Կանաչ
ակտիվիստները հրաժարվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից: Հիշեցնենք,
որ Սարգսյանի հետ հանդիպելու
առաջարկությունը նախօրեին ներկայացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար
–նախարար Վաչե Գաբրիելյանը` այն բանից հետո, երբ ակտիվիստները քիչ էր մնում
ձախողեին «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային
համաժողովը:
Ինչպես մարտի 26-ին հաղորդել է հայտնի ակտիվիստ Լևոն
Գալստյանը, ելույթ ունենալով վերը նշված
միջազգային համաժողովում, վարչապետի հետ հանդիպելու առաջարկությունը մերժվել է մի
քանի պատճառով: Մասնավորապես, նա նշել է, որ վերջին տարիներին ակտիվիստները շրջակա
միջավայրի պահպանությանն առնչվող շուրջ 50 առաջարկություն են ներկայացրել
կառավարություն, որը դրանք բոլորը, գործնականում, անուշադրության է մատնել:
«Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է
մշակվի ընդամենը մի քանի բազմամետաղական հանքավայր, այն էլ` էկոլոգիական խիստ
վերահսկողության պայմաններում: Մինչդեռ այսօրվա դրությամբ շահագործվում է 21
հանքավայր, ևս 67-ը հետազոտման փուլում է», - ավելացրել է Գալստյնաը:
Նրա
ասելով, ակտիվիստները Սարգսյանի հետ կհանդիպեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանում
հանքարդյունաբերությունն սկսի գործել, վերջապես, օրենքի շրջանակում: