Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, մասնավորապես,
թուրքական ավազակային խմբավորությունների վերջին հարձակումները սիրիական հայաբնակ
Քեսաբ քաղաքի վրա, հիշեցնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի
նկատմամբ իրականցված ցեղասպանությունը, գրում է The Wall Street
Journal-ը:
«Վայրը, որտեղ մենք անց
էինք կացնում մեր ամառային արձակուրդները, դարձել է մարտի դաշտ: Սիրիայի ազատ
բանակը ռմբակոծությունների ենթարկվում է այդ վայրը, իսկ սիրիական բանական ամեն ինչ
անում է Քեսաբը փրկելու համար: Նրանք, այդ թվում նաև իմ ընտանիքը, այդ մարտերից
հետո կմնան առանց տանիքի»,-մեջբերում է The Wall Street Journal-ը քեսաբցի ուսանողի խոսքերը, որը ներկայումս ապրում է
ԱՄԷ-ում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ
քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական «Ալ-Նուսրա՚»և «Իսլամական ճակատ՚»խմբավորումների
կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն
ստիպված են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է
Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու
նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում միջազգային հանրությանը կոչ
է արել միջոցներ ձեռնարել Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու նպատակով: Համանման
հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական կուսակցություններ: