Հայաստանի ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության
աշխատակիցները սպառնում են «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամներին: Այդ
մասին ասվում է մարտի 14-ին ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված նախաձեռնության
հայտարարությունում:
Մասնավորապես, հայտարարության հեղինակները
նշել են, որ 11-ին տեղի ունեցած երթից հետո նամակ էր հանձնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Վոլոդյա Ավետիսյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ «Սակայն արդեն հաջորդ օրը ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները ակցիայի
մասնակիցներից ոմանց սկսել են սպառնալ, որպեսզի նրանք որևէ ակցիայի չմասնակցեն», -
նշել են հեղինակները: Նախաձեռնության աանդամները նաև իրավապահ մարմինների
աշխատակիցներին կոչ են արել գործել օրենիք շրջանակում և չխոչընդոտել քաղաքացիների
խոսքի և տեղաշարժի ազատության իրավունքին:
Հիշեցնենք, որ ազտամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն, նա կասկածվում է խոշոր չափերի յուրացում կատարելու և խարդախության համար: Մինչդեռ ավելի վաղ Ավետիսյանը նստացույց էր սկսել Ազատության հրիապարակում` ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով: