Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո երկաթուղու աբխազական հատվածի գործարկման հարցում պետք է տեղաշարժեր սպասել, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, ներկայումս տեղի է ունենում այդ նախագծի ակտիվ մշակում, որը պետք է հավասարապես հետաքրքիր լինի ինչպես Հայաստանին, այնպես էլ`Ռուսաստանին, Աբխազիայի և Վրաստանին: Տատյանա Վալովայան ընդգծել է, որ այդ հարցը լուծելիս վճռորոշ գործոն պետք է լինի տնտեսական նպատակահարմարությունը: ՄՄ-ին Հայաստանի անդամակցմամբ այդ նախագիծն ունի իրականացման բոլոր շանսերը: