«Հայկական ժամանակ» թերթի «հավաստի» աղբյուրների համաձայն, արդեն ուրվագծվում է Հայաստանի ապագա ղեկավար էշելոնի
փոխդասավորությունը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Այսպես.
ըստ թերթի, Սերժ Սարգսյանը որպես նախագահի պաշտոնում իրեն փոխարինող տեսնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, թերթի տեղեկություններով, մտադիր են վարչապետ նշանակել, իսկ արդեն 2018 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Ինքը`
Սերժ Սարգսյանը, ըստ պարբերականի, իր համար «կընտրի» վարչապետի աթոռը, որի լիազորությունները նախատեսվող սահմանադրական բարեփոխումներից հհետո շատ ավելի լայն կլինեն, քան պետության ղեկավարինը`
խորհրդարանական հանրապետությունների օրինակով: Իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կվստահվի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, պնդում է թերթը: