Հայ-ավտրալական
խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ`Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրացրել
է Քեսաբի հայերի ծանր վիճակի մասին հարցը: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի
հայկական ազգային կոմիտեն:
Դևիդսոնը ներկայացնող
պատգամավորը նշել է, որ իր զգալի թվով հայ ընտրողներն իրենց դրական և կառուցողական
ավանդն են ներդնում Ավստրալիայի զարգացման գործում: «Իմ ընտրողներից ոմանք վերջերս
մտահոգություն են հայտնել Քեսաբի բնակչության վրա իսլամական գրոհայինների
հարձակումների առնչությամբ: Հաղորդումների
համաձայն, ոչնչացվել են եկեղեցիներ, տներ և գույք, իսկ մարդիկ պատանդ են
վերցվել: Քեսաբի բնակիչներն ստիպված փախել են հարևան քաղաքներ: Քեսաբում ապրում
են, հիմնականում, 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված
ցեղասպանությունից հրաքշով փրկված հայերի սերունդներ: Միջազգային հանրությունը
պետք է օգնի դադարեցնել մարդու իրավունքների ամեն մի խախտում Սիրիայում», -
ընդգծել է նա:
Ավստրալիայի հայկական
ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Վաչե Քահրամանյանն իր հերթին հայտարարել է. «
Միջազգային հանրությունը, բարոյական նկատառումներից ելնելով, պետք է դատապարտի
Թուրքիային Քեսաբի հայերի դեմ նրա ագրեսիայի համար, որոնք ՑԵղասպանություն վերապրած
հայերի անմիջական ժառանգներն են», - նշել է նա:
Ավստրալիայի
հայկական ազգային կոմիտեն արտգործնախարարին կոչ է արել դատապարտել Թուրքիայի
հարձակումը Քեսաբի վրա: