ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կենսաթոշակային
կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը չեղյալ ճանաչելուց հրաժարվելու դեպքում
«Դեմ եմ» շարժումը կանցնի քաղաքացիական անհնազանդության: Այս մասին այսօր Ազատության հրապարակում` կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքում հայտարարել է շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը: Նրա
խոսքով, շարժումը կձեռնարկի օրենքով
չարգելվբած բոլոր միջոցները, եթե ՍԴ հակասահմանադրական չճանաճչի կառավարության
կողմից ընդունված օրենքը:
Նրա խոսքով, քաղաքացիական
անհնազանդությունը կարող է լինել ճանապարհներն ու փողոցները փակելու, թռուցիկներ
տարածելու, իշխանությունների հետ բանակցելուց հրաժարվելու, մասշտաբային
գործադուլների, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց բանկային հաշիվները
միաժամանակ կանխիկացնելու տեսքով: Թե նշված միջոցներից որը կկիրառվի, ակտիվիստը
դժվարացել է հստակցնել, հավելելով, որ իրենց զինանոցում կան պայքարի բազմաթիվ
յուրօրինակ մեթոդներ: Գորգիսյանը չի բացառել նաև կոմունալ վճարներից հրաժարվելու
համընդանուր ակցիան, քանի որ հազիվ թե կարելի է հոսանքազրկել կամ գազազրկել մի
ամբողջ թաղամասեր կամ բնակելի շինություններ: «Մեկ բան է պարզ, որ Սահմանադրական
դատարանը պարտավոր է հակասահմանադրական ճանաչի այդ չարաբաստիկ օրենքը»,-հայտարարել
է Գորգիսյանը:
Հիշեցնենք,
որ ՀՀ Սահմանադրական դատարանի նիստը տեղի կունենա մարտի 28-ին: