Որսի շրջանում կարմիրգրքյան թռչուններն ինչպես որսագողերի, այնպես էլ օրինական որսորդների զոհ են դառնում:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը նշել է, որ որսորդները հազվադեպ են կարողանում տարբերակել կարմիրգրքյան թռչնատեսակները: Անտեղյակության պատճառով թիրախի տակ են հայտնվում Միջազգային Կարմիր գրքում ներառված ուլարը և ցախաքլորը, ջրաճահճային կարմիրգրքյան թռչնատեսակները:
Եվս մեկ լուրջ խնդիր են որսագողերը, ովքեր ՙաշխատում են՚ օրինական որսորդների անվան տակ: ՙԹռչունների պահպանության տարածքներում` ազգային պարկեր, արգելոցներ, կան որսագողեր, և իրականացվում է հրազենով որս: Ցավոք, այդ տարածքներում վերահսկողությունը շատ վատ է՚,- նշել է Ադամյանը: ՙԲազմաթիվ անգամ մենք առաջարկել ենք մոնիտորինգ անցկացնել, քաղաքացիական նախաձեռնություններից պահակախումբ ստեղծել: Ցավոք, որևէ արձագանք Բնապահպանության նախարարության կողմից չի եղել՚,- ասել է նա: Ավելացնենք, որ որսի շրջանը Հայաստանում կտևի մինչև 2014 թ. փետրվարի 28-ը: