ՙՌազմաարդյունաբերական համալիրի՚ մասին օրենք պետք է նպաստի Հայաստանում ռազմաարդյունաբերական նոր ձեռնարկությունների բացմանը:
Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հիշյալ օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները մեծ կարևորություն են ներկայացնում, քանի որ լուծում են երկրի անվտանգության բարձրացման խնդիրը:
Նա օրինագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվել է, թե որ փուլում է գտնվում Հայաստանում 5-6 նոր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման գործընթացը, որոնց մասին ավելի վաղ խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, և խորհրդարան կողմից քննարկվող փոփոխությունները որքանով են լուծում այդ խնդիրը: Ի պատասխան`Նազարյանը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխություններն, իրոք, ուղղված են այդ ծրագրերի իրականացմանը, և համապատասխան պայմանավորվածություններ կան ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև`Բելառուսի և Լեհաստանի հետ: