Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար վեց մեղադրյալները դատապարտվել են 12 տարվա ազատազրկման: Մարտի 24-ին համապատասխան որոշում է կայացրել Երևանի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Դատախազ Արթուր Դավթյանը պահանջել էր 13 տարվա ազատազրկում և 100 հազար դրամի
տուգանք` յուրաքանչյուրի համար:
Դատավճռի
հրապարակումից հետո ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը սպառնալիքներ և հայհոյանք է
հնչեցրել տուժած կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին, ինչից հետո
Ոստիկանության աշխատակիցները դատարանի դահլիճից հեռացրել են ամբաստանյալին:
Դատարանի դահլիճում աղմուկ է բարձրացրել նաև ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը`
անպատվելով տուժած կողմի փաստաբանին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` ոչ պատշաճ հագուստով ռեստորան գալու համար:
Արդյունքում` վախճանվել էր ՊՆ կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Նա մահացել էր հունիսի 29-ին հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էին Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ0 Արթուր Բաբլոյանը (նրանց թվում էին նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները):