Բելառուսի մայրաքաղաքում կկայանա ԱՊՀ պետությունների մշտական լիազոր
ներկայացուցիչների խորհրդի նիստ: Ենթադրվում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչը
պաշտոնապես կհայտարարի 2014 թվականին Համագործակցության նախագահությունից իր երկրի
հրաժարվելու որոշման մասին և համապատասխան նոտա կհանձնի ԱՊՀ գործադիր քարտուղար
Սերգեյ Լեբեդևին:
Նաև սպասվում է,
որ մշտական ներկայացուցիչների խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ կառավարությունների
ղեկավարների խորհրդի մայիսի 30-ին նախատեսվող նիստի օրակարգի նախագիծը: Ինչպես
հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱՊՀ Մինսկի կենտրոնակայանը,
Համագործակցության նախագահությունը կարող է անցնել Բելառուսին` որպես 2013 թվականին նախագահած պետության, կամ
Ղազխաստանին, որին նախագահությունը պետք է փոխանցվի 2015 թվականին:
Մարտի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը հաղորդել է, որ Ուկրաինան կասեցնում է նախագահությունը Անկախ պետությունների համագործակցությունում: «Ուկրաինան որոշել է չշարունակել իր նախագահությունն ԱՊՀ-ում: Այսօր համպատասխան նոտա կներկայացվի», - ասել է նա: Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման որոշում է կայացվել այն առնչությամբ, որ ԱՊՀ անդամ երկրները չեն կատարում Համագործակցություն ստեղծելիս ստորագրած համաձայնագրի պայմանները: «Ուկրաինան իրեն իրավունքն
է վերապահում քննարկել ԱՊՀ գործունեությանն իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը», - ավելացրել է Պերեբեյնոսը: Նույն օրը երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Պարուբիյը հյատարարել է այն մաիսն, որ Ուկրաինանան ԱՊՀ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշում է կայացերլ: