Կուտակային կենսաթոշակների հարցում ՀՀ կառավարությունը
պատրաստ է գնալ զիջումների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ
կառավարությնա աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: «Կառավարությւոնը
պատրաստ է մանրամասն քննարկել հարցը Սահմանադրական դատարանի կողմից մարտի 28-ին
կայացվելիք որոշումից հետո: Կառավարույթունը պատրաստ է երկխոսությանը, իսկ
երկխոսույթունը ենթադրում է փոխզիջումներ»,-պարզաբանել է նախարարը:
Հիշեցնենք, որ
վարչապետ Տիգրան Սարգսյանը երկխոսության էր հրավիրել «Դեմ եմ» քաղաքացիական
երկխոսության ներկայացուղիչներին, սակայն վերջիններս հրաժարվել են, հայտարարելով,
որ առաջարկը կընդունեն միայն կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր
բաղադրիչը չեղյալ հայտարարելուց հետո: