Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև
բարիդրացիական կապերի զարգացմանը, Վրաստանի նախագահ իորգի Մարգվելաշվիլիի հետ
բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ
Սերժ Սարգսյանը:
ՙՀայ և վրաց
ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր
միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում
կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական
ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն
բաղադրիչներից է: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ
հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են
փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն
են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով
մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է
մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական
երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:
Հայաստանի և
Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ
ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը,
զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ
Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթականª
տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված
պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական
համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր
երկրների ընտրություններըª կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն
մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենքª Հայաստանի
Հանրապետության որոշումըª միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումըª Ազատ
առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր
տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակըª այդ որոշումները նոր
հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ
անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ
աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ.
մարտի 21-ին, Երևանում:
Անդրադարձանք նաև
Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն
գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ
կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր
մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունըª
միանալու Մաքսային միությանը:
Անդրադարձանք
հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի
անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:
Տարածաշրջանային
անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում
համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ
փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և
կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:
Վրաստանի Նախագահի
հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը
հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհովª միջազգային իրավունքի սկզբունքներին
համապատասխան:
Անշուշտ
քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ
այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց
ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների
ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել
և ամրապնդել:
Ես խնդրեցի պարոն
Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա
Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում
գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:
Ամփոփելով
խոսքսª թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի
Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչª եղբայրական հարաբերությունների
ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք
իրացմանը՚,-ասել է Սերժ Սարգսյանը: