Համահայկական բնապահպանական ճակատը վարչապետի հետ
հանդիպմանը գերադասել է բնության պահպանությանն ուղղված արմատական քայլերը:
Ինչպես այսօր
կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հայտնի ակտիվիստ Եղյա Ներսիսյանը, ՀԲՃ-ն
ծրագրում է ակտիվացնել բնության պահպանությանն ուղղված գործողությունները:
Մասնավորապես, նա անդրադարձել է մարտի 25-ի դեպքերին, երբ մի շարք ակտիվիստներ
գրեթե խափանեցին լեռնահումքային արդյունաբերության գծով միջազգային կոնֆերանսի
անցկացումը:
Բողոքելով շրջակա
միջավայրի աղտոտման դեմ, այն ժամանակ ակտիվիստները բացականչում էին` «Ամոթ»,
«Հեռացեք Հայաստանից» և մի շարք այլ բացականչություններ, խանգարելով կոնֆերանսի
աշխատանքներին: Ավելին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն
Մովսիսյանին ակտիվիստներն առաջարկեցին խմել գետից վերցրած մեկ բաժակ ջուրը:
Ինչպես նշել է
Ներսիսյանը, լեռենահումքային թափոններից աղտոտված ջուր խմելու առաջարկը չի կարելի
համարել արտառոց վարքագիծ, քանի որ այդ ջրով Հայաստանում ոռոգվում են
գյուղատնտեսական դաշտավայրերը: Բացի այդ, հանքավայրերին մոտ գտնվող բազմաթիվ
համայնքների բնակիչներն ստիպված են այդ ջրով սնել նաև իրենց անասուններին:
Ակտիվիստը նշել
է, որ Ճակատը ծրագրում է ձեռնարկել ավելի արմատական քայլեր, քանի որ, ինչպես նա
արտահայտվել է, համբերության բաժակն արդեն լցվել է: Մասնավորապես, նաև ընդգծել է
ակտիվիստների անարդյունք փորձերը, որոով նրանք ցանկանում են պաշտոնյաների
ուշադրությունը գրավել Սյունիքում տիրող սպառնալի իրավիճակի վրա:
Այդ մարզում
զարգանում է ավելի քան 10 բազմամետաղական հանքավայր, ինչպես նաև գտնվում է 10-ից
ավելի փակ և գործող պոչամբար: Միայն «Լեռ-Էքս» հարստատուցիչ ֆաբրիկայի օրինակով
կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի վնաս է հասցնում լեռնահումքային
արդյունաբերությունը բնությանը: Մասնավորապես, ֆաբրիկայում չի գործում
արտադրության փակ ցիկլը, ինչի արդյունքում պոչամբարի ջրերը հոսում են դեպի Գեղի
գետը:
Նրա կարծիքով,
նշված պրոբլեմների ֆոնի ներքո ակտիվիստների հետ վարչապետի հանդիպման առաջարկը
հանդիսանում է ավելի քան`«շոու»: «Եթե «Լեռ-Էքս»-ի համար պատասխանատու
պաշտոնյաները ենթարկվեին պատասխանատվության, այդ դեպքում մենք կարող էինք հանդիպել
վարչապետի հետ»,-նշել է Ներսիսյանը:
Վարչապետի հետ
հանդիպման առաջարկի մասին հնչեցվել էր մարտի 25-ին, լեռնահումքային
արդյունաբերության գծով միջազգային կոնֆերանսի ընթացքում: Իսկ նախօրեին
տեղեկություններ հայտնվեցին, որ վարչապետի հետ հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին,
ժամը 16:00-ին:
Ինչպես ընդգծել է
Ներսիսյանը, ոչ Ճակատը, և ոչ էլ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը վարչապետի
հետ հանդիպելու մտադրություն չունեն, քանի որ առաջին տարին չէ, որ նրանց
ազդանշաններն այն մասին, թե ինչպիսի վնասներ է շրջակա միջավայրին պատճառում
լեռնահումքային արդյունաբերությունը, պարզապես անտեսվում են:
Իսկ
«Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանն էլ իր հերթին
հայտարարել է, որ կընդունի վարչապետի հրավերը միայն իրենց բոլոր պահանջների
կատարման պայմաններում: Դա հանդիպմանը լրագրողների, առնվազն 10 կանաչ
ակտիվիստների, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, ինչպես նաև միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն է: