Հայաստանը շուտով առաջ կանցնի հիտլերյան Գերմանիայից կրթական համակարգի քաղաքականացման մակարդակով, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Հայաստանի դպրոցների տնօրենների 80%-ը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են, նման երևույթ եղել է նացիստական Գերմանիայում և Խորհրդային Միությունում, ըստ որում`Հայաստանն այսօր նշված ցուցանիշով զիջում է միայն հիտլերյան Գերմանիային: ՙՍակայն, կրթության նախարար Արմեն Աշոտյանի որդեգրած ուղեգիծը հույս է ներշնչում, որ Հայաստանը շուտով առաջ կանցնի նացիստական Գերմանիայից: Նույն կամայականությունն է տիրում բուհերում, երբ անհնազանդ ռեկտորներին ազատում են, ինչպես տեղի ունեցավ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ղեկավար Սուրեն Զոլյանի հետ՚,- հիշեցրել է Զուրաբյանը: