Եզդիների «Սինջար» միավորման դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել
ՀՀ խորհրդարանի մոտ:
Ակցիայի
մասնակիցները պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցության
ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը ներողություն խնդրի եզդիների
հասեին իր կողմից արված արտահայտության համար: «Մենք մեզ հետ բերել են զուգարանի
թուղթ, որպեսզի նա դրանով մաքրի իր բերանը»,-հայտարարել է միության ղեկավար Բորիս
Թամոյանը: Ակցիայի մասնակիցները նաև թղթերի վրա նկարել են էշեր, որոնք, նրանց
խոսքերով , ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան` Բադեյանը:
Նշենք, որ
դեկտեմբերի 10-ին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու «Ի՞նչ, որտե՞ղ,
ե՞րբ» հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվում է ռուսերեն, և արդյո՞ք
դա չի հանդիսանում «Լեզվի մասին» օրենքի խախտում, Բադեյանը պատասխանել էր, որ իրեն
չէր զարմացնի, եթե նրան այդ հարցը տային փողոցի եզդիները կամ ցածր ինտելեկտով
անձինք: