Հայաստանը Մերձավոր Արևելքի շուկաներ Մաքսային միության երկրների մուտքի բանալի է, Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։
ՙԱյդ շուկան շատ անկայուն է, բայց միաժամանակ հետաքրքիր, և Հայաստանը կարող է այնտեղ մուտք գործելու բանալի հանդիսանալ ՄՄ երկրների համար՚,- ասել է նա:
Վալովայան գտնում է, որ ապրանքների ազատ, անարգել տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում զգալի արդյունք կբերի հայկական բիզնեսին և կնպաստի արտահանման աճին: Նա նշել է, որ ՄՄ երկրները Հայաստանը հիմնականում մատակարարում է գյուղատնտեսական արտադրանք: Վալովայան հավելել է, որ ավանդական ապրանքներից բացի, կարող են զարգանալ նաև միանգամայն նոր արտահանման ուղղություններ, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մասնավորապես, նա զամացած է հայկական պլանշետներով, որոնք կթողարկվեն հայկական գործառնական համակարգերի հիմքի վրա: