Arminfo.info



Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին





Ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր Քարվաճառի ուղղությամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:39

 Անցած գիշեր  ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր Քարվաճառի ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:Հակառակորդի կորուստների մասին չի հաղորդվում: Հայկական կողմից վիրավորվել է մի քանի զինծառայող: Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ներկայում հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը առաջնային գծի ողջ երկայնքով: Իսկ իրադրության ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:15

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 545 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԶԼՄ. Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնում է մի քանի թեկնածու
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:14

 Սյունիքի մարզպետի պաշտոնին, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, հավակնում է մի քանի թեկնածու: Այսպես, ՙՀայկական ժամանակը՚ գրում է, որ նոր մարզպետ կնշանակվի ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ինքն` Ավետիսյանը, հայտարարում է, թե այդ առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել: Որրոշ տեղեկությունների համաձայն, Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի ազգականն է: Ավելացնենք, որ նրանք երկուսն էլ ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից են:

Այդ պաշտոնին հավակնում են նաև երիտասարդության և սպորտի հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև ՀՀԿ-ից պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփայկանատեր Մաքսիմ Հակոբյանի որդին:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարակն է տվել: Իր հայտարարություբնում նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կանխել հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ընդ որում նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա սեփական սխալների համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատրյանը:

>>>
Թերթ. ՙՍԱՍ Գրուպն՚ ապրանք ներմուծելիս կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:13

ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի քանի ընկերություններ ապրանքներ ներկրելիս կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել՝ նվազեցված գներով, ինչի շնորհիվ մաքսազերծելիս ավելի քիչ հարկ են վճարել։ Ինչպես հաղորդում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը, նման ընկերությունների շարքում է նաև ՀԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՙՍԱՍ Գրուպը՚։

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ առաջարկում է նոր բոնուսներ:
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:29

 Արժեքավոր ապրանքների ու փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով ամառային արձակուրդների ընթացքում` մինչև օգոստոսի 30-ը ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի ծառայությունից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը որպես նվեր Բանկի կողմից կստանա VISA Classic կամ MasterCard Standard միջազգային պլաստիկ քարտ` առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արտարժույթով (USD, EURО, RUR, AMD):

Աղբյուրի համաձայն, բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալ զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:

Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկ՚ խումբե ՓԲԸ-ն ունի սեփական պահատեղեր, որոնք կարող են վարձակալվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Անհրաժեշտության դեպքում պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կամ դադարեցվել վաղաժամկետ: Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարային ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Թանկարծեք իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք` առանց տեսախցիկի և գաղտնիության ապահովմամբ:
Բանկի պահատեղերը ապահովված են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և գաղտնիություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է լիազորված անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն: Պահատեղերը կարելի է վարձակալել Բանկի գլխամասային գրասենյակում (Հյուսիսային պողոտա, թիվ 6-10) կամ ՙՆալբանդյան՚ մասնաճյուղում (Նալբանդյան փ. 116, 51-41): Վարձակալության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոց.քարտ:

>>>
Ժառանգություն.Սյունիքի մարզպետն իշխանությունների համար թանկարժեք ՙկադր՚ է և նրան չեն զոհաբերի
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:25

 Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների համար թանկարժեք ՙկադր՚ է և նրան չեն զոհաբերի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբաբելով նախօրեին Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը:

ՙԵս կասկածում եմ, որ Խաչատրյանին քրեական պատասխանատվության կենթարկեն: Մենք տեսանք, թե ինչպիսի հսկայական ծառայություններ նա մատուցեց Հանրապետական կուսակցությանն ընտրություններում: Նա իշխանության համար ձայներ էր ապահովում, ընդ որում, ոչ միայն Սյունիքում, այլ նաև Երևանում` ավագանու ընտրությունների ընթացքում: Այս առումով անպատժելիության նրա զգացումները հասկանալի են՚,-ասել է Սաֆարյանը:

Ըստ ընդդիմադիրի, նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, պարտքի տակ են Սուրիկ Խաչատրյանի հանդեպ: ՙՄարզպետն ունի ընտրությունները կեղծելու հսկայական փորձ, նրանց համար նա փորձված և իրավիճակին տիրապետող մարդ է: Իսկ ինչ վերաբերվում է հասարական դժգոհությանը, ապա Հայաստանում իշխանությունը գտնվում է հասարակության հսկողությունից դուրս, հետևաբար, նրա ճնշումներն իշխանությանը ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում՚,-եզրափակել է քաղաքական գործիչը:

>>>
Հայաստանից հեռացող ԱՄՀ ներկայացուցիչը կառավարությանը կոչ է անում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպատակաուղղված վճռական միջոցներ ձեռնարկել
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:08

 Հայաստանում աշխատանքն ավարտող ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Թոլոսան կառավարությանը կոչ է արել վճռական ճեղքում իրականացնել գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավման ոլորտում:

Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ, չնայած բազմաթիվ չլուծված խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, վերջին տարիներին էական տեղաշժարժի է հասել միկրոտնտեսական կայունության, ՀՆԱ աճի  և ինֆլյացիայի ցածր մակարդակի, հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավման ապահովման գործում, իսկ բոլոր հիմնական ցուցանիշների գծով, փաստորեն, արդեն հաղթահարվել է 2008 թվականի նախաճգնաժամային մակարդակը: Այդ հաջողությունները, Թոլոսայի կարծիքով, ԱՄՀ-ին առիթ է տվել այսուհետև Հայաստանը չդիտարկել աշխարհի ամենաղքատ երկրների հետ մեկ շարքում, նրա կարգավիճակը բարձրացնելով մինչև նոր զարգացող տնտեսություն ունեցող երկիր (Emerging Markets), ինչն առաջիկայում կանեն նաև մյուս միջազգային դոնորական կազմակերպությունները: Այդ նոր կարգավիճակը, կարծում է փորձագետը, թելադրում է ԱՄՀ և Հայաստանի միջև համագործակցության նկատմամբ մոտեցումների սրբագրման անհրաժեշտություն, ինչը կարտացոլվի համագործակցության նոր ծրագրում, որի մշակումը կսկսվի ամենամոտ ժամանակներս` այժմ ավարտվող EFF/ECF եռամյա ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո: Նշենք, որ Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է (408,7 մլն դոլար), հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսի 28-ին:

Պատասխանելով արտասահմանյան սփյուռքի փոխանցումներից երկրի տնտեսության  կախվածության և դրա դիվերսիֆիկացման ցածր մակարդակի վտանգավոր տենդենցի պահպանմանն առնչվող ԱրմԻնֆոյի հարցին` ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ հենց այդ պատճառով հիմնադրամը պնդում է կառավարության անհապաղ և ճռական գործողությունների անհրաժեշտությունը, որոնք ի զորու են բեկել իրավիճակը գործարար միջավայրում: ՙՎերջին տարիներին Հայաստանը խճճվել է ներքաղաքական հարցերում, և այժմ քաղաքական կայունության պայմաններում եկել է արմատական բարեփոխումների ուղղությամբ չափազանց լուրջ աշխատելու ժամանակը: Ժամանակն է, որպեսզի քաղաքականություն վարող մարդիկ մոռանան ներքաղաքական հարցերի մասին և իրենց ողջ ուշադրությունը վերակողմնորոշեն դեպի տնտեսական խնդիրների լուծում՚, - ընդգծել է Թոլոսան: Միևնույն ժամանակ և որպես հետևանք, աշխարհի ամենաաղքատ երկրների թվից Հայաստանի դուրս բերումը ենթադրում է նոր տնտեսական գործիքակազմի և բարձր ակնկալիքների առկայություն: Այդ իմամստով ԱՄՀ պաշտպանում է երկրի միջազգային պարտքային շուկա դուրս գալու ծրագիրը, որտեղ կառավարությունը մտադիր է առաջին փուլում հավաքել 500 մլն դոլար, դրանով իսկ էապես դիվերսիֆիկացնելով իր վարկատվական պարտավորությունները:

Միևնույն ժամանակ ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի համար վճռական գործողությունների ԱՄՀ ներկա կոչը ճիշտ չի մեկնաբանվում: ՙԴա չի նշանակում, թե մենք դժգոհ ենք կառավարության քաղաքականությունից, ընդհակառակը, մենք լիովին բավարարված ենք նրա աշխատանքով և այն համարում ենք միանգամայն հաջողված, սակայն, թևակոխելով զարգացման նոր փուլ, երկիրը պետք է ՙգազը սեղմի՚` փոխելով իր տնտեսական քաղաքականության շեշտադրումները՚:

Մասամբ համաձայնելով երկրի զարգացման վիճակագրական արդյունքների տարընթերցվածքի վերաբերյալ լրագրողների կարծիքին, հատկապես այն բանին, որ Հայաստանի ներկայիս պարտքը վերջին տարիներին բնակչության մեկ
շնչի հաշվով գրեթե կրկնապատկվել է, աղքատությնա մակարդակը վերադարձել է 2000-ականների սկզբի մակարդակին, իսկ իրական եկամուտներն ըստ գնողունակության պարիտետի, նույնիսկ, նվազել են, ԱՄՀ փորձագետը հորդորել է համալիր մոտեցում դրսևորել այդ ցուցանիշների նկատմամբ: Այսպես, որպես դրական փաստ նա նշել է հարկերի հավաքելիության մակարդակի բարձրացումը, ընդ որում հավասարաչափ` ինչպես փոքր և միջին ձեռնարկությունների, այնպես էլ խոշորագույն հարկատուների շրջանում: Նրա ասելով, էապես բարձրացել է նաև հարկային կարգապահությունը, պետությունն ապահովել է բյուրոկրատական քաշքշուկների և թղթային ձգձգումների նվազվում: ՙԻհարկե, մենք տեսանելի արդյունք չենք ստանա այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խոչընդոտները, սակայն հենց որ դրանք հաղթահարվեն, մենք կտեսնենք արագ և դրական արդյունք՚, - նշել է  փորձագետը, նկատի ունենալով, որ ՙգործարար միջավայրը Հայաստանում բավականին բարդ է՚:

Թոլոսան նույն ոչ միանշանակ տեսակետն է արտահայտել այն առնչությամբ, որ, չնայած Համաշխարհային բանկի doing-business վրականշային աղյուսակում երկրի դիրքի էական բարձրացմանը, 2012 թվականի արդյունքներով Հայատսանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 40 տոկոսով նվազել է, փորձելով դա բացատրել բացառապես ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով: Եվ, այդուհանդերձ, ինչպես անկեղծորեն նշել է ԱՄՀ արդեն նախկին մշտական ներկայացւոցիչը, ՙՀայաստանի տնտեսության հաջող զարգացման առնչությամբ լավատեսության առիթ կա, սակայն գործարար միջավայրի վիճակն ամենևին բավարար չէ այդ լավատեսությունը սնուցելու համար՚:

Ավելացնենք, որ Գիերմո  Թոլոսային Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Թերեզա Դաբանը, ով ԱՄՀ-ում Լատինական Ամերիկայի թույլ զարգացած երկրների գծով աշխատանքի փորձ ունի:

>>>
Ֆրանսիայի դեսպան. ժամանակն է վերացնել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ դժգոհությունները
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:04

 ՙՖրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում՚: Ըստ APA-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, ով մասնակցել է Բաքվում ընթացող ՙԱպագայի համաժողովին՚:

Նրա խոսքով, Ֆրանսիան արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ կապերը եւ ղարաբաղյան հակամարտությունը. ՙԿարծում ենք, որ ժամանակն է վերացնել կողմերի միջեւ դժգոհությունները:  Ենթադրում եմ, որ որոշ ուղեղային կենտրոններ պետք է մտածեն այն մասին, թե ինչ է պետք անել տարածաշրջանի ապագայի համար: Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը խորհեն իրենց լուսավոր ապագայի մասին: Ուստի նման միջոցառումներում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած  հաշվետվությունները դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա՚, -ասել է դիվանագետը:

>>>
Սյունիքի մարզում արյունալի պարզաբանման գործի շրջանակում ձերբակալվել է նաև մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:02

Սյունիքի մարզում արյունալի պարզաբանման գործի շրջանակում ձերբակալվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին`Տիգրան Խաչատրյանը: Ավելի վաղ գործի շրջանակում ձերբակալվել էր մարզպետի թեկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Հայաստանի ՊՆ քննչական վարչությունում, որն զբաղվում է այդ գործի քննությամբ, ԱրմԻնֆոյի թղթակցին խոստացել են առաջիկա ժամերին պաշտոնական տեղեկատվություն հաղորդել:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվա գիշերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան հարևանությամբ հնչած կրակոցների արդյունքում հրազենային վիրավորումներից տեղում մահացել է 1970 թվականին ծնված Ավետիք Բուդաղյանը: Արտակ Բուդաղյանը (1971 թ. ծնված) և Նիկոլայ Աբրահամյանը (1975 թ. ծնված) տեղափոխվել են հիվանդանոց` հրազենային վիրավումներով: ԶԼՄ-ների ահղորդումների համաձայն, արյունալի միջադեպին նախորդել է բուռն խրախճանք Սյունիքի մարզպետի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Սյունիքի ձեռներերցների տեղի ՙանվանի՚ մարդկանց մասնակցությամբ: Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, հավաստիացրել է, որ միջադեպի ժամանակ ինքը խորը քնած է եղել:

>>>
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:01

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մարտին Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ գեներալի հրապարականի պատճառ է դարձել հունիսի 1-ին ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում։ Տուժածին տեղափոխ էին ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 22:20-ի սահմաններում նա մահացել է:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 11:59

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 541 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սյունիքի մարզպետի հրաժարականը
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 11:58

 ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը` հունիսի 2-ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ       ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: ՙԼիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել՚, - ասվում է հայտարարության մեջ:

ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրմադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ ՙմեղավորըե թիկնապահ Զարզանդն է՚, - ասվում է Գորիսում գործող ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և մարզպետի ազգական և թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել են:

>>>
Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները աջակցությունն են հայտնել Թաքսիմի ցուցարարներին
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 22:41

Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները աջակցությունն են հայտնել Թաքսիմի ցուցարարներին:

>>>
ՀՅԴ. Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:41

Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը, հանուն ազատության և անկախության նրա պայքարի իրավաչափությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով ԱՄՆ Լուիզիանայի նահանգի կողմից Արցախի ճանաչումը:

ՙԿարծում եմ, որ համաշխարհային հանրությունն աստիճանաբար սկսում է ճիշտ ընկալել ղարաբաղյան խնդրի էությունը: Իմ կարծիքով, հեռանկարում աշխարհի տարբեր երկրների հասարակություններ կսկսեն ճնշում գործադրել իրենց կառավարությունների նկատմամբ` պահանջելով ճանաչել ԼՂՀ: ԱՄՆ երեք և Ավստրալիայի մեկ նահանգների կողմից Արցախի ճանաչումն առիթ կդառնա մյուս պետությունների և վարչատարածքային կազմավորումների կողմից համանման քայլերի համար՚, - նշել է Մանոյանը:

Նա ընդսմին կարծում է, որ Լուիզիանայի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչումը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, նրա ռազմատենչ հռետորաբանության և պետական մակարդակով վարվող հայատյացության հետևանք է, այլև` ողջ հայության համակարգված ջանքերի արդյունք:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>
Փորձագետ. Որսագողությունն առաջվա նման գլխավոր խոչընդոտն է Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:40

 Որսագողությունն առաջվա նման գլխավոր խոչընդոտն է Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Այդ մասին հունիսի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ասելով, թեև ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշումը կնպաստի սիգի պաշարների ավելացմանը, այդուհանդերձ, նման միջոցները կիսատ-պռատ բնույթի կլինեն, եթե որսագողության կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն:

Նշենք, որ ներկայում սիգի պաշարները լճում աստիճանաբար կրճատվում են, և այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 6,5 տոննա: Համեմատության համար նշենք, որ նախորդ դարի 80-90-ական թվականներին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 30 հազար տոննա:

Անդրադառնալով Սևանը թափվող գետերի աղտոտման մակարդակին` Գաբրիելյանը նշել է, որ իրադրությունն այդ առումով անմխիթար է: Փորձագետը նշել է, որ Հայաստանի բնակավայրերի մեծ մասը զտող կայաններ չունեն, ինչի արդյունքում կենցաղային և արդյունաբերական թափոնները լցվում են գետերը և, վերջնական արդյունքում` Սևանա լիճը: Իրավիճակը վատթարացնում են նաև գետերից ջրառները ոռոգման նպատակով, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի աշխատանքը: Գաբրիելյանը նշել է, որ գետերի աղտոտումը, իր հերթին, խոչընդոտում է իշխանի բազմացմանը:

>>>
ՀՀ ԱԺ փոխնախագահ. Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ և օրինաչափ բնույթ կրել
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:38

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ և օրինաչափ բնույթ կրել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Լուիզիանա նահանգի Սենատի նախօրեին կայացրած որոշումը:

Նրա խոսքով, նման բանաձևերն ընդամենն առաջին, բայց ոչ պակաս կարևոր քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: ՙՆման որոշումների հաճախացման միտումները վկայում են այն մասին, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը սարերի հետևում չէ, և որ աշխարհն ավելի դյուրըմբռնող է դարձել ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ՚,- ընդգծել է Շարմազանովը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նման բանաձևերի ընդունումն ավելի հաճախակի բնույթ կկրի:

Նախօրեին ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚: Լուիզիանայի Սենատը նաև ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 08:17

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 541 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418,2 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԲՀԿ խմբակցության քարտուղար. Հայկական դիվանագիտությունը նախաձեռնությունը պետք է խլի Ադրբեջանի ձեռքից
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 08:16

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն աշխուժացնելու համար Հայկական դիվանագիտությունը նախաձեռնությունը պետք է խլի Ադրբեջանի ձեռքից: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա ասելով, անկախ այն բանից, թե ԱՄՆ ինչ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի նկատմամբ, առանձին նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը բավականին նշանակալի իրադարձություն է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում:

ՙՀենց ճանաչման նման մասնակի դեպքերը, վերջ ի վերջո, կհանգեցնեն համաշխարհային գործընթացի: Մեզ համար դա չափազանց կարևոր է, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ակտիվ քարոզչությունը այսպես կոչված ՙԽոջալուի ցեղասպանության՚ առնչությամբ և այս աշխարհի հզորներին կաշառելու փորձերը: Հաշվի առնելով վիթխարի ֆինանսական միջոցները, որոնք Բաքուն ծախսում է քարոզչության նպատակով, միջազգային հանրության  դիրքորոշման վրա ազդելու փորձերը, Արցախի ճանչաումը առանձին նահանգների կամ օկրուգների կողմից մեզ համար չափազանց կարևոր է՚, - նշել է Զոհրաբյանը:

Խորհրդարանականը միևնույն ժամանակ կարծում է, որ հայկական դիվանագիտությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առջև, նա իրավունք չունի ձեռքերը ծոլած նստել: ՙԱյսօր միջազգային ասպարեզում մենք պետք է աշխուժացնենք մեր ջանքերը, լինենք նախաձեռնող, այլ ոչ թե հարկադրված արձագանքենք Ադրբեջանի քայլերին: Հարկավոր է փոխել մարտավարությունը, հախահարձակ լինել դիվանագիտական ասպարեզում՚, - ամփոփել է պատգամավորը:

Նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան