Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ մասին Тwitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կառուցողականության դեպքում միջնորդները կկարողանան երկարաժամկետ խաղաղության ձեռքբերման ուղիներ գտնել: