Դեկտեմբերի 14-ին Չարենցավանում տեղի են ունեցել քաղաքապետի
ընտրություններ, որոնցում հաղթել է միակ թեկնածուն` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդին` Հակոբ Շահգալդյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ընտրություններին 21 հազար 938 քաղաքացիներից մասնակցել է ընդամենը 9 հազար 40-ը, որոնցից էլ 9096-ը ձայնը տվել է միակ թեկնածուին: