Ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ 32-ամյա Աղասի Թամրազյանը:
Ինչպես
ԱրմԻնֆո-ին հաղորդել է Բերքաբեր գյուղական համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ Թամրազյանը ձուկ էր որսում հայ-ադրբեջանական սահմանի մերձակա ջրամբարում: «Բարեբախտաբար, երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնություն, և այժմ արդեն նրան տուն
ենք տանում», - հայտարարել է Բերքաբերի գյուղապետը: