Ադրբեջանի
տերմինաբանության պետական հանձնաժողովի հրամանով, հարևան հանրապետությունում կան
նաև այդպիսին, ադրբեջանցիներին արգելվում է երեխաներին տալ հայկական անուններ:
Նշենք, որ հարևան երկրում երկար տարիներ կային «բարի»
ավանդույթներ, երբ ադրբեջանցիներին տալիս էին հայկական անուններ: Ըստ
ադրբեջանցիների, թշնամու անուններ տրված երեխաները դժվարին պայմաններում ավելի
կենսունակ են և գոյատևվող: Սակայն, պետհանձնաժողովը խաչ է դրել ադրբեջանցիների այդ
հնարքների վրա, հրապարակելով անունների մի ցանկ, երեք կատեգորիաներով` «լավ»,
«վատ» և «խառը»: Ցանկացած անուն, որն այսպես թե այնպես ասոցացվում է Հայաստանի և
հայերի հետ, տեղադրված է կարմիր կամ «վատ» անունների ցանկում: «Լավ» անունները,
որոնք համապատասխանում են ադրբեջանական գաղափարախոսությանը, նշված են կանաչ
գույնով, իսկ «խառը» անունները` դեղին գույնով:
Սակայն, չնայած լուսաֆորային գույների ներդրմանը և
հանձնաժողովի ջանքերին, որն ամեն կերպ ձգտում է բարձրացնել ադրբեջանական անունների
որակը, Ադրբեջանում գոյություն ունեցող 180 հազար անուններից դեռևս ծիծաղ է
առաջացնում 10%-ը: Դրանց թվում կան այսպիսի անուններ` Սամովար, Քիշմիշ և այլն:
Հանրապետական կոռեկտորի ղեկավար Սայալա Սադիգովան հայտարարել է, որ երեխաներին,
օրինակ, Սամովար անվանելու ծնողների բոլոր խնդրանքներն իսկույն մերժվում են:
Լեզվական ավտորիտարիզմի քայլերգը հարևան երկրում հասավ նրան, որ երկրում արգելվեց
երեխաներին տալ Աթաթուրք անունը: Ադրբեջանում, որտեղ այսօր կան մոտ 18
«հիմնադիր-հայրեր», որոշեցին, որ Աթաթուրք-Մուստաֆա Քեմալը պատմության մեջ պետք է
լինի մեկը: Բայց դեռ որոշված չէ արդեն անվանված աթաթուրքների հետագա ճակատագիրը:
Իսկ ազգանունների փոփոխության համար քաղաքացիները պետք է
հանրապետական կոռեկտորին հարցում անեն: Հանձնաժողովը համոզված է, որ «ով» և «եվ»
վերջավորությունով ադրբեջանական ազգանուններն ասոցացվում է ԽՍՀՄ հետ, հետևաբար
դրանք հարկավոր է փոխարինել թուրքական կամ պարսկական վերջավորություններով:
Արգելվում է տալ նաև ռուսական անուններ, օրինակ, Մարիա, Օլգա, Եկատերինա, Գալինա և
այլն, քանի որ դրանք հիշեցնում են այն ժամանակները, երբ Ադրբեջանը գտնվում էր
«ռուսական սապոգի» ներքո: Ադրբեջանի նախագահի հավերժ խորհրդական Ալի Հասանովի
կարծիքով (խորհրդային վերջավորությունով ազգանունով), ազգանունների
վերջավորոթյունները հանդիսանում են ազգային դոմեն և դրանք պարտադիր պետք է
վերջանան միայն «ազ» և «յազ» վերջավորություններով, ինչպես երկրի անվանման առաջին
վանկը համացանցում:
Հանձնաժողովի
բուռն գործունեության արդյունքում բազմաթիվ ադրբեջանցիներ արդեն փոխել են իրենց
ազգանունների վերջավորությունները, բայց շատերը կտրականապես դեմ են իրենց վզին
փաթաթվող ավտորիտար կարծիքներին: Սակայն, դատելով այս ամենից, հարևան երկրի
քաղաքացիներն, այնումենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել բազմաթիվ անանդույթներից,
այդ թվում նաև նորածիններին իրենց պապիկների կամ տատիկների անունները տալուց, քանի
որ նրանք ապրել են խորհրդային տարիներին ու կրել ներկայիս ալիևյան Ադրբեջանի համար
ոչ մոդային համարվող ռուսական կամ հայկական անուններ: