Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ներկայացուցիչները մարտի 20-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել ՙՎանատուր՚, ՙՍաթի՚, ՙՍպուտնիկ՚ և ՙԵրկիր Նաիրի՚ տուրիստական գործակալությունների հետ՝ քննարկելով երկաթուղային տուրերի կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները, ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ:
ՀԿԵ-ի ներկայացուցիչները ներկայացրել են երկաթուղային տուրիստական ուղևորությունների կազմակերպման հնարավորությունները և աշխարհագրությունը: Նրանց խոսքերով, երկաթուղային տուրիզմն ամբողջ աշխարհում արագ զարգացում է ապրում և նման միտումներ առկա են նաև Հայաստաում, և այս միտումներն անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել:
ՀԿԵ-ն, որի հիմնական գործունեություն չի հանդիսանում տուրիստական ուղևորությունների կազմակերպումը, բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել տուրօպերատորների առաջարկները: Տուրօպերատերներին ներկայացվեցին նաև տուրիստների կողմից պահանջված՝ Բաթումի և Թբիլիսի ուղևորվող ՙԱրմենիա՚ միջազգային գնացքի առավելությունները: Նշվեց, որ գնացքի վագոնները գտնվում են լավ վիճակում, կահավորված են, գնացքում գործում են օդափոխիչներ, անվճար Wi-Fi, իսկ սպասարկումը գտնվում է բարձր մակարդակում:
Տուրօպերատորներին հատկապես հետաքրքրեց հեծանվային տուրերի, համակցված տուրերի կազմակերպումը, ինչպես նաև Վրաստան տուրիստական խմբերի տեղափոխումը գնացքով: Կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետներում մշակել երկաթուղային տուրիզմի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ:
անրապետական. Վարչապետի հրաժարականի դեպքում ընդդիմությունը կսկսի ՙիրար միս ուտել՚
Երևան: 20.03.14: ԱրմԻնֆո: Նանա Մարտիրոսյան: Հայաստանի չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի /ՀՅԴ, ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես/ կողմից բարձրացված`կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հաջողությամբ չի պսակվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը:
ՙՊետք չէ մոռանալ, որ ՀՀԿ-ն, նույնիսկ առանց ՙՕրինաց երկիր՚ կուսակցության, մեծամասնություն է խորհրդարանում և կարող է ինքնուրույն երկրի զարգացման համար անհրաժեշտ որոշումներ կայացնել՚,- հայտարարել է հանրապետականը: Նա նաև նշել է, որ չի հավատում ոչ իշխանական ուժերի միջև երկարաժամկետ համագործակցությանը: ՙՀենց որ նրանց հաջողվի ինչ-որ էական բանի հասնել, օրինակ`վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, նրանք կսկսեն ՙիրար միս ուտել՚,- հայտարարել է պատգամավորը:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նշել է, որ ՀՀԿ-ն կհասկանա, թե որքան լուրջ է իրավիճակը մարտի 28-ին, երբ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ մտնի: Նա նշել է, որ որոշ հանրապետականներ ևս կքվեարկեն ընդդիմության այդ նախաձեռնության օգտին: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ ապագա վարչապետի թեկնածության և հետագա գործողությունների հարցը ՙքառյակի՚ շրջանում չի քննարկվել: