Մարտի 15-ին` ժամը 12:00–ին, Երևանում հեծանվաերթի միջոցով բողոքի երթ-ակցիա տեղի կունենա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, ասվում է ՙԴեմ եմ՚ նախաձեռնության` ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում են հայտարարության հեղինակները, հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ: ՙԽնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար՚,- ասվում է հայտարարության մեջ: