ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, որն այս պահին քննարկում
է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական
ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված
հայցը, մեկնարկել է «Դեմ եմ» շարժման բողոքի լուռ ակցիան:
Ինչպես դեպքի վայրից
հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը,
ներկա պահին ՍԴ առջև հավաքվել է մոտ 1000 մարդ, որոնք 15 րոպեով կապել են իրենց աչքերը: Դրանով ակցիայի մասնակիցները
ցանկանում են ասել, որ ՀՀ կառավարությունը փակում է իր աչքերը հասարակության
պահանջների ու կարիքների վրա: Դեպքերին ուշադրությամբ հետևում են ոստիկանությնա աշխատակիցները,
որոնք շրջապատել են ՍԴ շենքը:
Նշենք,
որ կենսաթոշակային
կուտակային պարտադիր
համակարգին անցումն առաջացրեց
բուռն հասարակա-քաղաքական դժգոհություններ: Մասնավորապես, երիտասարդության
ներկայացուցիչները զայրացած են նրանից, որ ստիպված են զրկվել իրենց առանց այն էլ
փոքր աշխատավարձի մի որոշակի մասից` ինչ-որ երևակայական ռեֆորմի հաշվին: Այդ
պատճառով էլ ՀՀ
խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները` Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաև
«Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունները դիմեցին ՀՀ Սահմանադրական
դատարանին, պահանջելով քննարկել նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի
համապատասխանությունը երկրի սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի
24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի
գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների սահմանադրության հետ
համապատասխանության հարցի քննարկման ավարտը, որը նախատեսված է 2014 թվականի մարտի
28-ին: