Եթե Հայաստանի
իշխանություններն առաջարկեն կառավարույթունը ձևավորել 4 ուժերից և իշխանական
կուսակցությունից, ապա Հայ Ազգային Կոնգրեսը չի դառնա այն կառավարության մաս: Այս
մասին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀԱԿ
խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խսքերով, սակայն, հազիվ թե նման սցենարը ձեռնտու է
Սերժ Սարգսյանին, չնայած վերջինս, Մանուկյանի համոզմամբ, գտնվում է բավականին բարդ
իրավիճակում:
Ավելին, ընդդիմադիրը վստահ է, որ կգա ժամանակ, երբ շատ
հանրապետականներ կհրաժարվեն կատարել նախագահի հրամանները, քանի որ նախագահական
իշխանությունը գնալով թուլանում է: Միևնույն ժամանակ, նա քիչ հավանական է համարում
Հայաստանում ուկրաինական սցենարի կրկնությունը: Նրա խոսքերով, ընդդիմությունը և ժողովուրդը
պատրաստ են իշխանությունների դեմ պայքարել սեփական ուժերով, առանց Մայդանի:
«Իրավիճակն իշխանությունների համար առանց այդ էլ բարդ է: Վաղ թե ուշ մարդիկ փողոց
դուրս կգան, պահանջելով արմատական փոփոխություններ: Հատկապես Սերժ Սարգսանի վարած
քաղաքականությունը բերեց 4 ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միավորմանը»,-ասել
է Մանուկյանը: