Չեխիան Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
միջոցառումներին ներկայացված կլինի պետության երրորդ անձի մակարդակով: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր
Միկիսկան:
«Չեխիայի սահմանադրության համաձայն, երկրի երրորդ անձը
խորհրդարանի փոխխոսնակն է: Հենց փոխխոսնակներից մեկը կժամանի Երևան` մասնակցելու Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին», - պարզաբանել է դեսպանը:
Նա ընդսմին նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ
Չեխիան այդ միջոցառումներին ներկայացված կլինի երկրորդ անձի, այսինքն, խորհրդարանի
խոսնակի մակարդակով, սակայն նա հիվանդացել է, և այժմ հիվանդանոցում է: «Շատ ափսոս,
որ այդպես պատահեց, քանի որ Միլան Շտեխն իրոք շահագրգռված էր Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցկությամբ», - հավաստիացրել է դեսպանը:
Նշենք, որ արդեն երկու երկրներ` Ֆրանսիան և Ռուսաստանը,
հայտարարել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առաջին անձի
մակարդակով մասնակցության մասին: Դիվանագիտական աղբյուրներից ԱրմԻնֆո-ի ստացած
տեղեկությունների համաձայն, այդ միջոցառումներին առաջին անձի մակարդակով
կներկայանա նաև Բելառուսը: Այդ օրերին Երևան կժամանեն նաև Եվրոպական
ժողովրդավարական կուսակցնության նախագահ Ժոզեֆ Դոլը, ԵԽԽՎ ղեկավար Էն Բրասերը:
Այդ
օրերին Թուրքիան նշում է Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը: Անկարան նույնպես այդ
միջոցառումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել համաշխարհային առաջնորդներին:
Անկարային իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանի, Թուրքմենստանի,
Պակիստանի առաջնորդները, արքայազններ Չարլզն ու Հարին: