Դեկտեմբերի 12-ին իր տան բակում ծեծի է ենթարկվել
ընդդիմադիր ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ոստիկանությունում, Ոստիկանության
Հրազդանի բաժնի աշխատակիցներին հաջողվել է ամենակարժ ժամկետում պարզել
կասկածյալների անձերը. դրանք են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և
Ռոման Մանուկյանները: Նրանք խոստովանել են, որ Փիլիպոսյանի հետ վիճաբանությունը
ծագել է անձնական վիրավորանքների պատճառով: