«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործող
կառավարության հրաժարականի դեպքում իր առջև կառավարությունը գլխավորելու նպատակ չի
դրել: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ
խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Նրա
խոսքով, ԲՀԿ-ի նպատակը նոր կառավարության ձևավորումն է, ըստ սահմանված
չափանիշների: «Մյուս ոչ իշխանական 3 խմբակցությունների հետ մենք կհայտարարենք, թե
ինչպիսի չափանիշներ ենք ներկայացնում նոր կառավարությանը: Իսկ այն հարցը, թե ով
կգլխավորի նոր կառավարությունը, կքննարկվի մեր մեջ»,-նշել է Մարգարյանը: Նա
ընդգծել է, որ քննարկումների արդյունքում, որոնք ներկայումս ընթանում են 4
խմբակցույթունների միջև, հանրությանը կներկայացվեն այն հիմքերը, որոնք
անհրաժեշտություն են դարձնում գործող կառավարության հրաժարակաը և նորի ձևավորումը:
«Իսկ եթե այդ ամենից հետո իշխող կուսակցությունը չհամաձայնվի մեր պահանջներին, ապա
մեր զինանոցում կան նաև այլ միջոցներ և մենք կշարունակենք մեր պայքարը»,-նշել է
պատգամավորը: