Ռուսաստանի կառավարության օրակարգում է ներառվել Հայաստան Հանրապետություն գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրին կից արձանագրության ստորագրման մասին նախագիծը:
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանից Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարում`ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով, առանց արտահանման մաքսատուրքերի գանձման: Արձանագրությամբ առաջարկվում է նշված ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի չգանձման ռեժիմի գործողության ժամկետը երկարացնել 2015 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը: