Հայ երեխաներն այժմ կունենան
Փերի Մերի և Չարչարիկ նոր հեքիաթային հերոսներ, որոնք ստեղծվել են ՙ Ex-
production՚ կազմակերպության կողմից:
ՙՀայաստանում չկան երեխաների
համար սեփական մուլտիպլիկացիոն և մանկական հերոսներ: Մեր երեխաները հաճախ դիտում
են անորակ, բովանդակազուրկ հաղորդումներ ու ծրագրեր, որոնք ոչ միայն չեն նպաստում
նրանց զարգացմանը, այլ նույնիսկ հակառակ ազդեցություն են ունենում: Մենք որոշել
ենք ստեղծել մանկական հաղորդաշար, որը կկարողանա մրցակցել արտասահմանյան համանման
հաղորդումների հետ, բայց միաժամանակ կհամապատասխանի մեր ազգային ավանդույթներին և
հոգեկերտվածքին և, ամենագլխավորը, կհեռացնի երեխաներին համակարգչային դաժան
խաղերից՚,- ՙՓերի Մերիի և Չարչարիկի զվարճալի արկածները՚ խտասկավառակի շնորհանդեսի
ժամանակ հայտարարել է ՙEx-production՚-ի տնօրեն ևորգ Աղաբալյանը:
Նրա խոսքով, խտասկավառակը
ստեղծելիս հաշվի են առնվել մանկական հոգեբանության բոլոր նրբությունները: Հաշվի են
առնվել մի շարք գործոններ, մասնավորապես`ընկալման դյուրինությունը, գունային
գամման, հերոսների բարեսրտությունը: Աղաբալյանը նշել է, որ հաղորդման հերոսները,
իրենց խաղերի, վիճաբանությունների ընթացքում տալիս են երեխաներին մի շարք հարցերի
պատասխաններ, որոնց հետ նրանք բախվում են կյանքի ընթացքում: Նա նաև հաղորդել է, որ
խտասկավառակների վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի մանկատների կարիքների
բավարարմանը:
Ըստ որում, Աղաբալյանը նշել է,
որ չնայած հայրենական հեռուստաալիքներով որակյալ մանկական արտադրանքի
բացակայությանը`վերջիններս, անշահութաբերության նկատառումներից ելնելով,
հրաժարվում են եթեր տալ նման նախագծերը: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում
նկարահանվել է ֆիլմի 40 սերիա: Ձեռք բերելով խտասկավառակը`երեխաները կստանան նաև
բոնուսներ` ՙOrange Elephant՚ ցանցի մանկական զարգացման կենտրոններ այցելության և
անվճար ֆոտոսեսիայի կտրոններ: