Մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են անցկացրել ՙՀայկական ժամանակի՚ և ՙ1in.am՚-ի խմբագրությունների դիմաց:
Երիտասարդության ներկայացուցիչները ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի խմբագրության դիմաց վանկարկել են ՙԴհոլ, դհոլ, դհոլ՚: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, ևս մի քանի հոգի ձեռքներին ունեին փուչիկներ:
Իսկ ՙ1in.am՚-ի խմբագրության դիմաց նրանք վանկարկել են ՙԲանակից փախած դհոլներ՚`ակնարկելով, որ պորտալի խմբագիր Արման Բաբաջանյանը չի ծառայել բանակում:
Ակցիայի մասնակիցները հավաստիացրել են, որ որևէ պատվեր չեն ստացել, ցույց են արել սեփական հայեցողությամբ`միաժամանակ դժվարանալով ասել, թե հատկապես ինչ նպատակով:
Նշենք, որ նրանց ուղեկցում էր ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության օպերատորը: