Ղրիմի
վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած դիրքորոշումը քաղաքական անհեռատեսության
դրսևորում է: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
Րաֆֆի Հովհաննիսյանը Ուկրաինայում առկա իրավիճակին նիրված կլոր սեղանի ընթացքում,
որը կազմակերպել էր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:
Հովհաննիսյանի ասելով, Ղրիմում Ռուսաստանի
գործողությունները միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում էին և վտանգ են
ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Հայաստանի
իշխանություններն իրենց հերթին պետք է ոչ թե խրախուսեին Կրեմլի գործողությունները,
այլ վճռականորեն բողոքեին այդ նույն նորմերի կեղծման և նենգափոխման դեմ: Քաղաքական
գործիչը նաև համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղրիմի միջև ոչ մի
զուգահեռ չի կարող անցկացվել ինքնորոշման իրավունքի իրացման առումով: «Ղրիմն
Արցախի հետ ընդհանուր ոչինչ չունի: Նմանություն կարող է լինել, թերևս, միայն
Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անեքսիայի դեպքում», - ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: