Հայաստանն արտահանման ներուժի ակտիվացման խնդիր է դրել իր առջև, ըստ որում` ոչ հումքային ռեսուրսների հաշվին, է, Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` պատասխանելով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հարցին:
Ինչպես նշել է Արամյանը, կողմնորոշումը դեպի հումքային բազա հղի է հետևանքներով, քանի որ անմիջականորեն կապված է համաշխարհային շուկաներում գնային տատանումների հետ: Մաքսային միության շրջանակներում նա չի բացառել ինդուստրալացման ևս մեկ ծրագրի իրականացումը, ինչի մասին վերջին ժամանակներս բազմիցս խոսում են ռուս գիտնականները: Ըստ որում, խոսքը կարող է վերաբերել այնպիսի ոլորտներին, ինչպես` քիմիան, մեքենաշինությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Պատրաստի արտադրանքի արտահանման ապահովման համար, փոխնախարարի խոսքով, հանրապետությանն անհրաժեշտ են տրանսպորտային ենթակառուցվածքներ, ինչի առնչությամբ կշարունակվի ռուս և վրացի տրանսպորտային աշխատողների հետ ակտիվ աշխատանքը: