուկյանը:

Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է, որ հետևողական է լինելու գործի օբյեկտիվ հետաքննության և մեղավորներին պատժելու հարցում: Նա նաև հայտարարել է, որ չի հասկանում ՙՍիրունյան՚ գրասենյակի հայտարարության շուրջ բարձրացված աղմուկը:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան