Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է մնում. Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով արդեն որոշել է իր ճակատագիրը`քվեարկելով անկախության օգտին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարությունը:
Շարմազանովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, և վերջինիս դիրքորոշումը բազմիցս հնչեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինը. խնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների` ինքնորոշման իրավունքի, ուժի չգործադրման և տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլընտրանքային պաշտոնական դիրքորոշում Ռուսաստանը չունի, գտնում է փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ ՙРусская Служба Новостей՚-ին հարցազրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում, այդ պատճառով լավագույն տարբերակը Ղարաբաղը նույնպես ՌԴ կազմում ընդգրկելն է: