Արմինֆո.Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում և Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արմինֆո. Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Արմինֆո. Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Արմինֆո. Վարդան Ազատյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ամբիոնն օգտագործում է ժողովրդին և "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանն սպառնալու համար: Այդ մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը զետեղված է Telegram ալիքում ։
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ասում են, որ "ամեն ինչ վերահսկողության տակ է, և իշխանափոխություն պետք չէ ակնկալել, որ անհանգստանալու ոչինչ չկա", բայց, միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից մի օլիգարխ սպառնում է ընդդիմությանը։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանել է առաջիկա երկու ամիսներին Հայ առաքելական եկեղեցու հարցը լուծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին: