Եվրասիական գոտու երկրների միջեւ ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ`
գլոբալ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում:
Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում:
Նրա ասելով, այդ համատեքստում եւս խորհրդարանական բաղադրիչը կարեւոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը», - եզրափակել է ԱԺ խոսնակը: